Ռուս բանաստեղծ , գրող, թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Ռեգինա Դերիևա (ռուս.՝ Реги́на Ио́сифовна Дери́ева, փետրվարի 7, 1949[1], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 11, 2013[2], Ստոկհոլմ, Շվեդիա), ռուս գրող և բանաստեղծուհի։ 1999 թվականի հուլիսից մինչ մահը ապրել և ստեղծագործել է Շվեդիայում։
Ռեգինա Դերիևա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1949[1] |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 11, 2013[2] (64 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Գերեզման | Catholic cemetery, Northern cemetery[3] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Շվեդիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Karaganda State University? |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող և թարգմանչուհի |
Կայք | derieva.com |
Ռեգինա Դերիևան ծնվել փետրվարի 7–ին 1949 թ. Օդեսայում։ 1960 թ. նա ծնողների հետ տեղափոխվում է Զելինագրադ (այժմ Աստանա), այնուհետև հինգ տարի անց՝ Կարագանդա։ Իսկ 1969 թ., տեղի երաժշտական ուսումնարանը ավարտելուց հետո, տասնչորս տարի շարունակ տալիս է դաշնամուրի դասընթացներ։ 1979 թ. ավարտում է Կարագանդայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1989 թ.-ին ընդունվում է խորհրդային գրողների միություն, համալրելով նրանց շարքերը։
Հետևելով Իոսիֆ Բրոդսկու խորհրդին, ով Ռեգինա Դերիևայի բանաստեղծության մասին գրում է « Ճշմարիտ հեղինակաթյունն ինքնին պոեզիայի և ազատության մեջ է», 1990 թվականին, նա որոշում է լքել Խորհրդային Միությանը։
1991 թ. սկզբին գաղթելով Իսրայել, Ռեգինա Դերիևան իր ընտանիքով հաստատվում է Արևելյան Երուսաղեմում, Բեթլեհեմի Բեյթ Սաֆաֆ թաղամասում, սակայն երբեք չի հաջողվում ստանալ Իսրայելական քաղաքացիություն։ 1989 թվականին մկրտվում է կաթոլիկ եկեղեցում, որից հետո օրենքի համաձայն ստիպած չէ լքել երկիրը։ Երուսաղեմում նա, իր ամուսնու՝ Ալեքսանդր Դերիևի հետ միասին հիմք են դնում ռուսալեզու կաթոլիկ համայնքի ստեղծմանը։ 1996 թ.-ին, Իսրայելի Գերագույն դատարանը պաշտոնապես մերժում է Ռեգինա Դերիևային և նրա ընտանիքին քաղաքացիություն ստանալու հարցում, որից հետո մի քանի տարի, առանց որեւէ փաստաթղթի շարունակում են ապրել Երուսաղեմում և աշխատել Թանթուր էկումենիկ ինստիտուտում։
1999 թ. ամռանը Ռեգինա Դերիևան շվեդական եպիսկոպոսության կողմից հրավեր է ստանում մասնակցել Լինշոփինգում կայանալիք միջազգային կոնֆերանսին, որից հետո առանց վերադարձի իրավունքի, երկրից արտաքսվում է իսրայելական իշխանությունների կողմից։
Շվեդիայում հաստատվելուց և քաղաքացիություն ձեռք բերելուց հետո, այնուհետ շվեդիայի գրողների միության անդամ լինելով հանդերց, Ռեգինա Դերիևան ակտիվ մասնակցում է մի շարք շվեդական և միջազգային գրական փառատոների։ 2003 թ., նա արժանացել է «Shannon Fellowship of the International Thomas Merton Society», իսկ 2009 Շվեդիայի Կաթոլիկ եկեղեցու «ORA ET LABORA» մեդալով իր գրական աշխատության համար։
Նա թաղված է Ստոքհոլմի հյուսիսային մեծ գերեզմանատանը «Norra begravningsplatsen»:
Ռեգինա Դերիևայի հիմնական արխիվը փոխանցված է Սթենֆորդի համալսարանին։ Որոշ նյութեր պահվում են Բեյնեքեի հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.