From Wikipedia, the free encyclopedia
Սեմյուել Ջորջ «Սեմմի» Դևիս-կրտսեր (անգլ.՝ Samuel George «Sammy» Davis, Jr., եբրայերեն՝ סמי דייוויס ג'וניור), դեկտեմբերի 8, 1925[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - մայիսի 16, 1990[1][2][3][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի էստրադային արվեստագետ, կինոդերասան և երգիչ։
Սեմի Դևիս Կրտսեր | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Sammy Davis Jr. |
Ի ծնե անուն | անգլ.՝ Samuel George Davis |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1925[1][2][3][…] Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 16, 1990[1][2][3][…] (64 տարեկան) Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեսթ Լոուն հուշայգի |
Ժանրեր | ջազ, ավանդական փոփ երաժշտություն, big band music?, թեթև երաժշտություն, շոուի գլխավոր երգ, սվինգ երաժշտություն և բլյուզ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, ինքնակենսագիր, ջազ երաժիշտ, թատրոնի դերասան, հեռուստահաղորդավար, երգիչ, դերասան, պարող, ստուդիական երաժիշտ, vaudeville performer և entertainer |
Գործիքներ | vibraphone? և դաշնամուր |
Լեյբլ | Դեկա Ռեկորդս, Չարլին ձայնագրում է, Ռեփրայզ Ռեքորդս, Verve Records, Motown, MGM Records, RCA Records, 20th Century Fox Records և Applause Records? |
Անդամակցություն | Rat Pack? |
Ամուսին | May Britt?, Altovise Davis? և Loray White?[5][6][7] |
Պարգևներ | |
Կայք | sammydavis-jr.com |
Sammy Davis, Jr. Վիքիպահեստում |
Դևիսը ծնվել է 1925 թվականի Նյու-Յորք նահանգի Հարլեմ թաղամասում։ Կարիերան սկսել է արդեն երեք տարեկան հասակում՝ իր հոր և հորեղբոր հետ միասին ելույթ ունենալով Ուիլլ Մասթինի Տրիոյում։ Երկու տարի բանակում ծառայելով նա վերադարձել է տրիո, և սկսել ելույթ ունենալ գիշերային ակումբներում, որտեղ շուտով ավելի մեծ հայտնիություն է ձեռք բերեց։ Երգելուց և պարելուց բացի Դևիսը սովորել է նվագել բազմաթիվ երաժշտական գործիքներ։
1954 թվականին նա Decca Records-ի հետ պայմանագիր է կնքել և թողարկել իր առաջին ալբոմը, որի վերնագիրն էր Starring Sammy Davis, Jr: Այդ նույն թվականին Դևիսը լուրջ վթարի է ենթարկվել, ինչի պատճառով զրկվել է ձախ աչքից։
Երբ Դևիսը հիվանդանոցում էր, նրա դերասան ընկեր Էդդի Կանտորը պատմել է նրան հրեական և աֆրոամերիկյան մշակույթների տարբերության մասին։ Այդ խոաակցությունով ոգեշնչված՝ Դևիսը, որ ծնվել էր կաթոլիկ մոր և բողոքական հոր ընտանիքում, սկսեց ուսումնասիրել հրեաների պատմությունը։ Մի քանի տարի անց նա ընդունեց հուդայականություն[8][9][10]։ Նրա կողմից կարդացած մի նախադասություն, որը հատկապես բնորոշում էր հրեաների համառությունը, նրան շատ հետաքրքրեց.
«Հրեաները երբեք չեն մահանա։ Մարգարեական հորդորանքներով այդ երեք հազարմյակները տվել են նրանց հնազանդության անսասան հոգի և նրանց մեջ ստեղծեցին կյանքի ձգտման ցանկություն, որը չի կարող քանդել ոչ մի պատուհաս»[11]։
Վթարը դերասանի կարիերան վտանգի տակ դրեց, սակայն 1955 թվականին նա վերադարձավ բեմ։ Նրա կարիերայի նոր քայլը եղավ 1956 թվականին «Պարոն Ուոնդերֆուլ»-ի Բրոդվեյական մյուզիքլում հայտնվելը։ 1959 թվականից Դևիսը նաև հանդես էր գալիս Ֆրենկ Սինատրայի «Առնետների խումբը» (Rat Pack) կոլեկտիվի կազմում, որտեղ միակ սևամաշկ մասնակիցն էր։ Rat Pack-ի հետ միասին նա միանգամից նկարահանվեզ մի քանի գեղաչվեստական ֆիլմերում, որոնցից առաջինը 1960 թվականի քրեական կատակերգությունն էր՝ «Օուշենի տասնմեկ ընկերները»։
1966 թվականին Դևիսը սկսեց վարել իր սեփական հեռուստատեսային ծրագիրը՝ «Սեմմի Դևիս կրտսերի շոուն», իսկ 1970 թվականին «Էլվիս. Ամեն ինչ ինչպես որ կա» ֆիլմում հայտնվեց որպես կամեո։ 1972 թվականին նա ձայնագրեց «Վիլլի Վոնկան և շոկոլադե գործարանը» ֆիլմի The Candy Manի երգերի քավեր տարբերակները, որը այդ նույն ժամանակ ԱՄՆ-ում մեծ հաջողության հասավ, և հայտնվեց Billboard Hot 100-ի առաջին տողում։ 1988 թվականին Դևիսը վերամիացավ Սինատրայի հետ և ուղևորվեց համաժողովրդական շրջագայության, որտեղ ելույթ էր ունենում նաև Դին Մարտինի (Rat Pack-ի մեկ այլ անդամի) և Լայզա Միննելի հետ։
Դևիսը շատ անգամներ էր հանդիպել ռասիզմին, մասնավորապես նա հարձակման էր ենթարկվում իր երեք ամուսնություններից մեկի համար, երբ ամուսնացել էր շվեդ դերասանուհի Նեյ Բրիտտի հետ։ Նա նաև զբաղվել է մարդու իրավունքների պաշտպանությամբ և 1968 թվականին Սևամորթ բնակչության աճի աջակցության ազգային ասոցացիայի կողմից արժանացել է Սպինգարնի շքանշանին, որը տրվում է ավելի առանձնացած աֆրոամերիկացիներին։ Բացի այդ, Դևիսը նաև անվանակոչվել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակներում իր հեռուստատեսային ելույթների համար։
Նա մահացել է 1990 թվականին Բևեռլի Հիլզում կոկորդի քաղցկեղի պատճառով, որովհետև նա հրաժարվել էր վիրահատվել, քանի որ դրանից հետո այլևս չէր կարողանա երգել։ 2001 թվականին նրան հետմահու տրվել է Grammy Lifetime Achievement Award պարգևը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.