From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Հերբերտ Ուոքեր Բուշ (անգլ.՝ George Herbert Walker Bush, հունիսի 12, 1924[1][2][3][…], Միլթոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] - նոյեմբերի 30, 2018[6][7][8][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[9][5]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 41-րդ նախագահ. պաշտոնը զբաղեցրել է 1989 թվականի հունվար 20-ից մինչև 1993 թվականի հունվար 20-ը, նաև ԱՄՆ փոխնախագահ 1981-1989 թվականներին։ Հանրապետական կուսակցության անդամ, նախկին կոնգրեսմեն և դեսպան։ Նա ապրող ԱՄՆ նախագահներից և փոխնախագահներից ամենատարեցն է եղել իր կենդանության օրոք։ Նա նաև վերջին ԱՄՆ նախագահն էր, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է եղել։ Բուշին հաճախ անվանել են Ջորջ Հ. Ու. Բուշ, Բուշ 41, Բուշ ավագ, որպեսզի տարբերեն նրա որդուց՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Ու. Բուշից։ Մինչև իր որդու նախագահ դառնալը, նրան անվանում էին պարզապես Ջորջ Բուշ կամ Նախագահ Բուշ։
Ջորջ Հ. Ու. Բուշ անգլ.՝ George H. W. Bush | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Greenwich Country Day School? (1936), Ֆիլիպսի ակադեմիա (1942), Եյլի համալսարան (1948), Robert A. Taft Information Technology High School? և Davenport College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ռազմածովային սպա, բեյսբոլիստ, դիվանագետ, օդաչու, ձեռնարկատեր, ինքնակենսագիր և պետական գործիչ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | հունիսի 12, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Միլթոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] |
Վախճանի օր | նոյեմբերի 30, 2018[6][7][8][…] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[9][5] |
Թաղված | George Bush Presidential Library |
Դինաստիա | Bush family? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ George Herbert Walker Bush |
Հայր | Պրեսքոթ Բուշ[2] |
Մայր | Դորոթի Ուոլքեր Բուշ[2] |
Ամուսին | Բարբարա Բուշ[5] |
Զավակներ | Ջորջ Ու. Բուշ[2][5], Ջեբ Բուշ[2][5], Neil Bush?[2], Marvin P. Bush?[2], Dorothy Bush Koch?[2] և Robin Bush?[2] |
Կայք՝ | bush41.org |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Բուշը ծնվել է Մասաչուսեթսի Միլթոն քաղաքում, սենատոր Պրեսկոտ Բուշի և Դորոթի Ուոլկեր Բուշի ընտանիքում։ 1941 թվականի Պյորլ Հարբորի վրա տեղի ունեցած հարձակումից հետո Բուշը թողեց քոլեջը և անդամագրվեց ԱՄՆ ռազմածովային ուժեր իր 18-րդ տարեդարձի օրը՝ դառնալով ամենաերիտասարդ ռազմածովային օդաչուն այդ ժամանակ[16][17]։ Նա ծառայեց մինչև պատերազմի ավարտը այնուհետև ընդունվեց Յեյլի համալսարան։ Ավարտելով 1948 թվականին՝ նա իր ընտանիքով տեղափոխվեց Արևմտյան Տեխաս և մտավ նավթային բիզնեսի մեջ՝ դառնալով միլիոնատեր 40 տարեկանում։
Նա մտավ քաղաքականություն սեփական նավթային ընկերությունը հիմնադրելուց քիչ հետո՝ դառնալով կոնգրեսմեն։ Նրան չհաջողվեց 1980 թվականի նախագահական ընտրություններում դառնալ Հանրապետականների թեկնածու, սակայն Ռոնալդ Ռեյգանի ժամանակ դարձավ փոխնախագահ։ Իր պաշտոնավարման ժամանակ Բուշը գլխավորեց նարկոտիկների դեմ պատերազմի ադմինիստրացիան։
1988 թվականի նախագահական ընտրություններում Բուշը ընտրվեց նախագահ՝ հաղթելով դեմոկրատ մրցակից Մայքլ Դուկակիսին։ Բուշի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ ԱՄՆ-ի զինված ուժերը մտան Պանամա և ներքաշվեցին Իրաք-քուվեյթյան պատերազմի մեջ, 1989 թվականին ընկավ Բեռլինի պատը և երկու տարի անց փլուզվեց Խորհրդային Միությունը։ Ներքին քաղաքականության մեջ Բուշը հավատարիմ մնաց իր նախընտրական խոստմանը և կոնգեսի հետ երկար վիճաբանությունից հետո ավելացրեց հարկերը, որոնք կոնգրեսը հաստատեց։ Թույլ տնտեսական քաղաքականության շնորհիվ, որի արդյունքում բյուջեն ունեցավ շարունակական սղաճ, 1992 թվականի նախագահական ընտրություններում Բուշը պարտվեց դեմոկրատ Բիլ Քլինտոնին։
Բուշը լքեց իր պաշտոնը 1993 թվականին։ Բուշի ավագ որդին՝ Ջորջ Ու. Բուշը ավելի ուշ դարձավ Տեխասի նահանգապետը և ԱՄՆ 43-րդ նախագահը (2001–2009), դառնալով այն երկու նախագահներից մեկը (մյուսը եղել է Ջոն Քուինսի Ադամսը), ովքեր եղել են նախկին նախագահի որդիներ։ Նրա երկրորդ որդին՝ Ջեբ Բուշը եղել է Ֆլորիդայի նահանգապետը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.