Պոլ Էդվարդ Հագիս (անգլ.՝ Paul Edward Haggis մարտի 10, 1953[1][2][3], Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա), կանադա-ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր և կինոռեժիսոր, որն իր կարիերան սկսել է ամերիկյան և կանադական տարբեր հեռուստասերիալներ ստեղծելով։
Պոլ Հագիս | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1953[1][2][3] (71 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | Սաենթոլոգիա |
Կրթություն | Fanshawe College? և H. B. Beal Secondary School? |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ամուսին | Deborah Rennard? |
Ծնողներ | հայր՝ Edward Haggis? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկայի գրողների գիլդիա, Արևելյան |
Paul Haggis Վիքիպահեստում |
Երիտասարդություն
Պոլ Հագիսը ծնվել է 1953 թվականի մարտի 10-ին Օնտարիո նահանգի Լոնդոն քաղաքում[4]՝ Մերի Իվոնի (ծննդյամբ Մեթքալֆ) և Էդվարդ Գ․ Հագիսի ընտանիքում[5]։ Լոնդոնի (Օնտարիո նահանգ) «Պատկերասրահ» թատրոնը պատկանել է նրա ծնողներին և Հագիսը թատրոնում աշխատանքի շնորհիվ ստացել է իր առաջին փորձը արվեստի ոլորտում[6]։ Նա սովորել է Ս. Թոմասի լրացուցիչ տարրական դպրոցում[7] և ոգեշնչված լինելով Ալֆրեդ Հիչքոքի և Ժան Լյուկ Գոդարի ստեղծագործություններով՝ ավելի ուշ տեղափոխվել է արվեստ ուսումնասիրելու Հ․ Բ․ Բիլայի միջնակարգ դպրոցում[4]։ Միքելանջելո Անտոնիոնիի «Լուսանկարի մեծում» ֆիլմը դիտելուց հետո, նա մեկնել է Անգլիա՝ լուսանկարչի մասնագիտություն սովորելու համար[4]։ Հագիսը հետագայում վերադարձել է Կանադա, որպեսզի ֆիլմի ուսումնասիրությունը շարունակի Ֆենշո քոլեջում[4]։ 1975 թվականին Հագիսը տեղափոխվել է Լոս Անջելես՝ սցենարիստի կարիերա սկսելու համար աշխատանքի տեղավորվելով հեռուստատեսությունում[4][6]։
Կարիերա
Հագիսը սկսել է աշխատել որպես այնպիսի հեռուստատեսային ծրագրերի սցենարիստ, ինչպիսիք են «Սիրո նավակ», «Մի անգամ՝ մեկ անգամից», «Տարբեր նախասիրություններ» և «Փաստեր կյանքից»[6]։ «Փաստեր կյանքից» սերիալում նա առաջին անգամ իրեն փորձել է որպես պրոդյուսեր[6]։ 1980-1990-ական թվականներին Հագիսը գրել է սցենարներ մի քանի սերիալների համար, որոնց թվում են՝ «Թրեյսի Ուլմանի շոուն», «Կտրուկ հարավ» և «Լոս Անջելեսի օրենքը»[6]։ Նա եղել է «Ուոքեր՝ տեխասի ռենջեր» և «Ընտանեկան օրենք» հեռուստասերիալի ստեղծողներից մեկը (նա եղել է նաև այդ սերիալի գործադիր պրոդյուսերը)[6]։
Նա գործընկեր կինեմատոգրաֆիստների ճանաչումն է ձեռք բերել «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմում իր աշխատանքի համար, որը Allmovie-ն որպես պրոդյուսերի անվանել է «լուրջ ձեռքբերում» և «առաջին նշանակալի փորձը գեղարվեստական ֆիլմերում»[6]։ Հագիսը կարդացել է երկու պատմություններ, որոնք գրել է բռնցքամարտի մարզիչ Ջերի Բոյդը՝ Ֆ․ Կս․ Տուլ․ կեղծանվամբ[6]։ Հագիսը ձեռք է բերել այդ պատմության իրավունքները և գրել է դրա հիման վրա սցենար, որով էլ բեմադրել է ֆիլմը։ Քլինթ Իսթվուդը խաղացել է ֆիլմի գլխավոր դերում, ինչպես նաև եղել է ֆիլմի ռեժիսորը։ «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմի համար ստացել է չորս «Օսկար» մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[6]։
