From Wikipedia, the free encyclopedia
Գեորգիյե «Ջուրա» Յակշիչ (սերբ.՝ Георгије „Ђура“ Јакшић, խորվ.՝ Georgije „Đura“ Jakšić, հուլիսի 27, 1832[1][2] կամ 1832[3], Սրպսկա Ցրնյա, Torontál County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - նոյեմբերի 16, 1878[1][2][4] կամ 1878[3], Բելգրադ, Սերբիայի իշխանություն[5]), սերբ բանաստեղծ, արձակագիր, նկարիչ, դրամատուրգ, սերբական բոհեմի անդամ, հայրենասիր։
Ջուրա Յակշիչ սերբ.՝ Георгије „Ђура“ Јакшић | |
---|---|
Ծննդյան անուն | սերբ.՝ Георгије Јакшић |
Ծնվել է | հուլիսի 27, 1832[1][2] կամ 1832[3] |
Ծննդավայր | Սրպսկա Ցրնյա, Torontál County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | նոյեմբերի 16, 1878[1][2][4] կամ 1878[3] |
Վախճանի վայր | Բելգրադ, Սերբիայի իշխանություն |
Գերեզման | Բելգրադի նոր գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, նկարիչ և դրամատուրգ |
Քաղաքացիություն | Սերբիայի իշխանություն և Ավստրիական կայսրություն |
Đura Jakšić Վիքիպահեստում |
Գեորգիյե Յակշիչը ծնվել է 1832 թվականի հուլիսի 27-ին վոյեվոդական Սրպսկա Ցրնյա գյուղում՝ գյուղական քահանայի ընտանիքում։ Կրթություն է ստացել Տիմիշոարայում ու Սեգեդում։ Որոշ ժամանակ բնակվել է Վելիկի Բեչկերեկում (այժմ՝ քաղաք Զրենյանին), որտեղ գեղանկարչություն է սովորել Կոնստանտին Դանիլի մոտ։ Ապա Յակշիչը կրթությունը շարունակել է Վիեննայում ու Մյունխենում[5]։ Որպես ուսուցիչ և պրոֆեսոր՝ Ջուրա Յակշիչն աշխատել է Սերբիայի տարբեր քաղաքներում[5]։
Ջուրա Յակշիչը մահացել է 1878 թվականի նոյեմբերի 16-ին Բելգրադում։
Ջուրա Յակշիչը սերբական ռոմանտիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է։ Նրա ստեղծագործությունները տոգորված են կրքով, զգացմունքայնությամբ ու սիրով դեպի հայրենիքը։ Յակշիչի բանաստեղծություններում իրենց արտահայտություն գտած ազատության ձգտման ու բռնատիրության դեմ բողոքի գաղափարներն ընդմիջվում են սիրային լիրիկայով ու ռոմանտիկ պաթոսով։
Ջուրա Յակշիչը գրել է շուրջ քառասուն պատմվածքներ, երեք դրամաներ (Սերբերի վերաբնակեցումը» (1863), «Ելիզավետան՝ Չեռնոգորիայի իշխանուհին» (1868), «Ստանոե Գլավաշ» (1878)) և «Ռազմիկները» վեպը։ Միաժամանակ նա համարվում է XIX դարի ամենատաղանդավոր գեղանկարիչներից մեկը և ռոմանտիզմի ամենահայտնի ներկայացուցիչը սերբական գեղանկարչության մեջ[5]։
Ջուրա Յակշիչի պեոզիայում զգալի է Շանդոր Պետեֆիի ու Ջորջ Գորդոն Բայրոնի ազդեցությունը, իսկ գեղանկարչության մեջ նա կրել է Ռեմբրանդի ազդեցությունը։
Չնայած Ջուրա Յաշիչն առավել հայտնի է որպես գրող ու նկարիչ, նրա կյանքում մեծ տեղ է զբաղեցրել մանկավարժական գործունեությունը։ Ներկայում Ջուրա Յակշիչի անունն են կրում բազմաթիվ դպրոցներ ու քոլեջներ Սերբիայում ու նախկին Հարավսլավիայի երկրներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.