Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Եժի Նեյման (լեհ.՝ Jerzy Spława-Neyman, ապրիլի 16, 1894[8][9][2], Բենդերի, Ռուսական կայսրություն - օգոստոսի 5, 1981[8][9][2], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), լեհ մաթեմատիկոս և վիճակագրող, ով անցկացրել է իր կարիերայի սկզբնական մասը Վարշավայի տարբեր համալսարաններում, ապա Լոնդոնի համալսարանական քոլեջում, իսկ երկրորդ մասը Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում։ Նեյմանը սկզբում ներկայացրեց վստահության միջակայքի ժամանակակից հասկացությունը վիճակագրության վարկածի թեստավորման մեջ[10] և մշակեց զրոյական վարկածի թեստավորումը (Էգոն Փիրսոնի հետ միասին)։
Եժի Նեյման անգլ.՝ Jerzy Neyman | |
---|---|
Ծնվել է | 1894 ապրիլի 16 Բենդեր, Բեսարաբիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 5, 1981 87) Օքլենդ, Կալիֆորնիա | (տարիքը
Քաղաքացիություն | Լեհաստան և ԱՄՆ |
Ազգություն | լեհ |
Մասնագիտություն | Մաթեմատիկա |
Հաստատություն(ներ) | Փորձառական կենսաբանության Նենցկի ինստիտուտ Լոնդոնի համալսարանական քոլեջ Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի) |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական վիճակագրություն, մաթեմատիկա[1], Վիճակագրություն[1] և health statistics?[1] |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ[2] և Տնտեսաչափական ընկերություն[3] |
Ալմա մատեր | Վարշավայի համալսարան Խարկովի ազգային համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[4] (1924) և հաբիլիտացիա (1927) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][6] և լեհերեն |
Գիտական ղեկավար | Վացլավ Սերպինսկի |
Եղել է գիտական ղեկավար | Վոլֆգանգ Բյուհլեր Դուգլաս Չեփման Ջորջ Դանցիգ Լուսիեն լե Կամ Էրիխ Լեո Լեհման Անաստասիոս Ցիատիս Ժոզեֆ Հոդգես |
Ինչով է հայտնի | վստահության միջակայք, գալակտիկայի բույլերի վիճակագրություն |
Պարգևներ | Նյուքոմբ Քլիվլենդ մրցանակ (1958) Գայի շքանշան (Ոսկի, 1966) Գիտության ազգային շքանշան (1968) Թագավորական հասարակության անդամ[7] |
Jerzy Spława-Neyman Վիքիպահեստում |
Նեյմանը ծնվել է Ռուսական կայսրության Բեսարաբիա նահանգի Բենդեր քաղաքում, լեհ ընտանիքում, Չեսլավ Սպլավա Նեյմանի և Կազիմիերա Լուտոսլավսկայի չորրորդ երեխան է։ Նեյմանի ընտանիքը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդ է և Նեյմանը մանկության տարիներին պատարագին սպասարկող դպիր էր։ Ավելի ուշ Նեյմանը դարձավ ագնոստիկ։ Նեյմանի ընտանիքը սերում է լեհ ազնվականներից և զինվորական հերոսներից։ Նա ավարտել է տղաների համար նախատեսված Կամիանեց Պոդոլսկի նահանգային գիմնազիան 1909-ին Յուրի Չեսլավովիչ Նեյման անվան տակ[11]։ Նա սկսել է ուսումը 1912-ին Խարկովի ազգային համալսարանում, որտեղ ուսանել է հավանականությունների տեսության մասնագետ ռուս Սերգեյ Նատանովիչ Բեռնստեյնի մոտ։ Հենրի Լեբեգի «Ինտեգրման և պարզ ֆունկցիաների հետազոտման դասերը» կարդալուց հետո, նա հիացած էր չափումներով և ինտեգրումով։
1921-ին նա վերադառնում է Լեհաստան Լեհա-սովետական պատերազմից հետո Ռազմագերիների հայրենադարձության ծրագրով։ Նա վաստակել է փիլիսոփայության դոկտորական աստիճանը Վարշավայի համալսարանում 1924-ին «Գյուղատնտեսական փորձերի վրա Հավանականությունների տեսության կիրառություններ» վերնագրով դիսերտացիայի համար։ Նեյմանը անցկացրել է մի քանի տարի Լոնդոնում և Փարիզում՝ միաբանության մեջ, որպեսզի ուսումնասիրի վիճակագրություն Կառլ Փիրսոնի և Էմիլ Բորելի հետ։ Լեհաստան վերադառնալուց հետո նա հիմնադրում է Կենսաչափական լաբորատորիա Վարշավայի Փորձառական կենսաբանության Նենցկի ինստիտուտում։
Նեյմանը հրատարակել է շատ գրքեր փորձերի ու վիճակագրության մասին և մշակել է եղանակ, որով FDA-ը այսօր ստուգում է դեղորայքները։
1938-ին Նեյմանը տեղափոխվում է Բերկլի, որտեղ աշխատում է մինչև կյանքի վերջ։ 1966-ին նա պարգևատրվել է Վիճակագրության թագավորական հասարակության Գայի շքանշանով և երեք տարի անց ստացել ԱՄՆ-ի Գիտության ազգային շքանշան։ Նեյմանը մահացել է Օքլենդում 1981-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.