Հնդկաստանի Գուպտաների տոհմի կայսեր՝ Չանդրագուպտա առաջինի որդի, Չանդրագուպտա երկրորդի հայր, գահակալել է 330-338 թվականներին։ From Wikipedia, the free encyclopedia
Սամուդրագուպտա (Գուպտա՝ Sa-mu-dra-gu-pta, 335, Indraprastha, Գուպտա կայսրություն - 380, Պատալիպուտրա, Հնդկաստան), Հնդկաստանի Գուպտաների տոհմի կայսեր՝ Չանդրագուպտա առաջինի որդին և Չանդրագուպտա երկրորդի հայրը[3]։ Ղեկավարել է մոտ կես դար՝ 330-380 թվականներին։ Նա Հնդկաստանի պատմության մեջ հայտնի է, որպես իդեալական տիրակալ։ Ավանդույթի համաձայն նա օժտված է եղել հերոսական հատկանիշներով («մարմնի վրա հարյուրավոր մարտական սպիեր են եղել»)՝ «Սամուդրագուպտան անցկացրեց հարյուր մարտ, ձեռք բերեց հարյուր վերքեր, որոնք փառքի հետքեր էին հիշեցնում և ստացավ Պրակամա (քաջ) կոչումը»։ Նրա ոսկյա դրամներն ու գրությունները վկայում են, որ նա մեծ սեր է ունեցել բանաստեղծության և երաժշտության հանդեպ։
Սամուդրագուպտա | |
---|---|
Ծնվել է | 335 |
Ծննդավայր | Indraprastha, Գուպտա կայսրություն |
Մահացել է | 380 |
Մահվան վայր | Պատալիպուտրա, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Գուպտա կայսրություն |
Ծնողներ | հայր՝ Chandragupta I?, մայր՝ Kumaradevi? |
Զբաղեցրած պաշտոններ | Gupta emperor? |
Երեխաներ | Ramagupta? և Չանդրագուպտա II |
Samudragupta Վիքիպահեստում |
Սամուդրագուպտայի տերությունը ձգվել է Բենգալից մինչև Սանգամ։ Սկզբում գահը ժառանգելու իրավունքը վիճարկել են բազմաթիվ ազգականներ։ Թագավորության առաջին տարիները եղել է նրանց դեմ պայքարի շրջան։ Որից հետո հայացքն ուղելով հարավ՝ իրականացրել է լայնածավալ նվաճումներ։ Հարավի Ռաջաները ստիպված են եղել նրան հարկ վճարել, իսկ նրանցից ամենահզորը՝ Պալավայի Կանչիպուտամ դինաստիայի տիրակալ Վիշնուգոպան գահը կորցնելու եզրին է հայտնվել։ Հողերի բռնակցումը շարունակվել է նաև հյուսիսում։ Իր թագավորության ավարտին ամբողջապես իշխել է Գանգեսի հովտում։ Նրա կայսրությունը տարածվել է արևմուտքում՝ Ռավի գետից մինչև արևելք ընկած Բրահմապուտրա գետը և հյուսիսում գտնվող Հիմալայան նախալեռներից մինչև հարավ արևմուտք՝ կենտրոնական Հնդկաստան։ Արևելյան Բենգալիան, արևելյան Փենջաբ, Ռաջաստանի և Նեպալի ցեղերը դարձել են հարկատու։ Այդ մասին վկայում է Իլահաբադում Աշոկայի սյունի արձանագրությունը[4]։ Սամուդրագուպտայի մետաղադրամների գրություններից երևում է, որ աստվածներից երկրպագել է Վիշնուին։ Կա վարկած, որ Սամուդրագուպտայի օրոք է վերջնականապես ձևավորվել կաստաների բաժանման դասական համակարգը (տե՛ս բրահմանիզմ)[5]։
Մագադհայի թագավորական Գուպտա տոհմի հիմնադիր Չանդրագուպտա առաջինի որդին լինելով՝ Սամուդրագուպտան Հին Հնդկաստանի պատմության մեջ մտել է, որպես տիրակալ, որն իր առջև նպատակ էր դրել վերականգնել նախկին Մաուրյան կայսրության ռազմական իշխանությունը, փառքն ու սահմանները։ Այդ նպատակով նա վերակազմավորել է իր բանակը՝ ավելացնելով ռազմական փղերի և հեծելազորի քանակը՝ ձեռնամուխ է եղել նվաճողական պատերազմների։ Պատմաբան Արթուր Վինսետ Սմիթը Սամուդրագուպտային անվանել է « հնդիկ Նապոլեոն»։ Սամուդրագուպտայի կառավարման ժամանակաշրջանի մասին մանրամասն