From Wikipedia, the free encyclopedia
Ռոբերտ Հայնլայն (հուլիսի 7, 1907[1][2][3][…], Բատլեր, Միսսուրի, ԱՄՆ - մայիսի 8, 1988[1][3][2][…], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող-ֆանտաստ, «Հյուգո» և «Նեբյուլա» մրցանակների դափնեկիր, ժամանակակից գիտական ֆանտաստիկայի հիմնադիրներից մեկը։ Հայնլայնին անվանում են նաև «գրող-ֆանտաստների դեկան»։ Նա մտնում է այսպես կոչված «գրող-ֆանտաստների մեծ եռյակի» մեջ (Արթուր Կլարկի և Այզեկ Ազիմովի հետ միասին)։
Ռոբերտ Հայնլայն անգլ.՝ Robert Anson Heinlein | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Robert Anson Heinlein |
Ծնվել է | հուլիսի 7, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Բատլեր, Միսսուրի, ԱՄՆ |
Վախճանվել է | մայիսի 8, 1988[1][3][2][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Գրական անուն | Anson MacDonald, Lyle Monroe, John Riverside, Caleb Saunders և Simon York |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, գրական քննադատ և ռազմածովային սպա |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | ԱՄՆ-ի ռազմածովային ակադեմիա (1929) |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա, ֆենթեզի, ռազմագիտական ֆանտաստիկա և դեռահասական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ֆարնհեմի ազատ տիրապետում, Աստղային դեսանտ, Օտարը օտար երկրում, Կան տիեզերական հագուստ - մենք ճանապարհորդելու ենք, Կրկնակի աստղ և Տիկնիկավարներ |
Ստեղծագործությունների ցանկ | Ռոբերտ Հայնլայնի մատենագրությունը |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Վիրջինիա Հայնլայն |
Ռոբերտ Հայնլայն Վիքիքաղվածքում | |
Robert A. Heinlein Վիքիպահեստում |
Լարված աշխատանքը հասցրեց Հայնլայնին մահվան եզրին 1970 թվականին։ 1970-ականները նրա համար սկսվեցին կյանքի համար շատ վտանգավոր պերիտոնիտով (որովայնամզի բորբոքում), որի բուժման համար անհրաժեշտ եղավ ավելի քան 2 տարի։ Երբ նա զգաց իրեն այնքան լավ, որ կարողացավ աշխատել, 1973 թվականին ստեղծեց «Բավականաչափ ժամանակ սիրո համար կամ Լազարուս Լոնգի կյանքերը» վեպը, որում հայտնվեցին բազմաթիվ սյուժեներ, որոնք մշակվեցին նրա հետագա ստեղծագործություններում։ 1970-ական թվականների կեսերին նա «Բրիտական հանրագիտարանի տարեգրքում» 2 հոդվածների պատվեր ստացավ և Ջիննիի հետ միասին ճանապարհորդեց երկրով մեկ՝ կազմակերպելու դոնորական արյան հավաքումը[6], ինչպես նաև դարձավ հարգարժան հյուր Կանզաս-սիթիի երրորդ համաշխարհային համագումարում[7]։
1978 թվականի Թահիթիի արձակուրդներն ավարտվեցին սրտի իշեմիկ հիվանդության ծանր նոպայով։ Նա ենթարկվեց կորոնար շունտավորման առաջին վիրահատություններից մեկին. 1979 թվականի հուլիսին նրան հրավիրեցին ելույթ ունենալու Միավորված հանձնաժողովի Սենատի և Ներկայացուցիչների Պալատի առջև։ Նրա խոսքը վկայում էր հույս, որ տիեզերական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ստացված հասույթը զգալիորեն կօգնի հիվանդներին և տարեցներին[8]։
Վիրահատությունները թույլ տվեցին Հայնլայնին սկսել նորից աշխատել 1980 թվականին, երբ նա ժողովածու էր պատրաստելհրապարակման։ Հայնլայնը չի մոռանում գրականության մեծ ձևի մասին և 1980-ականներին նրան հաջողվեց գրել ևս հինգ վեպ։ 1983 թվականին նա այցելեց Անտարկտիդա՝ վերջին մայրցամաքը, որի վրա նա դեռ չէր եղել[7]։
Բայց գրողի առողջությունը զգալիորեն վատանում է մինչև 1987 թվականը, ինչը նրան և Ջիննիին ստիպում է տեղափոխվել Բոնի Դունից մոտակա Կարմել քաղաք, որպեսզի կարողանան ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Այնտեղ՝ 1988 թվականի մայիսի 8-ի[9] ՝ առավոտյան քնած ժամանակ, նա մահանում է, կյանքի 81-րդ տարում էմֆիզեմայի հետևանքով՝ «Աշխարհը որպես առասպել» շարքից մի վեպի վրա աշխատելու սկզբնական փուլում։ Նրա մարմինը դիակիզվել էր, իսկ փոշին ցրվել էր Խաղաղ օվկիանոսի վրա[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.