Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ (նաև՝ Արցախի Հանրապետության զինված ուժեր, Արցախի ՊԲ, նախկինում՝ Արցախի ինքնապաշտպանական ուժեր), Արցախի Հանրապետության զինված ուժեր, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը[1][2]։ Այն ձևավորվել է Արցախի Ինքնապաշտպանական ուժերի վերակազմավորմամբ[2]։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ | |
---|---|
Զինանշան | |
Տեսակ | Պաշտպանական |
Երկիր | Արցախ |
Հիմնադրված է | մայիսի 9, 1992 |
Լուծարված է | սեպտեմբերի 20, 2023 |
Գլխավոր շտաբ | Ստեփանակերտ |
Ղեկավարություն | |
Նախագահ | Սամվել Շահրամանյան |
Կայք | nkrmil.am |
Military of the Republic of Artsakh Վիքիպահեստում |
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի զինված ուժերի աջակցությամբ և սերտ համագործակցությամբ[3]։
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը ձևավորվել է լայնածավալ պատերազմի ընթացքում և մշտապես եղել է պատերազմական վիճակում։ Այն մասնակցել է Արցախի Հանրապետության դեմ կազմակերպված բազմաթիվ պատերազմների և պատերազմական գործողությունների[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.