Ռաֆայել Իսրայելյան

հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia

Ռաֆայել Իսրայելյան

Ռաֆայել Սարգսի Իսրայելյան (սեպտեմբերի 4 (17), 1908[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 8, 1973(1973-09-08)[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ճարտարապետ, «Սարդարապատի հերոսամարտ» հուշահամալիրի հեղինակը։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսրայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կենսագրություն

Ռաֆայել Սարգսի Իսրայելյանը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 17-ին Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ Հայրը՝ Սարգիս Հակոբի Իսրայելյանը ծնվել է Շուշիում։ Սարգիս Իսրայելյանը՝ Հայոց լեզվի և գրականության մասնագետ, բանահավաք, ծավալել է ակտիվ գիտական և կրթական գործունեություն Արցախի տարբեր շրջաններում և Թիֆլիսում։ Իսկ մայրը՝ Մարիամ Հախնազարյանը ծնվել է Նախիջևանում (ներկայումս Ադրբեջանի Հանրապետություն)։

Ռաֆայել Իսրայելյանը 1925 թվականին ավարտել է Թիֆլիսի N 72 աշխատանքային դպրոցը։ 1926-1928 թվականներին սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետում։ Ուսանելու տարիներին նա ձեռք է բերում ճարտարապետական հիմնարար գիտելիքներ[3]։

1929-1932 թվականներին սովորել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Կոմունալ շինարարության ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում։ Ավարտում է, որպես ճարտարապետ նախագծող։

1932-1934 թվականներին սովորել է Լենինգրադում ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում և 1934 թվականին ավարտել է ինստիտուտին առընթեր դիպլոմային նախագծերի նախապատրաստական դասընթացները։ «Գերազանցությամբ» պաշտպանել է դիպլոմային նախագիծը, ստանալով ճարտարապետ-արվեստագետի կոչում։ 1936 թվականին ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի վարպետության կատարելոգործման դասընթացները, ստանալով ճարտարապետ-նկարչի կոչում։

1934 թվանին ամուսնացել է Սոֆիա Մուրադյանի հետ։

1936 թվականին տեղափոխվել է Երևան։

1936-1941 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Կոմունալ տնտեսության ժողկոմատին առընթեր ճարտարապետական-նախագծային N 2 արվեստանոցում (1938 թվականից «Հայպետնախագիծ») որպես ճարտարապետ։

Thumb
Ռաֆայել Իսրայելյան, Արա Հարությունյան։

1941-1943 թվականներին աշխատել է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում որպես ավագ գիտաշխատող։ 1941-1963 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ավագ դասախոս, իսկ 1947 թ-ից՝ դոցենտ։

1944 թ. կայացել է Իսրայելյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ Հայաստանի ճարտարապետների տանը։

Առաջին կարգի մրցանակի է արժանացել Երևանում կառուցվելիք Հաղթանակի կամարի նախագծի համար բաց մրցույթում։

1945 թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։ 1947 թ. ճարտարապետության երիտասարդ վարպետների ստեղծագործությունների 2-րդ համամիութեանական ստուգատեսում արժանացել է առաջին մրցանակի։

1947-1949 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության ճարտարապետական արվեստանոցում, իբրև ճարտարապետ-նախագծող։

1949-1951 թվականներին աշխատել է Երքաղսովետի գործկոմի ճարտարապետական արվեստանոցում իբրև ճարտարապետ-նախագծող։

1950 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1950 թվականին պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։

1951 թվականին Հաղթանակ հուշարձանի ճարտարապետության համար արժանացել է ԽՍՀՄ պետական առաջին կարգի մրցանակի։

1951-1973 թվականներին աշխատել է «Հայարդնախագիծ» (մինչև 1959՝ «Հայճարտնախագիծ») ինստիտուտում իբրև բաժնի գլխավոր ճարտարապետ։

1952 թվականին Լենինգրադում՝ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետոթյան ինստիտուտում պաշտպանել է «Իմ աշխատանքները ճարտարապետության մեջ» թեմայով ատենախոսությունը և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։

1961 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։

Պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։

1968 թվականին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչման։

1969 թվականին կայացել է Իսրայելյանի անհատական ցուցահանդեսը Թբիլիսիում։ 1970 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչման։

1973 թվականի սեպտեմբերի 8-ին վախճանվել է Երևանում։

Ստեղծագործական աշխատանք

Գործերի ցանկ

Thumb
Աղբյուր հուշարձան Երևանի օղակաձև այգում։
Thumb
Երևան-Կարարա բարեկամության հուշաղբյուր, Իտալիա, Կարարա, տուֆ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.