տեղեկություններ է պահպանվել բանաստեղծ Հարիսենայի կողմից կազմված և նույն սյունի վրա փորագրված պանեգիրիկ գրության մեջ, որի վրա դարեր առաջ իր հրամաններն է փորագրել Աշոկա թագավորը։ Այդ արձանագրություններն ունեցել են հակապասական բնույթ։ Աշոկայի հրամանագրերը գրված են պարզ լեզվով և խոսել են խաղաղության և արդարության մասին։ Սամուդրագուպտան արտահայտվում է նրբագեղ և դասական սանսկրիտերենով և փառաբանում է պատերազմը։ Սամուդրագուպտայի գործունեության մասին են վկայել Տանտրիկամանդակայի ճավայական տեքստը և բուդիզմ ուսումնասիրած չինացի գրող՝ Վան Սյուի նկարագրությունները։
Սամուդրագուպտայի գահակալության սկզբում Գուպտաների պետությունը ներառել է ժամանակակից Հնդկաստանը, հյուսիսային Բիհարը և արևմտյան Բենգալիան։ Գործելով մահամերձ հոր խնդրանքով՝ երիտասարդ կառավրիչը ձեռնամուխ է եղել հինդուիստական բարձրագույն քաղաքական իդեալի իրականացմանը՝ նվաճել արիական աշխարհի չորս կողմերը։ Պանեգիրիկը Սամուդրագուպտայի հակառակորդներին բաժանում է չորս կատեգորիաների՝ սպանված կառավարիչներ, որոնց տիրույթները Սամուդրագուպտան միացրել է իր տիրույթներին, պարտված կառավարիչներ, որոնք ազատված են եղել նվաճողի ողորմությունից, «հարևան» թագավորներ, որոնք հարկադրված տուրք են տվել և «հեռավոր» տիրակալներ, ովքեր Սամուդրագուպտային ճանաչել են որպես կայսեր և դեսպաններ են ուղարկել։ Առաջին հնազանդվողներն էին Գանգեսի ավազանի տիրակալները, որոնց ոչնչացնելով, նա դարձել է այդ երկրների տիրակալը՝ արևմուտքում Ռավիից մինչև արևելքում գտնվող Բրահմապուտրա, հյուսիսում գտնվող Հիմալայների ստորոտից մինչև հարավում՝ Նարբադ։ Երկրորդ կատեգորիայի մեջ էին Մահանդիի և Գոդվարի միջև ընկած տարածքների տասներկու փոքր թագավորները։ Երրորդ կատեգորիայում էին Ասամի, Մալվայի, Գուջարաթի, Փենջաբի, Ռաջաստանի մեկ տասնյակից ավելի ցեղային առաջնորդները։ Եվ վերջապես չորրորդը՝ Սամուդրագուպտային հարկատու է դարձել արևմտյան Հնդկաստանի սաքսական սատրապը և ներկայիս հյուսիս արևմտյան Հնդկաստանի և Աֆղանստանի հատվածում գտնվող Քուշանյան տիրակալը։ Շրի Լանկայի կառավարիչը դեսպաններ է ուղարկել Բոդհայում սինգալացի վանականներին արտոնություններ տրամադրելու խնդրանքով։
Սամուդրագուպտան ներկայացրել է ձիու զոհաբերությունը, որպես արիական Հնդկաստանի նկատմամբ գերիշխանության ավանդական խորհրդանիշ։
Սամուդրագուպտան հատել է ոսկե դինարներ, որոնք ունեցել են 87 % ոսկու պարունակություն[6]։ Նրա մետաղադրամներից մեկում պատկերված է ձիու զոհաբերություն, իսկ մյուսում՝ ինքը քնար նվագելիս[7]։
Նա եղել է տաղանդավոր երաժիշտ և բանաստեղծ, մարդ՝ ով մասնակցել է կրոնական քննարկումներին։ Պահպանվել է նրա տիրապետության օրոք կառուցված ճարտարապետական կառույցներ։ Սամուդրագուպտան հինդուիզմի կողմնակից է եղել, բայց հովանվորել է նաև այլ կրոններ։ Նրա գլխավոր պալատականներից մեկը՝ Վասուբանդուն եղել է նշանավոր բուդայական փիլիսոփա։ Նրա վարչական համակարգի մասին քիչ տեղեկություններ է պահպանվել, բայց «Տանտրիկամանդակայի» ճավայական տեքստի ներածական մասը վկայում է, որ նա եղել է «իդեալական տիրակալ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.