Սարգիս Մանուկյան (թարգմանիչ)

հայ գրականագետ, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Սարգիս Նազարի Մանուկյան (1883[1], Բաշչիֆթլիկ, Էրզրում, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1938[1]), հայ մանկավարժ, գրականագետ, լեզվաբան, թարգմանիչ, պրոֆեսոր (1935), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Մանուկյան (այլ կիրառումներ)
Remove ads
Remove ads

Կենսագրություն

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Քղիի գավառի Բաշչիֆթլիկ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Կարինի Արծնյան ազգային վարժարանում։ 1903 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1905 թվականին մեկնել է Գերմանիա, ուսանել նախ Բեռլինի, ապա Լայպցիգի համալսարաններում, մասնագիտացել գերմաներենի, գրականության և փիլիսոփայության մեջ։ Նրա ավարտական դիսերտացիան էր «Գերմանական մշակույթի ազդեցությունը հայկականի վրա»։ Այնուհետև մեկնել է Կարին և դասավանդել Մանասարյան վարժարանում։ Հետագայում վարժարանի հետ տեղափոխվել է Սեբաստիա և շարունակել աշխատանքը։ 1918-1922 թվականներին լեզու և գրականություն է դասավանդել Կ. Պոլսի Հինդլյան, Պեզեզյան, Դպրոցասեր տիկնանց և Նոր դպրոց վարժարաններում։

1922 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատել Մյասնիկյանի անվան դպրոցում (1923-1929), միաժամանակ Երևանի համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, եղել է օտար լեզուների ինստիտուտի վարիչ, դասավանդել գերմաներեն և անտիկ գրականություն։

Թարգմանել է Հայնրիխ Հայնեի «Երգերի գիրքը» (տողացի, 1935, չափածոյի է վերածել Վաղարշակ Նորենցն ու Գեղամ Սարյանը)։ 1936 թվականին Եղիշե Չարենցի հետ սկսել է թարգմանել Գյոթեի «Ֆաուստը», սակայն աշխատանքը մնացել է անավարտ։ Ս. Մանուկյանի ջանքերով Հակոբ Պարոնյանի երկերի առաջին գիտական լիակատար հրատարակությունը լույս է տեսել հմուտ ու հարուստ ծանոթագրություններով։

Մահացել է 1938 թվականին[2]։

Remove ads

Ս. Մանուկյանի երկերի մատենագրություն

  • Հովհ. Թումանյանի Անուշը (բանասիրական և գեղարվեստական վերլուծություն), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1931, 52 էջ։
  • Րաֆֆիի «Ջալալեդինի» ծագումը, Երևան, Պետհրատ, 1932, 54 էջ։

Աղբյուրներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads