Քրիստիան Հյույգենս (հոլ.՝ Christiaan Huygens, ապրիլի 14, 1629[1][2][3][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5] - հուլիսի 8, 1695[2][3][6][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5]), հոլանդացի ականավոր մեխանիկ, ֆիզիկոս և մաթեմատիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության առաջին օտարերկրյա անդամը (1663 թվականից) և Փարիզի ԳԱ հիմնադիր անդամներից (1666 թվականից), լույսի առաջին ալիքային տեսության ստեղծողը։ Այդ տեսության հիմունքները Հյույգենսը շարադրել է իր «Տրակտատ լույսի մասին» աշխատության մեջ (1690)։
Կարևոր ավանդ ունի մեխանիկայի մի շարք հասկացությունների զարգացման գործում. Հյույգենսն առաջինն է օգտագործել ճոճանակը՝ ժամացույցի կանոնավոր ընթացքն ապահովելու համար, կառուցել առաջին ճոճանակավոր ժամացույցը (1657), արտածել է բանաձև մաթեմատիկական և ֆիզիկական ճոճանակների տատանումների պարբերության համար։ Մշակել է հարվածի տեսության հիմունքները, կատարելագործել աստղադիտակը։ Հյույգենսի մաթեմատիկական աշխատությունները վերաբերել են կոնական հատույթներին, ցիկլոիդի և այլ կորերի հետազոտությանը։ Տվել է շրջանագծի, էլիպսի, հիպերբոլի աղեղների երկարության որոշման մեթոդը, մշակել շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերության որոշման ( թվի հաշվման) տեսությունը, առաջին հետազոտությունները կատարել հավանականությունների տեսության բնագավառում։ 1655 թվականին հայտնագործել է Սատուրնի արբանյակ Տիտանը և որոշել դրա պտույտի պարբերությունը, պարզել, որ Սատուրնի շուրջը գոյություն ունի օղակ, ոչ մի տեղ չի շոշափում մոլորակի մակերևույթը։ Հյուգենսի աշխատանքները հաստատել են Կոպեռնիկոսի արևակենտրոն համակարգի ճշտությունը։ Ռ. Հուկի հետ համատեղ գտել է ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Մշակել է լուսային ալիքների տարածման վերաբերյալ խնդիրների լուծման մոտավոր մեթոդը (Հյույգենս-Ֆրենելի սկզբունքը)։ Կառուցել է օկուլյար, որը մինչև այժմ էլ օգտագործվում է։
Ծանոթագրություններ
Աղբյուր
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.