Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը (անգլ.՝ World Water Day, իսպ.՝ Día Mundial del Agua, ֆր.՝ Journée mondiale de l'eau) նշվում է մարտի 22-ին, կոչված է՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում։ Հրատապ է աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ և տնտեսապես գրավիչ պաշարի, որը 21-րդ դարում հանգուցային մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար»[1]։
Ջրային ռեսուրսներն ընդհանուր առմամբ կազմում են 1454 միլիոն կմ3, որի մոտավորապես 97%-ը պարունակում է Համաշխարհային օվկիանոսը։ Երկրորդ տեղում է սառույցը լեռներում ու բևեռային գոտիներում։ Սակայն այս ջրերն առայժմ գրեթե չեն օգտագործվում։ Երրորդ տեղում են ստորգետնյա ջրերը, մթնոլորտային տեղումները, գետերի ու լճերի ջրերը, որոնք ջրի ընդհանուր պաշարի սոսկ 0,4%-ն են կազմում։ Հենց այդ ջրերն էլ մարդն օգտագործում է իր կենցաղային և տեխնիկական պահանջների համար[2]։
Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարն առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992 թ. հունիսի 3-14-ը՝ Ռիո դե Ժանեյրոյում[3]։ Սահմանվել է 1993 թ. փետրվարի 22-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից (1993 թ. փետրվարի 22-ի 47/193 բանաձևով)։ Այդ բանաձևի համաձայն՝ պետություններին առաջարկվել է մարտի 22-ին անցկացնել միջոցառումներ՝ նվիրված ջրային պաշարների յուրացմանն ու պահպանությանը[1]։
Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից։ Ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը շատ հաճախ մարդիկ անտեսում են։ Ամեն տարի մարտի 22-ին ՄԱԿ-ի հաստատություններից մեկը նշանակվում է համակարգող ամբողջ աշխարհում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար։ Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են նոր թեմաներով[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.