From Wikipedia, the free encyclopedia
Ջոան Հենրիետա Քոլինզ (անգլ.՝ Joan Henrietta Collins, մայիսի 23, 1933[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, պրոդյուսեր, գրող և թղթակից-սյունակագիր։
Ջոան Քոլինզ անգլ.՝ Joan Collins | |||||
---|---|---|---|---|---|
Ջոան Քոլինզ, 2010 թվական | |||||
Ծնվել է | մայիսի 23, 1933[1][2][3][…] (91 տարեկան) | ||||
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն | ||||
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1951)[4] և Ֆրենսիս Հոլանդի դպրոց | ||||
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն | ||||
Ազգություն | անգլուհի | ||||
Այլ անուն(ներ) | Ջոան Հենրիետա Քոլինզ Joan Henrietta Collins | ||||
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, դրամատուրգ, ոչ գեղարվեստական գրող, վիպասան, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և դերասանուհի | ||||
Ակտիվ շրջան | 1951 - այժմ | ||||
Ընտրանի | «Գերդաստան», «Ճանապարհ Հոնկոնգ», «Աղջիկը վարդագույն հագուստով» | ||||
Ամուսին(ներ) | Մաքսվել Ռիդ (1952-1956) Էնթոնի Նյուլի (1963-1971) Ռոն Կաս (1973-1983) Պիտեր Հոլմ (1985-1987) Պերսի Գիբսոն (2002) | ||||
Համատեղ ապրող(ներ) | Սիդնի Չապլին Արտուր Լոու Ուորեն Բիթի | ||||
Երեխա(ներ) | Տարա, Սաշա (Նյուլի), Կատյանա (Կաս) | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
joancollins.net | |||||
Ջոան Քոլինզ՝ Վիքիպահեստ | |||||
|
Մեծացած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Ջոան Քոլինզը թատերական բեմում նորամուտել է ինը տարեկան հասակում, «Տիկնիկային տուն» պիեսում, իսկ այնուհետև ավարտել է Դրամատիկական արվեստի արքայական ակադեմիան Լոնդոնում և սկսել է կարիերան բրիտանական կինոյում։ 22 տարեկան հասակում Քոլինզը տեղափոխվում է Հոլլիվուդ և հանրաճանաչության է արժանանում շնորհիվ կին-վամպիրների դերերի այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Աղջիկը վարդագույն հագուստով» («The Girl in the Red Velvet Swing», 1955 թվական) և այլն[7]։ Նա հաջողությամբ նկարահանվել է ամերիկյան և բրիտանական մեծ կինոյում 1950-ական և 1960-ական թվականներին և պակաս հաջող 1970-ական թվականներին։
1981 թվականին Քոլինզը սկսում է խաղալ իր ամենահայտնի դերը՝ Ալեքսիս Կոլբի, «Գերդաստան» («Dynasty») երկարատև հեռուստասերիալում, որը նրան բերում է «Ոսկե Գլոբուս» մրցանակ 1983 թվականին[8]։ Ութսունական թվականների վերջին նա գնում է իր կրտսեր քույր Ջեքի Քոլինզի հետքերով և թողարկում է իր առաջին գիրքը՝ «Prime Time» (1988 թվական), որը բեսթսելեր է դառնում, չնայած քննադատների բացասական արձագանքների, իսկ այնուհետև ևս մի քանի գրքեր և ինքնակենսագրություններ։ Նաև, ինչպես էկրանին, Քոլինզը կյանքում ևս ունի գլամուրային կին-վամպիրի կերպար, շնորհիվ իր հինգ ամուսնությունների և անթերի ոճի[7]։ 2015 թվականին Քոլինզը արժանանում է Բրիտանական կայսրության շքանշանի[9]։
