From Wikipedia, the free encyclopedia
Արիստոտել Սոկրատես Օնասիս (հունարեն՝ Αριστοτέλης Ωνάσης, հունվարի 20, 1906 կամ հունվարի 15, 1906[1], Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 15, 1975[2][3][4][…], Նյոյի սյուր Սեն)[6], հայտնի է նաև որպես Արի և Արիստո Օնասիս, հույն նավատեր, միլիարդատեր[7][8]։ 1932 թվականից սկսել է զբաղվել նավաշինական բիզնեսով, իսկ 50-ականներին առաջինն էր, ով սկսեց կառուցել սուպերտանկերներ։ Նավային մագնատ և միջազգային գործարար է։
Արիստոտել Օնասիս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 20, 1906 կամ հունվարի 15, 1906[1] |
Ծննդավայր | Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մարտի 15, 1975[2][3][4][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն |
Գերեզման | Սկորպիոս |
Քաղաքացիություն | Հունաստան և Արգենտինա |
Կրթություն | Evangelical School of Smyrna? |
Մասնագիտություն | նավատեր, գործարար և ձեռնարկատեր |
Ամուսին | Tina Onassis Niarchos?[5] և Ժակլին Քենեդի[5] |
Ծնողներ | հայր՝ Socrates Onassis?[5], մայր՝ Penelope Dolagu?[5] |
Երեխաներ | Alexandros Onassis?[5] և Christina Onassis?[5] |
Aristotle Onassis Վիքիպահեստում |
Ծնվել է Սմիրնայում (ներկայիս Իզմիր, Թուրքիա)։ Օնասիսների ընտանիքը զբաղվում էր ծխախոտային բիզնեսով և համարվում էր բավականին հարուստ։ 1922 թվականին Թուրքիան գրավեց Սմիրնա քաղաքը, իսկ Օնասիսների ընտանիքը կորցրեց գրեթե ամեն ինչ, փախչելով Սմիրնայից Հունաստան, ընտանիքը Արիստոտելին ուղարկեց Արգենտինա՝ բարեկեցիկ կյանք որոնելու նպատակով։ Բուենոս Այրեսում Օնասիսը դարձավ նավահանգստային կարգավար և ընտանիքի ընկերների միջոցով սկսեց զբաղվել ծխախոտի ներկրմամբ։ Նա ավելացրեց Արգենտինա ներմուծվող արևելյան ծխախոտի օգտագործման ծավալները, ցուցանիշը հասցնելով 10-ից 35%-ի և արդեն 2 տարի հետո ծխախոտի վաճառքից ստացված 5% կոմիսիոն վճարների շնորհիվ աշխատեց 100 հազար դոլլար։
Հունական ղեկավարությունը նկատեց Օնասիսին և 1928 թվականին առաջարկեց նրան առևտրային պայմանագիր կնքել Արգենտինայի հետ, որից հետո Արիստոտելին նշանակեց Արգենտինայում Հունաստանի գլխավոր հյուպատոս։ Նրա գործարար ակտիվությունը մեծանում էր ծխախոտի արտադրության և այլ սպառողական ապրանքների շնորհիվ։ 25 տարեկանում նա աշխատեց իր առաջին միլիոնը։
1932 թվականին Օնասիսը կանադական ընկերությունից 120 հազար դոլլարով գնեց իր առաջին 6 բեռնատար նավերը։ Օնասիսը իր առաջին տանկերը կառուցեց 1938 թվականին, որից հետո՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին գնեց առավել մեծ տարողությամբ ևս 2-ը։ Օնասիսի կայսրությունը աճեց հատկապես 40-ականներին և 50-ականներին։
50-ականների կեսերին Օնասիսը մեկ տարվա ընթացքում գնեց 17 նոր տանկեր։ 1953 թվականին Արիստոն վճարեց 1 միլիոն դոլլար, որի դիմաց ձեռք բերեց The Société des Bains de Mer ձեռնարկության ակցիաների վերահսկիչ փաթեթը, որի մեջ մտնում էին թատրոններ, հյուրանոցներ, խաղատուն Մոնտե Կառլոյում և այլ անշարժ գույք։
1957-ից մինչև 1974 թվականները Օնասիսը համարվում էր հունական ազգային ավիաուղիներ՝ Olympic Airways կազմակերպության սեփականատերը և ղեկավարը, որը տրվել էր նրան հունական կառավարության կողմից որպես կոնցեսիա։
Օնասիսը հոր օգնությամբ Թուրքիայից ներմուծում էր ծխախոտ։ Այն ավելի փափուկ էր քան Կուբայան ծխախոտները, Օնասիսը վստահ էր, որ այն առավել դուր կգա կանանց։ Արգենտինայի ծխախոտի արտադրության կազմակերպություններից մեկի տնօրեն Խուան Գաոնայի հետ պայմանագրի խզումից հետո Օնասիսը որոշեց սկսել սեփական արտադրություն։ Ղեկավարելով արտադրությունը և աշխատանքային կապը British United River կազմակերպության հետ՝ Օնասիսը որոշ ժամանակ անց զգալի կարողության տեր դարձավ։ Նրա իշխանությունն ու ազդեցությունը կտրուկ աճեց, Օնասիսը սկսեց հաճախ մասնակցել տարբեր սոցիալական միջոցառումների, իսկ 1925 թվականին ստացավ Արգենտինայի և Հունաստանի քաղաքացիություն։ Ըստ Օնասիսի նախկին աշխատակիցներ Պետեր Էվանսի և Քրիստիան Կաֆարակիսի[9], արտադրվող ծխախոտի զգալի մասը պետությունից թաքուն էր վաճառվում, ինչը արագորեն նպաստեց առաջին միլիոն դոլլարի ձևավորմանը։ Արգենտինա գալուց ուղիղ 4 տարի հետո նա Հունաստանի հետ արդեն կատարել էր 2.800.800 դոլլարի առևտուր։ Այս ամենին որոշ չափով նպաստում էին նաև մրցակցության մեջ խարդախ գործողությունները, այդ թվում հայտնի ծխախոտ վաճառող կազմակերպությունների անվան տակ սեփական ապրանքը վաճառելը[10]։
Ըստ 1929 թվականի համաձայնագրի, Հունաստանի հետ առևտրի իրավունք չունեցող պետություններից ներմուծված ապրանքների վրա գրանցվեց հարկերի 1000% աճ, ինչը լուրջ սպառնալիք էր Օնասիսի հարավ-ամերիկյան բիզնեսին։ Վստահելի խորհրդականներից մեկի Կոստա Գրացոսի օգնությամբ, Օնասիսը կապի է դուրս գալիս Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսի հետ և հանդիպում է արտաքին գործերի նախարար Անդրեաս Միխալկապուլոսի հետ հարկային խնդիրները քննարկելու համար, ի վերջո խոշոր կաշառքների գնով Օնասիսին հաջողվում է հասնել իր նկատմամբ հարկերի նվազմանը[11]։ 1931 թվականին, նորից Միխալկապուլոսի օգնությամբ Օնասիսը հաջողության է հասնում իր բեռնատար նավերի հարկերի նվազման հարցում, ինչպես նաև ստանում Արգենտինայում Հունաստանի հյուպատոսի պաշտոնը[11]։ Նրա այս նոր պաշտոնը զգալի մեծացրեց և իր և իր սեփական բիզնեսը կարգավիճակը աշխարհում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.