ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Պրոսպեր Մերիմե (ֆր.՝ Prosper Mérimée, սեպտեմբերի 28, 1803[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[1][4] - սեպտեմբերի 23, 1870[1][2][5][…], Կանն[1][4]), ֆրանսիացի գրող, «Կարլոս IX թագավորության ժամանակագրությունը» ("La Chronique du regne de Charles IX", 1829, թարգմանվել է հայերեն[12]), «Կարմեն» ("Carmen", 1845, թարգմանվել է հայերեն[13]), «Կլարա Գազուլի թատրոն» ("Le Theatre de Clara Gazul") և «Գուզլա» ("La Guzla") ստեղծագործությունների հեղինակ։
Պրոսպեր Մերիմե Prosper Mérimée | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1803[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[1][4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 23, 1870[1][2][5][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Կանն[1][4] |
Գերեզման | Գրան Ժաս |
Գրական անուն | L' Auteur du Théâtre de Clara Gazul[6], Clara Gazul[6], Joseph Lestrange[6] և Hyacinthe Maglanovich[6] |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ, պատմաբան, թարգմանիչ, քաղաքական գործիչ, գրող, նկարիչ, դրամատուրգ, Inspector general of the Historical Monuments և գծանկարիչ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Անրի IV լիցեյ |
Ուշագրավ աշխատանքներ | Իլլիական Վեներա, Կարմեն, Homme en Grande Bottes?[7] և Մատեո Ֆալկոնե |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[8], Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[9][10], Ֆրանսիայի պատմության ընկերություն, Société des antiquaires de la Morinie? և Գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Ժորժ Սանդ[11] |
Պրոսպեր Մերիմե Վիքիքաղվածքում | |
Պրոսպեր Մերիմե Վիքիդարանում | |
Prosper Mérimée Վիքիպահեստում |
Պրոսպեր Մերիմեն ծնվել է 1803 թվականի սեպտեմբերի 28-ին քիմիկոս և նկարիչ Ժան Ֆրանսուա Լեոնորա Մերիմեի ընտանիքում։ Փարիզում իրավագիտության կուրսը ավարտելուց հետո նշանակվել է կոմս դ’Արտուայի քարտուղար, ով հուլիսյան միապետության նախարար էր։ Հետո նշանակվել է Ֆրանսիայի պատմական հուշարձանների գլխավոր տեսուչ, որոնց ցուցակը մինչ այժմ կրում է իր անունը։ Մերիմեն նպաստել է շատ պատմական հուշարձանների պահպանմանը։
1830 թվականին դեպի Իսպանիա իր առաջին ճանապարհորդության ժամանակ ընկերացել է կոմս դե Տեբայի և նրա կնոջ հետ, որոնց դուստրը հետագայում դարձավ ֆրանսիացի կայսրուհի Եվգենիյան։ Որպես հին ընկեր Մերիմեն այս ընտանիքի համար եղել է Երկրորդ կայսրության տարիներին։ Կայսրուհի Եվգենիյան սրտանց կապածություն է ունեցել Մերիմեի հետ և վերաբերվել է նրան որպես հայր։ 1853 թվականին Մերիմեն ստացել է սենատորի կոչում և վայելել է Նապոլեոն III- լիարժեք վստահությունը և անձնական բարեկամությունը։
Մասնագիտական կարիերան և քաղաքականությունը, սակայն, երկրորդական դեր են խաղացել այնպիսի նկարչի և գրողի կյանքում, ինչպիսին Մերիմեն էր։ Նաև ուսումնասիրելով օրենքը Փարիզում՝ նա ընկերացել է Անդրե Մարի Ամպերի և Ալբերտ Շտապֆերի հետ։ Վերջինս նրան տարել է իր հոր տուն, ով հավաքում էր մարդկանց շրջանակ, ովքեր նվիրված են արվեստին և գիտություններին։ Նրա գրական երեկոներին հավաքվել են շատ ֆրանսիացիներ, ինչպես նաև անգլիացիներ, գերմանացիներ և նույնիսկ ռուսներ։
