Միզանսցեն, բեմավիճակ (ֆր.՝ mise en scene - տեղ բեմում), դրամատիկական երկի որևէ իրադրության տեսանելի իրականացումը բեմական տարածության մեջ դերասանի գրաված դիրքով։ Միզանսցեն է կոչվում նաև բեմական տեղադրումների և անցումների ամբողջ գումարը՝ զուտ արտաքին իմաստով։ Միզանսցենի զարգացման ժամանակ առաջանում է ձևի և բովանդակության բարդ դիալեկտիկական փոխազդեցություն՝ ներքին բնույթի հակամարտության արտահայտումը, փոխադարձ կապը, գաղափարը, բեմական խաղի տրամաբանությունը, կատարման արտաքին տեսողական պատկերը։ Այս ճիշտ միզանսցենի կառուցումը կարևոր է ինչպես բեմում գործող շատ դերասանների, այնպես էլ մեկ մարդու դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 533)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզանսցեն» հոդվածին։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/%D0%9E%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B0_%D0%9A%D1%83%D0%B7%D1%8C%D0%BC%D0%B5%D0%BD%D0%BA%D0%BE_%D0%BA%D0%B0%D0%B4%D1%80_2.jpg/640px-%D0%9E%D0%BA%D1%81%D0%B0%D0%BD%D0%B0_%D0%9A%D1%83%D0%B7%D1%8C%D0%BC%D0%B5%D0%BD%D0%BA%D0%BE_%D0%BA%D0%B0%D0%B4%D1%80_2.jpg)
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.