From Wikipedia, the free encyclopedia
«Սա ի՞նչ թռչուն է» (ռուս.՝ «Это что за птица?»), խորհրդային կարճամետրաժ երգիծական մուլտիպլիկացիոն ֆիլմ սնափառության մասին։ Նկարահանվել է 1955 թվականին ռեժիսոր Եվգենի Միգունովի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում[1][2]։
Սա ի՞նչ թռչուն է ռուս.՝ Это что за птица? | |
---|---|
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Եվգենի Միգունով |
Հնչյունավորում | Գեորգի Վիցին, Գրիգորի Շպիգել, Ելենա Պոնսովա, Միխայիլ Պոգորժելսկի և Լեոնիդ Պիրոգով |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1955 |
Նախանձոտ Սագն այլ թռչունների հետ փոխանակում է այն ամենը, ինչ իրեն դուր է գալիս. նա վերցնում է Կարապի վիզը, Ձկնկուլի կտուցը, Ագռավի թևերը, Կռունկի ոտքերը, Սիրամարգի պոչը, ինչպես նաև Աքաղաղի կատարն ու «ծուղրուղուն»։ Սագը դառնում է բոլորից տարբեր, սակայն բոլորը ծիծաղում են նրա վրա։
Խորհրդով օգնում է Ագռավը՝ առաջարկելով Սագի հիմարությունը փոխել Բվի իմաստության հետ։ Բվից էլ Սագն իմանում է, որ «Իմաստուն թռչունին պատշաճ չէ ուրիշի փետուրներով պարծենալը»։ Գիտակցելով իր սխալը՝ Սագը ամեն ինչ վերադարձնում է։
Մուլտֆիլմն ավարտվում է բարոյախրատական հարցով՝ «Դուք կյանքում հադիպե՞լ եք նման թռչունի», ինչը 1955 թվականի իրականության մեջ նկատի ուներ «ստիլյագաներին»։
Մուլտֆիլմում Սագը նախ հանդիպում է ագռավին, հետո կռունկին, իսկ գրքում հակառակն է։
Մուլտֆիլմում Սագն իր սխալը հասկանում է Բուի շնորհիվ, գրքում՝ դա նրան ստիպում է աղվեսի հետ հանդիպումը։
Ռեժիսոր | Եվգենի Միգունով |
Կոմպոզիտոր | Մ. Վայնբերգ |
Բեմադրող նկարիչներ | Եվգենի Միգունով, Բորիս Կորնեև |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Ռեժիսորի օգնական | Ա. Կովալևսկայա |
Մոնտաժողի օգնական | Նինա Մայորովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Ֆեոդոր Խիտրուկ, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Վլադիմիր Պեկար, Դմիտրի Բելով, Բորիս Բուտակով, Իգոր Պոդգորսկի, Լիդիա Ռեզցովա |
Նկարիչ-դեկորատորներ | Լանա Ազարխ, Իրինա Սվետլիցա |
Երգի տեքստի հեղինակ | Եվգենի Միգունով |
Դերերը հնչյունավորել են | Գեորգի Վիցին - սագ (տիտրերում նշված չէ) |
Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է VHS-ով և DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.
Seamless Wikipedia browsing. On steroids.