Ռայպուր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ռայպուր, քաղաք Կենտրոնական Հնդկաստանում, Չատիսգարհ նահանգի մայրաքաղաք և Ռայպուր շրջանի ադմինիստրատիվ կենտրոն։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | ||
---|---|---|
Ռայպուր | ||
անգլ.՝ Raipur հինդի՝ रायपुर | ||
Երկիր | Հնդկաստան | |
Տարածք | Ռայպուր | |
Համայնք | Raipur district? | |
Քաղաքապետ | Կանվար Սայն | |
Մակերես | 226 000 000 քառակուսի մետր | |
ԲԾՄ | 300 մ | |
Բնակչություն | 785 829 մարդ (2011) | |
Ագլոմերացիա | 1 010 087 | |
Կրոնական կազմ | հինդուիստներ, մուսուլմաններ, սիքհեր, ջայնականներ, քրիստոնյաներ, բուդայականներ | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 0771[1] | |
Փոստային ինդեքս | 492 xxx | |
Փոստային դասիչ | 492001 | |
Պաշտոնական կայք | raipur.nic.in | |
| ||
Ռայպուր քաղաքի առաջին բնակավայրերի մնացորդները գտնվում են քաղաքի հարավային մասում, որտեղ պահպանվել են ամրոցի և այլ շինությունների փլատակներ։ Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ Ռայպուր քաղաքը գոյություն է ունեցել դեռ IX հազարամյակի սկզբին։ Այնուամենայնիվ, գիտնականների մեծամասնությունը համակարծիք է այն բանին, որ Ռամա Չանդրա թագավորն է հիմնադրել քաղաքը XIV դարի վերջին քառորդում։
Ռապուրը գտնվում է Չատիսգարհ նահանգի կենտրոնական հատվածում։ Քաղաքի արևելյան հատվածում Մահանադի գետահովիտն է, որը Հնդկաստանում բրնձի աճեցման կենտրոն է։ Քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված են Մայկալի լեռնազանգվածները։ Հյուսիսարևելքում սկսվում է Չոտա-Նագպուր սարահարթը, որը ձգվում է Ջարկհանդ նահանգի տարածքով։
Ըստ 2011 թվականի անցկացրած Հնդկաստանի մարդահամարի Ռայպուրի բնակչությունը գյուղական համայնքում կազմում էր 785 829 մարդ, քաղաքային ալգոմորացիայում՝ 1 010 087 մարդ։ Սեռային հարաբերակցությունը՝ 946 կին, 1000 տղամարդ։ Գրագիտության մակարդակը՝ 86,90 %։
Իր աշխարհագրական դիրքի շնորհիվ այն հանդիսանում է նաև նահանգի տնտեսական կենտրոնը։ Քաղաքում գործում է Չատիսգարխի գյուղատնտեսական մթերքի շուկան։ Բացի այդ, այս ժամանակներում քաղաքը դառնում է նաև արդյունաբերական կենտրոն. նրա տարածքում են տեղակայված ցեմենտի գործարաններ, մարմարի և գրանիտի արտադրման և մշակման գործարաններ։ Գոյություն ունեն նաև տեքստիլ, սննդի արդյունաբերություն, դոճխեժի արտադրություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.