From Wikipedia, the free encyclopedia
Նեպտունի տրոյացի աստերոիդներ (անգլ.՝ Neptune trojan) - սա Կոյպերի գոտու աստերոիդների խումբ է, որոնք շարժվում են Արեգակի շուրջ Նեպտունի ուղեծրով 60°-ով առջևում (Լ4) կամ հետևում (Լ5) պտտվելով Նեպտունի ուղեծրի Լագրանժի կետերից մեկում[1]։. Այս պահին հայտնի են այս խմբի միայն 7 աստերոիդներ, որոնցից վեցը գտնվում են Լագրանժի L4 կետում, որը ընկած է 60°-ով առաջ մոլորակից մոտավորապես 5 մլրդ կմ հեռավորության վրա[2]. Անվանվել են այսպես Յուպիտերի տրոյացի աստերոիդների նմանությամբ։
Այս խմբի առաջին աստերոիդը հայտնաբերվել է 2001 թվականին «Խավարածրի խորքային հետազոտություն'» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել էր ՆԱՍԱ-ի կողմից[2], բայց նրանց առանձնացնել առանձին խմբում հաջողվեց միայն 2003 թվականին[3]. Աստղագետների համար մեծ նշանակություն ուներ 2005 TN53 աստերոիդի հայտնաբերումը, որը տեղի ունեցավ 2005 թվականին։ Այս աստերոիդի առանձնահատկությունն այն է, որ այն ունի շատ մեծ ուղեծրի թեքում (ավելի քան 25°) խավարածրի հարթության նկատմամբ, որը կարող է վկայել այս տարածքում բավականին մեծ թվով աստերոիդների գոյության մասին[4], քանի որ Յուպիտերի տրոյացի աստերոիդներից շատերը ունեն համարյա մինչև 40° ուղեծրի թեքում[5]. Աստղագետները համարում են, որ մեծ տրոյացի աստերոիդների քանակը, որոնց չափերը միջինում 100 կմ են, կարող է անգամներ ավելի լինել քան Յուպիտերի տրոյացի աստերոիդների քանակն է[6][7].
Եվս երկու աստերոիդ 2005 TN74 և 2007 RW10 ի սկզբանե հայտնագործման պահին դասվել էին այս խմբին, սակայն հետագայում հանվել էին այս ցանկից։
Իսկ 2005 թվականին «Փոքր մոլորակների կենտրոնը» հայտարարեց առաջին Նեպտունի տրոյացի աստերոիդի հայտնաբերման մասին L5 կետում, դա 2008 LC18 աստերոիդն էր[8]. Գտնել աստերոիդներ L5 կետի շրջակայքում չափազանց դժվար է, քանի որ այս կետը համընկնում է մեր Ծիր Կաթին գալակտիկայի հարթության հետ, - դա հենց երկնքի այն հատվածն է, որտեղ չափազանց մեծ քանակով աստղեր կան, և գտնել այստեղ փոքր և թույլ ճառագայթումով մարմիններ չափազանց դժվար է։
2008 թվականին հայտնաբերված աստերոիդը (2008 LC18), հավանաբար, 2014 թվականին, կդառնա «Նոր հորիզոններ» ծրագրի թիրախներից մեկը, երբ այս սարքը կանցնի այս տարածությամ մասի մոտով, իր ճանապարհին դեպի Պլուտոն[7]. Սակայն այս դեպքում մոտեցումը չի լինի բավարար մոտ, այնպես, որ դեռ մնում են հույսերը գտնելու «Նոր հորիզոններ» ԱՄԿ ճանապարհին ավելի մոտ մարմին։
Նախնական նշանակում |
Լագրանժի կետեր | Պերիհելի (ա. մ.) |
Ապոհելի (ա. մ.) |
Ուղեծրի թեքում (°) |
Բացարձակ աստղային մեծություն | Տրամագիծ (կմ) |
Հայտնաբերման տարեթիվը |
Նշումներ |
---|---|---|---|---|---|---|---|---|
2001 QR322 | Լ4 | 29,404 | 31,011 | 1,3 | 8,2 | ~140 | 2001 | Առաջին հայտնաբերված Նեպտունի տրոյացին |
2004 UP10 | Լ4 | 29,318 | 30,942 | 1,4 | 8,8 | ~100 | 2004 | |
2005 TN53 | Լ4 | 28,092 | 32,162 | 25,0 | 9,0 | ~80 | 2005 | Առաջին հայտնաբերված մեծ ուղեծրի թեքումով տրոյացին[4] |
2005 TO74 | Լ4 | 28,469 | 31,771 | 5,3 | 8,5 | ~100 | 2005 | |
2006 RJ103 | Լ4 | 29,077 | 31,014 | 8,2 | 7,5 | ~180 | 2006 | |
2007 VL305 | Լ4 | 28,130 | 32,028 | 28,1 | 8,0 | ~160 | 2007 | |
2008 LC18 | Լ5 | 27,365 | 32,479 | 27,6 | 8,4 | ~100 | 2008 | Առաջին Լ5 կետում գտնվող հայտնաբերված տրոյացին |
2004 KV18 | Լ5 | 24,553 | 35,851 | 13,6 | 8,9 | 56[9] | 2011 | |
2011 HM102[10][11] | Լ5 | 27,662 | 32,455 | 29,4 | 8,1 | 90–180[12] | 2012 | |
2012 UV177 | Լ4 | 27,806 | 32,259 | 20,8 | 9,2 | ~80[13] | ||
2014 QO441 | Լ4 | 26,961 | 33,215 | 18,8 | 8,2 | ~130[13] | ||
2014 QP441 | Լ4 | 28,022 | 32,110 | 19,4 | 9,1 | ~90[13] |
2005 TN74[14] և (309239) 2007 RW10[15] իրենց հայտնաբերումից իվեր դասվում էին Նեպտունի տրոյացիների շարքը, սակայն հետագա դիտարկումների արդյունքում պարզվեց, որ դրանք այլ դասի մարմիններ են։ 2005 TN74 այժմ համարվում է, որ գտնվում է Նեպտունի հետ 3:5 ռեզոնանսի մեջ[16]։ (309239) 2007 RW10 աստերոիդը այս պահին կատարում է քվազի արբանյակի պտույտ Նեպտունի շուրջ[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.