From Wikipedia, the free encyclopedia
Սատուրնի օղակներ, Սատուրն մոլորակի հասարակածային հարթության մեջ գտնվող հարթ շրջանաձև ձևավորումներ են։ Սատուրնի օղակները Արեգակնային համակարգի մոլորակների օղակների միջև ամենապայծառն են։ Օղակները կազմված են անթիվ սառույցի բեկորներից և փոշուց, որոնց չափերը տատանվում են միկրոմետրերից մինչև մետրեր[1], որոնք շարժվում են Սատուրնի շուրջ ուղեծրերով։ Օղակների մասնիկները համարյա ամբողջությամբ կազմված են ջրի սառույցից, փոքր քանակով քարային ապարների հավելումներով։ Դեռևս չկա համաձայնություն այս օղակների ծագման հանգամանքների շուրջ, օղակների որոշ առանձնահատկությունները խոսում են նրանց համեմատաբար նոր լինելու մասին, սակայն տեսական մոդելները ցույց են տալիս, որ այս օղակները կարող էին գոյություն ունենալ Արեգակնային համակարգի առաջացման նախնական ժամանակաշրջաններում[2]։
Չնայած այն հանգամանքին, որ օղակները ավելացնում են Սատուրնի պայծառությունը, նրանք չեն երևում Երկրից անզեն աչքով։ 1610 թվականին Գալիլեո Գալիլեյը դարձավ առաջին մարդը, ով տեսավ Սատուրնի օղակները աստղադիտակով, սակայն նա չկարողացավ բացատրել այս օղակների բնույթը, քանզի աստղադիտակը թույլ չէր տալիս մանրակրկիտ դիտարկումներ անցկացնել։ 1655 թվականին Քրիստիան Հյուգենսը առաջին մարդն էր, ով բացատրեց որ այս օղակները սկավառականման ձևավորումներ են, որոնք պտտվում են Սատուրնի շուրջ[3]։
Չնայած, որ շատերը կարծում են, որ Սատուրնի օղակները կազմված են բազմաթիվ փոքր օղակներից (Լապլասի կարծիք)[3], իրական օղակները քիչ են։ Ավելի ճիշտ կլինի բնութագրել օղակները որպես ոչ համասեռ սկավառակ կոնցենտրիկ մաքսիմումներով և մինիմումներով, խտությունում և պայծառությունում։ Հիմնական օղակների միջև բավականին ազատ տարածություններ կան։ Դրանք օղակների միջև գտնվող ճեղքերն են, այստեղ օղակի պայծառությունն ու խտությունը կտրուկ ընկնում է։ Սատուրնի օղակների մեջ կան մեխ թվով ճեղքեր, դրանցից երկուսը առաջացել են նրանց մեջ պտտվող արբանյակների կողմից, մյուսները պայմանավորված են Սատուրնի արբանյակների հետ տարբեր ուղեծրային ռեզոնանսներով։ Որոշ ճեղքեր դեռևս ունեն չբացահայտված ծագում։ Մյուս կողմից ռեզոնանսները պատասխանատու են որոշ օղակների հաստատուն մնալու համար, օրինակ՝ Տիտանի ճեղքը և G օղակը։
Հիմնական օղակների խմբից հեռու է գտնվում Ֆեբեյի օղակը, որը պտտվում է մյուս օղակներից 27 աստիճանով շեղված հարթության մեջ, և ինչպես և Ֆեբեն պտտվում է հակադարձ ուղեծրով։
Օղակների պտտման հարթությունը համընկնում է Սատուրնի հասարակածի հարթության հետ։ Օղակներում գտնվող մասնիկների չափերը տատանվում են միկրոմետրից մինչև սանտիմետր և ավելի հազվադեպ մի քանի տասնյակ մետրեր։ Օղակների նյութի կազմությունը՝ ջրային սառույց (մոտ 99 %) սիլիկատային փոշու խառնուրդով։ Օղակների հաստությունը չափազանց փոքր է համեմատելով նրանց լայնության հետ (7-ից 80 հազար կիլոմետր) և կազմում է մեկ կիլոմետրից մինչև տասը մետր։ Օղակների բենորային նյութի ընդհանուր զանգվածը գնահատվում է մոտ 3x1019 կիլոգրամ։
Սատուրնի օղակների համակարգի հիմնական մասերը[4] | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անվանում | Հեռավորությունը Սատուրնի կենտրոնից, կմ | Լայնությունը, կմ | |||||||||
D օղակ | 67 000 - 74 500 | 7500 | |||||||||
