Սահնօձեր
From Wikipedia, the free encyclopedia
Սահնօձեր (լատին․՝ Coluber), լորտուների ընտանիքի սողունների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 2,4 մ է։
Գունավորումը բազմազան է, սովորաբար ոչ վառ, մոխրադարչնագույն երանգների գերակշռությամբ։ Գլուխը սահմանազատված է վզից, բիբը կլոր է։ Ապրում են տափաստաններում, անապատներում, կիսաանապատներում, անտառոտ վայրերում ու լեռներում։ Արագաշարժ են, լավ մագլցում են ծառերը։ Սնվում են մանր կրծողներով, մողեսներով, երկկենցաղներով, թռչուններով ու նրանց ձվերով, մատղաշները՝ միջատներով։ Որսին խեղդում են ոչ թե օղակներով փաթաթվելով, այլ իրենց ուժեղ մարմնով սեղմելով գետնին։ Սահնօձերի որոշ տեսակներ շատ ագրեսիվ են և կարող են նույնիսկ առանց պատճառի հարձակվել մարդու վրա։ Խայթոցը ցավոտ է, բայց մարդու համար անվտանգ։ Բազմանում են ձվադրությամբ, դնում մինչև 25 ձու։ Հայտնի է սահնօձերի մոտ 30 (Հայաստանում՝ 3) տեսակ, տարածված Հվ․ Եվրոպայում, Ասիայում, Հս․ և Արլ․ Աֆրիկայում, Հս․ և Կենտր․ Ամերիկայում։ Հայաստանում առավել լայն տարածում ունեն խայտաբղետ սահնօձեր (C․ ravergieri) և դեղնափոր կամ կարմրափոր սահնօձեր (C․ jugularis)։ Վերջինս Եվրոպայի ամենամեծ օձն է, որին ժողովուրդը մեծ չափերի (մինչև 2 մ և ավելի), ագրեսիվության և կարմիր գույնի պատճառով շահմար (պարսկական արքայօձ) է անվանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 149)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահնօձեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահնօձեր» հոդվածին։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.