ստեղծագործական աշխատանքի ղեկավար From Wikipedia, the free encyclopedia
Ռեժիսորական արվեստ (բեմադրական արվեստ, ռեժիսուրա), գեղարվեստորեն ներդաշնակ, ամբողջական ներկայացում ստեղծելու արվեստը՝ բեմական արտահայտչության բոլոր միջոցները մի ընդհանուր մտահղացման ենթարկելու շնորհիվ։ Բեմադրական ընդհանուր մտահղացումը որոշում է երկի գաղափարական մեկնությունը, գործող անձանց բեմական վարքագիծն ու բնութագիրը, դերակատարների, նկարչական ու երաժշտական ձևավորման ոճական ու ժանրային բնույթը, ներկայացման ժամանակային (տեմբ և ռիթմ), տարածական (բեմավիճակ, բեմական միջավայր) լուծման, թատերական պայմանականությունների օգտագործման սկզբունքները, ամբողջ ներկայացման գեղարվեստական կերպարը։
Ռեժիսորական արվեստը, որպես պիեսին բեմական մեկնություն տվող, ներկայացման գեղարվեստական կերպար ստեղծող ինքնուրույն մասնագիտություն եվրոպական ու ռուսական թատրոններում ձևավորվել ու հաստատվել է 19-րդ դարի վերջին քառորդում։ Հայտնի ռեժիսորներ են Լյուդվիգ Կրոնեկը Մեյնինգեն քաղաքի թատրոնից (Գերմանիա), Անդրե Անտուան Ազատ թատրոնից (Փարիզ), Ալեքսանդր Լենսկին Մոսկվայի Փոքր թատրոնից, Կոնստանտին Ստանիսլավսկին և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն Մոսկվայի Գեղարվեստական թատրոնից։
Ռեժիսորական արվեստը հայկական թատրոնում ձևավորվել է 20-րդ դարի սկզբներին․ առաջին բեմադրիչներն են եղել Արմեն Արմենյանը, Ստեփան Քափանակյանը և Օվի Սևումյանը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.