Ռույ Գոնսալես դի Կլավիխո
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ռույ Գոնսալես դե Կլավիխո (իսպ.՝ Ruy Gonzáles de Clavijo, 14-րդ դար, Մադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[1] - ապրիլի 2, 1412[1], Մադրիդ, Մադրիդ, Կաստիլիա և Լեոն), իսպանացի դիվանագետ, ուղեգրող։
Remove ads
1403-1406 թվականներին եղել է Լենկթեմուրի մոտ Կաստիլիայի թագավոր Հենրի III պատվիրակության կազմում։ Պատվիրակության ցամաքային ուղին անցել է Հայաստանով (մեկնում՝ Տրապիզոն-Երզնկա-Կարին-Ալաշկերտ-Բայազետ-Մակու-Խոյ, վերադարձ՝ Խոյ-Ալաշկերտ-Անի-Կարս-Կարին-Թորթում-Տրապիզոն)։
Անցած բնակավայրերի և դրանց բնակիչների վերաբերյալ Կլավիխոն գրառումներ է արել, պահել է ճամփորդական օրագիր, որի հիման վրա հետագայում կազմել է ուղեգրություն ձեռագրերը պահվում են Իսպանիայի ազգային գրադարանում (Մադրիդ) և Բրիտանական թանգարանում (Լոնդոն)։
Այն արժեքավոր տեղեկություններ է պարունակում Հայաստանի և արևելյան մի շարք երկրների տնտեսական ու քաղաքական իրավիճակի մասին։ Առաջին անգամ հրատարակվել է 1582 թվականին, Սևիլյայում, հետագայում վերահրատարակվել և թարգմանվել է այլ լեզուներով։ Հայերեն թարգմանված են Հայաստանին վերաբերող առանձին գլուխներ ու հատվածներ։
Remove ads
Երկեր
- Ruy González de Clavijo, La embajada a Tamorlán. Francisco López Estrada, ed. (Madrid։ Castalia, 1999).
- Ruy González de Clavijo, Embassy to Tamerlane tr. G. Le Strange (1928).
- Ruy González de Clavijo, Embassy to Tamerlane, 1403-1406, translated by Guy Le Strange, with a new Introduction by Caroline Stone (Hardinge Simpole, 2009).
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads