շինարարական մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական From Wikipedia, the free encyclopedia
Ռաֆայել Ռուբենի Մաթևոսյան (օգոստոսի 8, 1924[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 31, 1994[2], Մոսկվա, Ռուսաստան), շինարարական մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի հայ խորհրդային գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1978)։
Ռաֆայել Մաթևոսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1924[1] Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հունվարի 31, 1994[2] (69 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Բնակության վայր(եր) | Մոսկվա[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Վ. Ա. Կուչերենկոյի անվ. շինարարական կոնստրուկցիաների կենտրոնական ԳՀԻ[1] |
Գործունեության ոլորտ | շինարարական մեխանիկա[1] և կիրառական մաթեմատիկա[1] |
Ալմա մատեր | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա (1948)[1] |
Կոչում | տեխնիկական գիտությունների դոկտոր[1] |
Գիտական աստիճան | պրոֆեսոր[1] |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Ավարտել է Բաքվի Մ. Ազիզբեկովի անվան ինդուստրիալ ինստիտուտը (1948)։ 1951 թվականից մինչև կյանքի վերջը բնակվել է Մոսկվայում։
1957-1994 թվականներին աշխատել է Վ. Ա. Կուչերենկոյի անվան շինարարական կոնստրուկցիաների կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում (Մոսկվա), 1974-1994 թվականներին՝ նույն ինստիտուտի կայունության լաբորատորիայի վարիչ։
Հիմնական աշխատությունները վերաբերում են կայունության որակական տեսության, ձողերի համակարգերի տատանումների մշակման, տեխնիկական գիտություններում մաթեմատիկայի կիրառման հարցերին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.