From Wikipedia, the free encyclopedia
Ջեյն Սեյմուր (OBE - Բրիտանական Կայսրության Շքանշան, անգլ.՝ Jane Seymour, փետրվարի 15, 1951[2][3][4][…], Ակսբրիջ, Միդլեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4], իրական անունը Ջոյս Պենելոպա Վիլհելմինա Ֆրանկենբերգ (անգլ.՝ Joyce Penelope Wilhelmina Frankenberg), բրիտանացի դերասանուհի, պրոդյուսեր և գրող։ Հայտնի է որպես Բոնդի ընկերուհու դերասանուհի «Ապրիր և թող մյուսներին մեռնել» (1973 թվական) ֆիլմում և «Դոկտոր Քուին, բժշկուհի» (1993 թվական) ամերիկյան դրամատիկական սերիալում խաղացած դերով։ Բազմիցս արժանացել և անվանակարգվել է ամերիկյան «Ոսկե Գլոբուս» և «Էմմի» կինոմրցանակների։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![]() անգլ.՝ Jane Seymour | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Jane Seymour 2019 by Glenn Francis | |||||||||
Ծնվել է | 1951 թվական փետրվարի 15 | ||||||||
Ծննդավայր | Հեյզ, Միդլսեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիա | ||||||||
Կրթություն | Լոնդոնի արվեստի ուսուցման դպրոցներ, Թրինգ Փարքի կատարողական արվեստի դպրոց և Կոլումբիայի համալսարան | ||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ, Միացյալ Թագավորություն | ||||||||
Ազգություն | անգլուհի | ||||||||
Այլ անուն(ներ) | Ջոյս Պենելոպա Վիլհելմինա Ֆրանկենբերգ Joyce Penelope Wilhelmina Frankenberg | ||||||||
Մասնագիտություն | դերասանուհի | ||||||||
Ակտիվ շրջան | 1969 - այժմ | ||||||||
Ընտրանի | «Դոկտոր Քուին, բժշկուհի», «Ապրիր և թող մյուսներին մեռնել», «Օպերայի ուրվականը» | ||||||||
Ծնողներ | հայր՝ Benjamin John Frankenberg?[1] | ||||||||
Ամուսին(ներ) | Մայքլ Աթթենբորո (1971-1973), Վիկտոր Ջեֆրի Պլեներ (1977-1978), Դևիդ Ֆլինն (1981-1992), Ջեյմս Կիչ (1993-2015) | ||||||||
Երեխա(ներ) | դուստր՝ Քեթրին Ջեյն Ֆլինն (1982 թվական հունվարի 7), որդի՝ Շոն Մայքլ Ֆլինն (1986 թվական հուլիսի 31), երկվորյակ որդիներ՝ Ջոն Սթեյս Կիչ, Քրիստոֆեր Սթիվեն Կիչ (1995 թվական նոյեմբերի 30) | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
janeseymour.com | |||||||||
Ջեյն Սեյմուր (դերասանուհի)՝ Վիքիպահեստ | |||||||||
|
Ջոյս Պենելոպա Վիլհելմինա Ֆրանկենբերգը ծնվել է Մեծ Բրիտանիայում, լոնդոնյան Հեյզ արվարձանում, եվրոպական ծագումով բրիտանացի Ջոն Ֆրանկենբերգի և հոլլանդուհի Միկեի ընտանիքում։ Մանկաբարձ Ջոն Ֆրանկենբերգի նախնիների շրջանում եղել են ներգաղթյալներ Լեհաստանից և Գերմանիայից։
17 տարեկան հասակում Ջոյսը որոշում է որպես բեմական կեղծանուն վերցնել Հենրի VIII-ի կանանցից մեկի անունը։ Ջեյն Սեյմուրի դերասանական կարիերան սկսվել է 1969 թվականին Ռիչարդ Աթթենբորոյի «Այդ հիասքանչ պատերազմը» ֆիլմում էպիզոդիկ դերով։ Շուտով Ռիչարդ Աթթենբորոյի որդի Մայքլը դառնում է դերասանուհու ամուսինը։ Ջեյնի առաջին նկատելի դերը կինոյում դառնում է հրեա աղջիկ Լիլիանը, ով թաքնվում է նացիստներից քրիստոնեական ընտանիքում, 1970 թվականի «Միակ ուղի» ֆիլմում։
1972-ից մինչև 1973 թվականը Սեյմուրը երկրորդական դեր է խաղում իր առաջին նկատելի հեռուստատեսային նախագծում, BBC հեռուստաալիքի դիմակահանդեսային «Օնեդինի ճակատագիրը» դրամայում։ Միևնույն ժամանակ նա հայտնվում է էկրաններին որպես Ֆրանկենշտեյնի հարսնացու երկսերիանանոց «Ֆրանկենշտեյն. Ճշմարտացի պատմություն» մինի-սերիալում, որպես Ուինսթոն Չերչիլի սիրուհի «Երիտասարդ Ուինսթոն» ֆիլմում և Բոնդի ընկերուհի «Ապրիր և թող մյուսներին մեռնել» բոնդիանայի հերթական մասում։
1973 թվականից մինչ 1980 թվականը հիմնականում նկարահանվում է ամերիկյան հեռուստատեսությունում։ Նրա աշխատանքը «Կապիտաններ և արքաներ» հեռուստասերիալում 1977 թվականին, նշվում է անվանակարգումով «Էմմի» հեռուստատեսային մրցանակին, իսկ 1978 թվականին նա խաղում է երկրորդ պլանի դերերից մեկը մի քանի հեռուստատեսային մրցանակների արժանացած ««Գալակտիկա» Աստղային հածանավը» ֆանտաստիկ հեռուստասերիալում։