Ջոան Քոլինզը ծնվել է պարի ուսուցչուհի և գիշերային ակումբի տիրուհի Էլզա Բեսանտի (1906-1962 թվականներ) և թատերական գործակալ Ջոզեֆ Ուիլյամ Քոլինզի (1902-1988 թվականներ) ընտանիքում[10]։ Հայրը ուներ հրեական ծագում և Պորտ Էլիզաբեթի (ՀԱՀ) ծնունդ էր, ում ծնողները ՀԱՀ էին ներգաղթել Լոնդոնից, մայրը եղել է անգլուհի, Անգլիական եկեղեցու հավատքով։ Ջոան ուներ կրտսեր քույր՝ Ջեքի Քոլինզ, ով դարձել է գրող և եղբայր՝ Բիլլ։ Միջնակարգ կրթությունը նա ստացել է Ֆրանկո-հոլլանդական դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Դրամատիկական արվեստի արքայական ակադեմիա։ 17 տարեկան հասակում Քոլինզը պայմանագիր է ստորագրում Ջ. Արտուր Ռանկի կինոընկերության հետ, որն այն ժամանակ շատ հեղինակավոր էր Մեծ Բրիտանիայում[11]։
1951 թվականին Քոլինզը նորամուտում է բրիտանական կինոյում, իսկ առաջին գլխավոր դերը նա ստանում է արդեն մեկ տարի անց, «Ես հավատում եմ քեզ» («Believe in You») և «Դեկամերոնի գիշերները» («Decameron Nights») ֆիլմերում[11]։ Այդ ժամանակ նա նաև շատ էր նկարահանվում բրիտանական պինապ-ամսագրերի համար և անվանվում է Բրիտանիայի ամենագեղեցիկ աղջիկը[11]։ Այդ ժամանակաշրջանում Քոլինզը հաճախ հայտնվում էր մամուլի ուշադրության կենտրոնում, այդ թվում, երբ 1954 թվականին հայտարարում է, որ լոնդոնյան կինոընկերությունները չեն ձգտում աջակցել կին-դերասանուհիներին[11]։
1955 թվականին Քոլինզը ուղևորվում է Հոլլիվուդ և պայմանագիր է ստորագրում «20th Century Fox» կինոընկերության հետ և շուտով դերասանուհին դառնում է նրանց պատասխանը Էլիզաբեթ Թեյլորին և «MGM»-ին[11]։ Հոլլիվուդում նրա առաջին գլխավոր դերը եղել է ռեժիսոր Հովարդ Հոուքսի «Փարավոնների Երկիրը» («Land of the Pharaohs») էպիկական ֆիլմում։ Դրանից հետո նա խաղում է Էվելին Նեսբիթին «Աղջիկը վարդագույն հագուստով» ֆիլմում և նկարահանվում է Բեթ Դեյվիսի հերոսուհու մրցակցուհու դերը « Կույս Թագուհի» դյուցազներգությունում։ Հաստատուն ամրապնդելով իր կարգավիճակը Հոլլիվուդում, Ջոան Քոլինզը շարունակում է խաղալ գլխավոր դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Հակառակ սեռ» (« The Opposite Sex», 1956 թվական) կատակերգությունը, Ջոն Ստայնբեքի «Մոլորված ավտոբուսը» («The Wayward Bus», 1957 թվական) վեպի էկրանավորումը և վաճաբանական, բայց կոմերցիոն հաջողակ «Արևի կղզին» («Island in the Sun», 1957 թվական) դրաման։ Հետագայում նա Գրեգորի Պեկի հետ նկարահանվում է «Բրավադոս» («The Bravados») վեսթերնում, Փոլ Նյումանի հետ «Հավաքվեք դրոշի շուրջ, տղաներ»-ում («Rally 'Round the Flag, Boys! »), Էդվարդ Գ. Ռոբինսոնի հետ «Յոթ գողեր»-ում («Seven Thieves») և «Էսթերը և Արքան» («Esther and the King») կրոնական դյուցազներգությունում[11]։ 1962 թվականին նա խաղում է «Ճանապարհ Հոնկոնգ» («The Road to Hong Kong») կատակերգությունում, Բինգ Քրոսբիի հետ և այնուհետև մի փոքրիկ դադար է վերցնում որպեսզի ծննդաբերի առաջին երեխային։
