հայ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Սարգիս Թորոսի Ալեքսանյան (հունվարի 10, 1910[1][2], Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1942[1][2]), հայ նկարիչ։
Սարգիս Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1910[1][2] |
Ծննդավայր | Կարին, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Վախճանվել է | 1942[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1937)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Սարգիս Ալեքսանյան Վիքիդարանում |
Մեծ եղեռնի օրերին հաստատվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Սովորել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում։ 1937 թվականին ավարտել է Մոսկվայի կերպարվեստի ինստիտուտը (դասատու՝ Վլադիմիր Ֆավորսկի)։ 1929 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Ալեքսանյանի ստեղծագործություններում գերակշռողը փայտագրությունն ու ջրաներկ աշխատանքներն են։ 1939 թվականին պատկերազարդել է «Սասունցի Դավիթ» էպոսը, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը, որը լույս է տեսել 1948 թվականին։ Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում պրոֆեսիոնալ զուսպ կատարմամբ։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում 1942 թվականին 32 տարեկանում[3][4][5]։
Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.