1980 թվականին դերասանուհին վերադառնում է մեծ էկրանին և առաջին պլանի դերերին Չևի Չեյզի մասնակցությամբ «Աստվածային շուն» կատակերգությունում և Քրիստոֆեր Ռիվի մասնակցությամբ «Ինչ-որ տեղ ժամանակում» ռոմանտիկ, ֆանտաստիկ ֆիլմում։ 1982 թվականին Կետի Էյմսի դերը ըստ Ջոն Սթեյնբեկի վեպի «Դրախտից դեպի արևելք» մինի-սերիալում Սեյմուրին բերում է «Ոսկե Գլոբուս» մրցանակ։ Դերասանուհին առաջին մրցանակակիրն է դառնում «Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ ֆիլմում» անվանակարգում։
1988 թվականին Սեյմուրը մասնակցություն է ունենում երեք նախագծերում, նշված հեռուստատեսային մրցանակներով՝ հոլոքոստի մասին «Պատերազմ և հիշողություններ» մինի-սերիալում և Էդվարդ VIII արքայի և Արիստոտել Օնասիսի մասին պատմող հեռուստաֆիլմերում, որում խաղացել է օպերային երգչուհի Մարիա Կալասին (այդ դերի համար Սեյմուրը արժանանում է իր առաջին «Էմմի» մրցանակի), իսկ 1989 թվականին քաղում է թագուհի Մարիա Անտուանետային բազմասերիանանոց հեռուստատեսային ֆիլմում, նկարահանված ի պատիվ ֆրանսիական հեղափոխության 200-ամյակին, նրա զավակներ Քեթրինը և Շոնը նույնպես հայտնվում են ֆիլմում որպես թագուհու զավակներ։
Аդերասանուհին հայտնի է մեծ քանակի դերերով հեռուստաֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնց շարքում ամենահայտնիներից մեկն է գլխավոր դերը «Դոկտոր Քուին, բժշկուհի» հեռուստասերիալում և նրա լիամետրաժ շարունակությունում, որկ նրան բերում է ևս մեկ «Ոսկե Գլոբուս» մրցանակ։
2005 թվականին Սեյմուրը խաղում է «Անկոչ հյուրեր» կատակերգությունում։ Այդ կատակերգությունը լավագույն է անվանվում 2005 թվականին՝ ըստ MTV-ի վարկածի։ Նկարահանման հրապարակում Սեյմուրի խաղընկերներն են դառնում Օուեն Ուիլսոնը, Վինս Վոնը և Քրիստոֆեր Ուոքենը։
1971–1973 թվականներին Ջեյնը ամուսնացած էր ռեժիսոր Մայքլ Աթթենբորոյի հետ։
1977–1978 թվականներին ջեյնը ամուսնացած էր Վիկտոր Ջեֆրի Պլեների հետ։
1981–1992 թվականներին Ջեյնը ամուսնացած էր Դևիդ Ֆլիննի հետ։ Նախկին ամուսիններն ունեն երկու երեխա՝ դուստր Քեթրին Ջեյն Ֆլինն (ծնվել է 1982 թվականի հունվարի 7-ին) և որդի Շոն Մայքլ Ֆլինն (ծնվել է 1986 թվականի հուլիսի 31-ին)։
1993—2015 թվականներին Ջեյնը չորրորդ անգամ ամուսնանում է դերասան Ջեյմս Կիչի հետ։ համատեղ կյանքի ընթացքում նրանք ունենում են երկվորյակ-որդիներ՝ Ջոն Սթեյս Կիչ և Քրիստոֆեր Սթիվեն Կիչ (ծնվել են 1995 թվականի նոյեմբերի 30-ին)։
1984 թվականին իր ամուսին Դևիդ Կլիննի հատ միասին ձեռք է բերում առանձնատուն և կալվածք Բատի մոտակայքում, Սոմերսեթ կոմսություն։ ԱՄՆ-ում նկարահանումների ժամանակ առանձնատունը մի քանի անգամ վարձով է տրվում, օրինակ, «Ռադիոհեդ» խմբի ալբոմը ձայնագրվել է հենց ադ առանձնատանը։ 2007 թվականին Ջեյնը վաճառում է տունը։
1999 թվականին Եղիսաբեթ II թագուհին Ջեյն Սեյմուրին շնորհում է Բրիտանական Կայսրության Շքանշանի սպայի կոչում, իսկ Հոլիվուդի փառքի ծառուղիում տեղադրվում է նրա աստղը։
1977 — Էմմի — Լավագույն դերասանուհի քիչմասանի հեռուստասերիալում — Կապիտաններ և արքաներ 1989 — Ոսկե Գլոբուս — Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում — Կինը, ում նի սիրում էր 1989 — Ոսկե Գլոբուս — Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում — Պատերազմ և հիշողություններ 1989 — Էմմի — Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ հետուկ թողարկումում — Պատերազմ և հիշողություններ (11 մաս) 1990 — Ոսկե Գլոբուս — Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում — Պատերազմ և հիշողություններ (8-12 մասեր) 1994 — Էմմի — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի 1994 — Ոսկե Գլոբուս — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի 1995 — Ոսկե Գլոբուս— Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի 1995 — ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի 1997 — Ոսկե Գլոբուս — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի 1998 — ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի 1998 — Էմմի — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի
Seamless Wikipedia browsing. On steroids.