Վաթսունականների երկրորդ կեսին Ջոան Քոլինզի կարիերան մեծ կինոյում փակուղի է մտնում վարձույթում մի քանի ձախողված ֆիլմերից հետո[7][11]։ Միևնույն ժամանակ նա իր համար բացահայտում է հեռուստատեսությունը և հրավիրված աստղ է հանդիսանում այն ժամանակ հանրահայտ մի շարք սերիալներում, որոնց շարքում էին «Բեթմեն» («Batman»), «Աստղային ուղի» («Star Trek»), «Առաքելությունն անիրագործելի է» («Mission: Impossible»), «Կին ոստիկան» («Police Woman») և «Ստարսկի և Հաթչ» («Starsky and Hutch»)։ Յոթանասունականներին նա վերադառնում է բրիտանական կինո և նկարահանվում է մի քանի սարսափ ֆիլմերում, այդ թվում «Հեքիաթներ դամբարանից» («Tales from the Crypt »), «Գիշերային վախ» («Fear in the Night»), «Պատմվածքներ, խելագարության վկաներ» («Tales That Witness Madness ») և «Մրջյունների կայսրություն» («Empire of the Ants»)։ Հավանաբար, Քոլինզի առավել հաջողությունը յոթանասունականներին դարձավ գլխավոր դերը նրա քրոջ Ջեքի Քոլինզի «Ճարմանդ» («The Stud», 1978 թվական) վեպի էկրանավորումում և նրա սիքվել «Անառակ» («The Bitch », 1979 թվական), որոնք վարձույթում հավաքում են ավելի քան քսան միլին[12]։
1981 թվականին Ջոան Քոլինզի կարիերան փաստորեն վերածնունդ է ապրում, նրանից հետո, երբ նա հրավիրվում է Ալեքսիս Կոլբիի դերին, գեղեցիկ, սակայն բիրժային մագնատ Բլեյք Քերինգտոնի (Ջոն Ֆորսայթ) վրիժառու նախկին կնոջ, ABC հեռուստալիքի «Գերդաստան» պրայմ-թայմ օճառային օպերայում[7][11]։ Մինչ Քոլինզը սերիալը ցուցադրվել էր մեկ կարճատև եթերաշրջան և գտնվում էր փակման շեմին, սակայն նրա հերոսուհու մուտքով ռեյտինգները կտրուկ վերելք են գնում։ Հենց նրան են վերագրում սերիալի ռեյտինգային աճը և հետագայում նրա լիարժեք հիթի վերածվելը, այլ ոչ թե «Դալաս»-ի անմիջական կլոն լինելը[13]։
1985 թվականին «Գերդաստան»-ը վերջապես գլխավորում է ամենադիտվող ծրագրերի տարեկան ռեյտինգային աղյուսակը, առաջ անցնելով «Դալլաս»-ից[11], իսկ Քոլինզը՝ ամենաբարձր վարձատրվող դերասանուհին հեռուստատեսությունում։ 1982-ից մինչև 1987 թվականը Ջոանը վեց անգամ անվանակարգվում է «Ոսկե Գլոբուս» մրցանակին՝ «Հեռուստիատեսային սերիալում կամ դրամայում լավագւյն կանացի դերի համար» անվանակարգում, իր դերի համար և արժանանում է մրցանակին 1983 թվականին[8]։ 1984 թվականին նա անվանակարգվում է «Էմմի» մրցանակին, «Դրամատիկական սերիալում լավագույն կանացի դերի համար», իսկ 1985 թվականին արժանանում է «Ժողովուրդի ընտրություն» մրցանակին որպես սիրելի հեռուստաաստղ[8]։ 1983 թվականին Քոլինզը ստանում է սեփական աստղը Հոլիվուդի փառքի ծառուղիում[8]։
Հիսունամյա տարիքում Ջոան Քոլինզը նկարահանվում է «Playboy» ամսագրի համար[7][14]։ 1986 թվականին, սերիալի հաջողության ալիքի վրա, Քոլինզը հանդես է գալիս պրոդյուսերի և գլխավոր դերակատարումների կարգավիճակում «Մեղքեր» («Sins») և «Մոնտե Կառլո» («Monte Carlo») մինի-սերիալներում[7]։ «Գերդաստանը» գոյատևում է ընդհուպ մինչև 1989 թվականը, իսկ 1991 թվականին նկարահանվում է «Գերդաստան. Հաշտություն» («Dynasty: The Reunion») մինի-սերիալը, որն ավարտում է պատմությունը[7]։
