From Wikipedia, the free encyclopedia
Ռեզոնանսային տրանսնեպտունային մարմիններ, տրանսնեպտունային մարմիններ են, որոնց ուղեծրերը գտնվում են Նեպտուն մոլորակի հետ ուղեծրային ռեզոնանսի մեջ, ամբողջ թվերի հարաբերությամբ (1:2, 2:3, 2:5 և այլն)։ Ռեզոնանսային մարմինները գտնվում են Կոյպերի գոտում կամ ավելի հեռու գտնվող Ցրված սկավառակում[1]։
Սեփական անուններ ունեն մարմինների խմբերը, որոնք գտնվում են հետևյալ ռեզոնանսային ուղեծրերում՝
Նկարում պատկերված է հայտնի տրանսնեպտունային մարմինների (մեծ կիսաառանցքը մինչև 70 ա. մ.) տեղաբաշխումը, մոլորակների ուղեծրերի և Կենտավրոսների համեմատությամբ։ Ռեզոնանսային մարմինները նշված են կարմիր գույնով։ Նեպտունի հետ ուղեծրային ռեզոնանսները նշված են ուղղահայաց գծերով; 1:1 - Նեպտունի և նրա տրոյացի աստերոիդների ուղեծիրը, 2:3 - Պլուտինո (ներառյալ Պլուտոնը), մնացած գծերը ցույց են տալիս ավելի փոքրաքանակ ռեզոնանսային մարմինների խմբերը։
2:3 և 3:2 նշանակումները վերաբերվում են նույն մարմիններին և շփոթություն չի առաջացնում, քանի որ տրանսնեպտունային մարմնի պտույտի պարբերությունը միշտ մեծ է Նեպտունինից։ Երկու նշանակումներից ցանկացածը նշանակում է, որ Պլուտինոն կատարում է երկու պտույտ Արեգակի շուրջ Նեպտունի երեք պտույտի դիմաց։
Նեպտուն մոլորակի ուղեծրի հետ ռեզոնանսում գտնվող մարմինների մանրամասն հետազոտությունները[2][3] ցույց տվեցին, որ ռեզոնանսային ուղեծրերի սահմանները չափազանց նեղ են, և մարմինը այս սահմաններում մնալու համար պետք է ունենա որոշակի քանակի էներգիա (ոչ շատ և ոչ էլ քիչ)։ Բավական է մեծ կիսաառանցքի աննշան շեղում այդ սահմաններից և մարմինը դուրս է գալիս ռեզոնանսից։
Տրանսնեպտունային մարմինների հայտնաբերմանը զուգընթաց, նկատվեց, որ Նեպտունի հետ 2:3 ռեզոնանսում գտնվող մարմինների քանակը պատահական չէ, այն անցնում է նրանց ընդհանուր քանակի 10 %-ը։ Ներկա պահին ենթադրվում է, որ այս մարմինները հավաքվել են այստեղ ավելի հեռավոր ուղեծրերից Նեպտունի միգրացիայի հետևանքով[4].
Ներկայիս պահին ամենաշատ տրանսնեպտունային մարմիններ հայտնաբերվել է 2:3 ուղեծրային ռեզոնանսով, մոտ 39,4 ա. մ. հեռավորության վրա։ Այս պահին հայտնաբերված են 141 այսպիսի մարմիններ; որոնցից 92-ի գոյությունը հաստատված է[5]։ Այս ուղեծրով շարժվող մարմինները անվանում են պլուտինո, նրանցից առաջին հայտնաբերվածի՝ Պլուտոնի, անունով։ Առավել նշանակալի պլուտինոները[6]`
2011 թվականի օգոստոսի տվյալներով, հայտնի են 10 այսպիսի մարմիններ, որոնց մեծ կիսաառանցքը կազմում է 42,3 ա. մ., նրանցից են[6]`
Կարևոր մաիմինների խումբ (2011 թվականի օգոստոսի տվյալներով հայտնաբերված են 24) 43,7 ա. մ. որղեծրով (այս խմբի կենտրոնում գտնվում են քյուբիվանոները)։ Այս մարմինները ունեն ոչ մեծ չափեր (մեկ բացառությամբ М>6) և հիմնականում էլիպտիկ ուղեծիր։ Հայտնի ուղեծրերով մարմիններ[6]`
Այս մարմինների ուղեծրերը գտնվում են 47,8 ա. մ. հեռավորության վրա Արեգակից և սովորաբար համարվում են Կոյպերի գոտու սահմանը։ Այս ուղեծրի վրա գտնվող մարմինները անվանում են «տուտինո»։ Նրանց թեքումը չի անցնում 15°-ից, իսկ էքսցենտրիսիտետը բավականին չափավոր է (0,1 - 0,3)[7]։ Այս տիպի մարմիններից ոչ բոլորն են առաջացել պլանետեզեմալից, որը դուրս էր մղվել այս ուղեծիր Նեպտունի միգրացիայով[8].