Շտապֆերի տանը Մերիմեն ընկերացել է Ստենդալի և Դելեկլյուզի հետ, ով «Revue de Paris» քննադատության բաժնի վարիչ էր։ Գրական ճաշակն ու կարծիքները ընկան Շտապֆերի և Դելեկյուզի ազդեցության տակ։ Նրանցից Մերիմեն վերցրել է այլ ազգերի գրականությունները ուսումնասիրելու հետաքրքրությունը։ Մերիմեի գրական կրթության բազմակողմանիությունը առանձնացնում էր նրան այլ ֆրանսիացի գրողներից։ Մերիմեն առանձնակի հետաքրքրություն է ունեցել դեպի Ռուսաստանը, Կորսիկան և Իսպանիան։
Պրոսպեր Մերիմեն նաև մասնակցել է հանձնաժողովի, որը գլխավորել է Մարշալ Վայանը (1854)։ Հանձնաժողովում Մերիմեին վստահված է եղել «հավաքը, խորհրդատվությունը և հրապարակումը Նապոլեոն I-ի գրագրությունների, որոնք վերաբերում էին հանրային շահերի տարբեր ոլորտներին»։ 1864 թվականին բացվել է նոր հանձնաժողով, որին Մերիմեն հրաժարվել է մասնակցել մարշալի հետ վիճաբանությունների պատճառով։
Առաջին քայլերը գրական ասպարեզում Մերիմեն կատարել է շատ շուտ, երբ դեռ 20 տարեկան էր։ Իր առաջին փորձը եղել է «Կրոմվել» պատմական դրաման։ Այն արժանացել է մեծ գովասանքի Ստենդալի կողմից, որպես ժամանակի և գործողությունների միասնության դասական կանոններից համարձակ հեռացում։ Չնայած ընկերների շրջանակի լավ կարծիքին՝ Մերիմեն դժգոհ է մնում իր առաջին աշխատանքից, և այն չի տպագրում։ Հետագայում նա գրել է մի քանի դրամատիկ պիեսներ և հրապարակել է դրանք «Կլարա Գազուլի թատրոն» խորագրի ներքո, հայտարարելով, որ պիեսների հեղինակը շրջիկ թատրոնի իսպանացի անհայտ դերասանուհի է։ Մերիմեի երկրորդ հրապարակումը իր հայտնի «Գուզլա»-ն ("La Guzla") էր, որը ժողովրդական երգերի հավաքածու էր։
1828-1829 թվականներին լույս են տեսել «Ժակերիա» և «Կարվախալի ընտանիքը» դրամաները, «Շառլ IX թագավորության ժամանակագրությունը» պատմական վեպը և «Մատեո Ֆալկոնե» նովելը։ Մերիմեն այդ ժամանակահատվածում ակտիվ համագործակցում էր «Revue de Paris» և «National» հրատարակություններում։ 1839 թվականին որոշում է ճանապարհորդել Կորսիկայում։ Այս ճանապարհորդության արդյունք են եղել ճանապարհորդական տեղեկամատյանը և «Կոլոմբա» պատմությունը։
Մերիմեի «Կարմեն» նովելի հիման վրա ստեղծվել է Ժորժ Բիզեի համանուն օպերան, ինչպես նաև մի շարք ֆիլմեր։ Համաձայն Մերիմեի Մոնտիյոյի կոմսուհուն գրված նամակի՝ նովելը գրելիս հեղինակը ներշնչվել է այն պատմությունից, որ նա լսել էր կոմսուհուց 1830 թվականին, երբ այցելել էր Իսպանիա։ Նա գրում է. «Դա պատմություն էր մի կոպիտ մարդու մասին, որ սպանել էր իր սիրուհուն նրա համար, որ վերջինիս հետաքրքրում էր միայն հասարակությունը.... Ես մի ժամանակ ուսումնասիրել էի գնչուների կյանքը, այդ պատճառով էլ իմ հերոսուհուն դարձրի գնչուհի»[14]։ Նովելը բաղկացած է չորս մասից։ Սակայն 1845 թվականի հոկտեմբերի 1-ին հրատարակվել են միայն առաջին երեքը, իսկ չորրորդն առաջին անգամ լույս է տեսել 1846 թվականի գրքային հրատարակության մեջ։ Մերիմեն նովելը պատմում է այնպես, իբր այն իսկապես պատահել է իր հետ 1830 թվականին՝ Իսպանիա կատարած այցելության ժամանակ։
Մերիմեն հրատարակել է մի քանի աշխատանքներ Հունաստանի, Հռոմի և Իտալիայի պատմությունների մասին՝ հիմնված աղբյուրներից ուսումնասիրության վրա։ Նրա պատմությունը Պեդրո I-ի մասին հարգանքի է արժանացել մասնագետների կողմից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.