«Գերդաստան»-ի ավարտից հետո Ջոան Քոլինզը պակաս ակտիվորեն է նկարահանվում և նախընտրում է ելույթ ունենալ թատրոնում և գրել ինքնակենսագրություններ։ 1992 թվականին կալանում է Ջոան Քոլինզի Բրոդվեյան նորամուտը «Վախկոտների մասնավոր կյանքը» բեմադրությունում։ 1990-ական թվականներին նա շարունակում է իր կարիերան ինչպես կինոյում, այնպես էլ հեռուստատեսությունում։ Նրա մասնակցությանմբ առավել հայտնի ֆիլմերից են «Ձմեռային հեքիաթ» («In the Bleak Midwinter», 1995 թվական), «Ֆլինստոունները Վիվա Ռոք-Վեգասում» («The Flintstones in Viva Rock Vegas», 2000 թվական) և հեռուստատեսային ֆիլմեր «Էննի. Արքայական արկածներ» («Annie: A Royal Adventure!», 1995 թվական) և «Հին յաբուներ ամերիկյան ձևով» («These Old Broads», 2001 թվական), Դեբի Ռեյնոլդսի, Շիռլի Մակլեյնի և Էլիզաբեթ Թեյլորի հետ համատեղ։
1997 թվականին արվեստում ավանդի և բարեգործական աշխատանքների համար Ջոան Քոլինզին շնորհվում է Բրիտանական կայսրության սպայի տիտղոս։ Նույն թվականին նա հրավիրվում է Աարոն Սպելինգի «Խաղաղ սյունաշարեր» («Pacific Palisades») նոր նախագծ, ով ցանկանում էր, որ դերասանուհին կրկնի «Գերդաստան»-ի փրկության իրավիճակը։ 2002 թվականին նա եղել է հրավիրված աստղ «Ուղղորդիչ լույս» («The Guiding Light») օճառային օպերայի մի քանի դրվագներում։
2005 թվականին դերասանուհի Էլիս Կրիգեն խաղւմ է Ջոան Քոլինզի դերը «Գերդաստան. Սեքսի, ագահության և ինտրիգների վարասույրից այն կողմ» («Dynasty: The Making Of A Guilty Pleasure») հեռուստաֆիլմում[15]։
Ջոան Քոլինզը հինգ անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինն է եղել իռլանդացի դերասան Մաքսվել Ռիդը, ում հետ նա միասին է եղել 1952 թվականից մինչև 1956 թվականը։ Հետագայում նա կապեր է ունեցել Սիդնի Չապլինի՝ Չառլի Չապլինի եղբոր, Արտուր Լոուի և Ուորեն Բիթիի հետ, ով նրանից տարիքով փոքր էր 4 տարով։ 1963 թվականին նա ամուսնանում է երգիչ և դերասան Էնթոնի Նյուլիի հետ։ Նա Նյուլիից ունենում է որդի՝ Տարա և դուստր՝ Սաշա, իսկ 1971 թվականին նրանք ամուսնալուծվում են։ Երրորդ անգամ նա ամուսնանում է 1973 թվականին, «Apple Records» ստուդիայի ղեկավար Ռոն Կասի հետ, ով դառնում է նրա դստեր՝ Կատյանաի հայրը։ Նրանք ամուսնալուծվում են 1983 թվականին։ Ջոանը, երկու տարի անց, ամուսնանում է շվեդացի երգիչ Պիտեր Հոլմի հետ։ 1987 թվականին նրանց սկանդալային ամուսնալուծությունից հետո Քոլինզը որոշ ժամանակով լքում է ԱՄՆ-ն և վերադառնում է Լոնդոն։ 2002 թվականին նրա հինգերորդ ամուսինն է դառնում թատերական մենեջեր Պերսի Գիբսոնը, ով փոքր է Ջոանից 32 տարով։ Այն հարցին, թե արդյոք չի շփոթեցնում նրան տարիքային տարբերությունը, դերասանուհին կատակում է. «Եթե նա մահանա, նշանակում է կմահանա»[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.