From Wikipedia, the free encyclopedia
«Պինգվիններ» (ռուս.՝ «Пингвины»), 1968 թվականի նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկովի կողմից[1]։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Պոլկովնիկով |
Սցենարիստ | Անատոլի Միտյաև |
Հնչյունավորում | Ալեքսեյ Կոնսովսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1968 |
Մուլտֆիլմը ներկայացնում է դրամատիկ պատմությունը, որը տեղի է ունենում Անտարկտիդայում, ուր պինգվինները ամառը լողում են ձվադրելու համար։
Մուլտֆիլմը պատմում է Պինգվին անունով պինգվինի մասին։ Կադրից դուրս հնչող ձայնը հայտնում է, որ պինգվինների մոտ թուխս են նստում արուները, և այսպես Պինգվինը թուխս էր նստել ու պահպանում էր ձուն ամենայն խնամքով։ Նա ոչ երկար ժամանակով ձուն վստահում է իր ընկերոջը, որպեսզի սնվի, սակայն վերջինիս անզգուշության պատճառով ձուն ծովն է ընկնում։ Ձվի փոխարեն նա Պինգվինին է հանձնում ձվի նմանությամբ քար։ Բոլոր պինգվինների ճուտերը դուրս են գալիս ձվից, իսկ Պինգվինը դեռ թուխս է նստած ձվաձև քարի վրա։ Բոլոր պինգվիններն ուղղվում են դեպի ծով, որպեսզի լողան ավելի տաք կղզիներ, և Պինգվինը լողում է բոլորի հետ միասին։ Նա իր հետ տանում է քարը՝ շարունակելով հավատալ, որ այդ քարը ձու է։ Ծանր քարը նրան ջրասույզ է անում, և Պինգվինը խեղդվում է՝ փորձելով փրկել իր ճուտին, որը դեռ չէր ծնվել, բայց արդեն անսահման սիրելի էր։
Ռեժիսոր | Վլադիմիր Պոլկովնիկով |
Սցենարի հեղինակ | Անատոլի Միտյաև |
Բեմադրող նկարիչ | Մարիա Ռուդաչենկո |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Մարինա Ոսկանյանց, Նիկոլայ Ֆեոդորով, Վիկտոր Լիխաչյով, Նատալյա Բոգոմոլովա, Մարինա Ռոգովա, Օլգա Օռլովա |
Նկարիչ-դեկորատոր | Վերա Խարիտոնովա |
Օպերատոր | Ն. Կլիմովա |
Կոմպոզիտոր | Վ. Կոնչակով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Խմբագիր | Զոյա Պավլովա |
Դերերը հնչյունավորել են | Ալեքսեյ Կոնսովսկի – կարդում է հեղինակի տեքստը |
Մոնտաժող | Լյուբով Գեորգիևա |
Ռեժիսորի օգնական | Ե. Տուրանովա |
Նկարչի օգնական | Բորիս Սադովնիկով |
Ֆիլմի տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.