Տուտինո տեսակի մարմինների քանակը շատ ավելի քիչ է, քան Պլուտինոներինը (2011 թվականի օգոստոսի տվյալներով հայտնաբերված են 15)։ Դա բացատրվում է նրանով, որ 1:2 ռեզոնանսը ավելի անկայուն է, քան 2:3; միայն տոտինոների 15 % կարողացել են մնալ իրենց ուղեծրերում վերջին 4 միլիարդ տարվա ընթացքում, ի համեմատություն, պլուտինոների՝ 28 %[7]: Հնարավոր է, որ ի սկզբանե տուտինոների քանակը եղել է ոչ պակաս, քան պլուտինոներինը, սակայն ժամանակի ընթացքում նրանց մեծամասնությունը անցել են այլ ուղեծրոր[7].
Հայտնի ուղեծրերով տուտինոներից են[6]`
Հայտնի 55,4 ա. մ. մեծ կիսաառանցքով ուղեծրերով մարմիններից են[6]`
2011 թվականի օգոստոսի տվյալներով հայտնաբերված են 15 մարմիններ, որոնք ունեն 2:5 ռեզոնանս։
Այլ ռեզոնանսներով ուղեծրերի խմբորը ներառում են փոքր թվով մարմիններ։ Ստորև բերված են նրանցից մի քանիսը[6]`
Գտնվել են մի քանի մարմիններ պարզ, բայց հեռավոր ռեզոնանսներով[6]։
Հեռավոր մարմինների և գաճաճ մոլորակների ռեզոնանսները չեն ապացուցված, բայց հնարավոր են`
Արեգակ-Նեպտուն համակարգի L4 և L5 Լագրանժի կետերում գտնվել են մարմիններ, որոնց մեծ կիսաառանցքները մոտավորապես հավասար է Նեպտունի կիսաառանցքին։ Դա այսպես կոչված Նեպտունի «տրոյացիներն» են, անվանվել են Յուպիտերի տրոյացի աստերոիդների նման, գտնվում են 1:1 ուղեծրային ռեզոնանսում Նեպտունի հետ։ 2011 թվականի օգոստոսի տվյալներով հայտնի են 8 այդպիսի մարմիններ՝
Միայն վերջին երկուսն են գտնվում L5 կետի մոտակայքում; մնացածը գտնվում են L4-ի մոտ[18].
Քանի որ նոր հայտնաբերված մարմինների ուղեծրերը հայտնի են բավականին մեծ սխալանքով, հնարավոր է, որ այս մարմինների ուղեծրային ռեզոնանսները սխալմամբ են հաշվարկվել, և իրականում նրանք չեն գտնվում ռեզոնանսի մեջ։
Վերջին ժամանակներս անհրաժեշտ են հավելյալ տեղեկություններ, որպեսզի համարել ուղեծրերը ռեզոնանսային[19]. Հաշվարկի ձևը հետևյալն է, դիտարկվում են ևս երկու հնարավոր ուղեծրեր ամեն մարմնի համար (այդպիսինները միշտ կան, քանի որ դիտարկումները հնարավորություն չեն տալիս վերջնականորեն հաշվարկել ուղեծիրը)։ Բոլոր երեք ուղեծրերը հաշվարկվում են հաջորդ 10 միլիոն տարվա ընթացքում։ Եթե բոլոր երեքը մնում են ռեզոնանսային, ապա ուղեծրի ռեզոնանսային գնահատականը համարվում է ստուգված
Եթե միայն երկուսն են մնում ռեզոնանսային, ապա մարմինը համարվում է «հնարավոր ռեզոնանսային»։ Այն դեպքում եթե միայն մի ուղեծիրն է մնում ռեզոնանսային, անհրաժեշտություն է առաջանում այս մարմնի հետագա դիտարկումների ճշգրտելու նպատակով[19].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.