C օղակ | 74 500 - 92 000 | 17 500 | |||||||||
Կոլոմբոյի ճեղք | 77 800 | 100 | |||||||||
Մաքսվելի ճեղք | 87 500 | 270 | |||||||||
Բոնդի ճեղք | 88 690 - 88 720 | 30 | |||||||||
Դեյվիսի ճեղք | 90 200 - 90 220 | 20 | |||||||||
B օղակ | 92 000 - 117 500 | 25 500 | |||||||||
Կասինիի բաժանում | 117 500 - 122 200 | 4 700 | |||||||||
Հյուգենսի ճեղք | 117 680 | 285 - 440 | |||||||||
Հերշելի ճեղք | 118 183-118 285 | 102 | |||||||||
Ռասելի ճեղք | 118 597 - 118 630 | 33 | |||||||||
Ջեֆրիսի ճեղք | 118 931 - 118 969 | 38 | |||||||||
Կոյպերի ճեղք | 119 403 - 119 406 | 3 | |||||||||
Լապլասի ճեղք | 119 848 - 120 086 | 238 | |||||||||
Բեսելի ճեղք | 120 236 - 120 246 | 10 | |||||||||
Բերնարդի ճեղք | 120 305 - 120 318 | 13 | |||||||||
A օղակ | 122 200 - 136 800 | 14 600 | |||||||||
Էնկեյի ճեղք | 133 570 | 325 | |||||||||
Կիլերի ճեղք | 136 530 | 35 | |||||||||
Ռոշի բաժանում | 136 800 - 139 380 | 2 580 | |||||||||
R/2004 S1 | 137 630 | 300[5] | |||||||||
R/2004 S2 | 138 900 | 300[5] | |||||||||
F օղակ | 140 210 | 30 - 500 | |||||||||
G օղակ | 165 800 - 173 800 | 8 000 | |||||||||
E օղակ | 180 000 - 480 000 | 300 000 |
2004 թվականի հունիսի 30-ին Կասինի միջմոլորակային կայանը հաջողությամբ անցավ Սատուրնի օղակների միջով, երկու արտաքին F և G օղակների արանքով։ Միկրոերկնաքարերից պաշտպանվելու համար օգտագործվել էր 4 մետր տրամագծով ռադիոանտենան։ Անցման ընթացքում սարքը ստացել է 100 հազարից ավելին հարվածներ միկրոերկնաքարերով, սակայն լրջորեն չի վնասվել։
Սատուրնի օղակներում դիտարկվում են հետաքրքիր ձևավորումներ՝ «ճաղեր», որոնք իրենցից ներկայացնում են բաց և մուգ շերտեր, որոնք ուղղահայաց են օղակներին։ Առաջին անգամ ճաղերը նկատվել են «Վոյաջեր» սերիայի սարքերով։ Քանի որ Սատուրնի օղակները միատարր մարմին չեն և ներքին շերտերը պտտվում են մոլորակի շուրջ ավելի արագ քան արտաքինները, ապա այս ճաղերե պետք է արագ կազմաքանդվեին, սակայն դա չի տեղի ունենում։ Չնայած միևնույն է ճաղերը երկարաժամկետ ձևավորումներ չեն, այնուամենայնիվ նրանք շատ ավելի երկար են գոյություն ունենում քան պետք է լինե համապատասխան երկնային մեխանիկայի կանոնների[6]։ Առաջ են քաշվել այս ճաղերի առաջացման վրա էլեկտրոստատիկ կամ գրավիտացիոն ուժերի ազդեցության մասին տարբեր վարկածներ։
Քանի որ օղակների հարթությունը համընկնում է Սատուրնի հասարակածի հարթության հետ, իսկ այն իր հերթին բավականին թեքված է Սատուրնի ուղեծրի հարթության հանդեպ, համարյա 27 աստիճան, օղակների տեսքը Երկրից կախված է Սատուրնի տեղաբաշխումից նրա ուղեծրի վրա Արեգակի շուրջ[7] և զգալիորեն ավելի քիչ է կախված Երկրի դիքից իր ուղեծրի վրա (քանի որ Սատուրնի ուղեծիրը թեքված է խավարածրի հանդեպ ընդամենը 2,5 աստիճանով)։ Տարին Սատուրնի մոտ ձգվում է 29,5 երկրային տարի, այդ ժամանակահատվածում՝
Ամեն Սատուրնի տարին տեղի է ունենում այս շրջադարձը Երկրից դիտողի համար։ Վերջին ամբողջական բացվածքները տեղի են ունեցել 1988 և 2002 թվականներին, անհետացումը 1995[7] և 2009 թվականներին։ Մինչև 2016 թվականը օղակների բացումը կավելանա, տեսանելի կլինի Սատուրնի հյուսիսային բևեռը և նրան ուղղված օղակների կողմը[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.