«Միլիոն դոլարանոց աղջիկը» կինոնկարից հետո Հագիսը աշխատել է «Բախում» ֆիլմի վրա[6]։ Այս անգամ նա ինքն է հորինել բնօրինակ գաղափարը, իսկ հետո գրել է սցենարը և նկարահանել ֆիլմը, ինչը նրան թույլ է տվել ավելի շատ վերահսկել կինոնկարի ստեղծման գործընթացը[6]։ «Բախում»-ը դարձել է նրա կարիերայում երկրորդ կարճամետրաժ ֆիլմը (առաջին եղել է 1993 թվականի «Կարմիր տաքություն» ֆիլմը)։ «Բախում»-ը արժանացել է քննադատների դրական ընդունելությունը, իսկ Ռոդջեր Էբերթը այն անվանել է 2005 թվականի լավագույն ֆիլմ[6]։ Նա արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրգինալ սցենար» անվանակարգերում, ինչպես նաև ևս երեք անվանակարգերում։ Հագիսը ստացել է երկու մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ»-ի (որպես պրոդյուսեր) և «Լավագույն օրգինալ սցենար»-ի համար։ Նա դարձել է առաջին մարդը, որը սցենար է գրել տարվա երկու լավագույն ֆիլմերի համար[8]։
Վերջին նախագծերի թվում են Ջեյմս Բոնդի մասին պատմող «Կազինո Ռոյալ» և «Գթասրտության քվանտ» ֆիլմերը, որտեղ նա հանդես է եկել որպես սցենարիստ։ 2007 թվականին նա Մարկ Բոալի՝ Playboy ամսագրում հրապարակված հոդվածով նկարահանել է «Էլայի հովտում» ֆիլմը, որտեղ պատմվում է հոր մասին, որը փնտրում է Իրաքի պատերազմական գոտուց վերջերս վերադարձած իր որդու մահվան պատճառը։ Կինոժապավենը Վենետիկի 64-րդ կինոփառատոնում ստացելէ SIGNIS մրցանակ (հաղորդակցության գծով Համաշխարհային կաթոլիկական ասոցիացիայի կողմից)։
Անձնական կյանք
Ապրում է Սանտա Մոնիկայում[9]։
1977-1994 թվականներից ամուսնացած է եղել Դիանոյ Ջեթեսի հետ, որը նրա համար լույս աշխարհ է բերել երեք աղջիկ։ 1997-2012 թվականներին ամուսնացել է դերասանուհի և երգչուհի Դեբորա Ռենարդի հետ, որը ունեցել է որդի՝ Ջեյմսին[10][11]։
2009 թվականին ստեղծել է Artists for Peace and Justice ոչ առևտրային կազմակերպությունը, որն օգնություն է ցույց տվել Հայիթիի Հանրապետությունան աղքատ երիտասարդներին[12][13]։
Հագիսը Սաենթոլոգիայի եկեղեցու անդամ էր[14] և պնդում էր, որ 35 տարվա ընթացքում ակտիվորեն մասնակցություն է ունեցել այդ կազմակերպությունում[15]։ 2009 թվականի հոկտեմբերին նա լքել է կազմակերպությունը[16]։ Հագիսը նման քայլի է դիմել Սան Դիեգոյում՝ սաենթոլոգիայի եկեղեցու տեղական բաժանմունքի կողմից արված հայտարարության պատճառով՝ ի աջակցություն 8-րդ առաջարկության, որը պահանջում էր օրենսդրորեն արգելել միասեռների ամուսնությունը Կալիֆորնիայում[15]։
Հագիսը գրելով սաենթոլոգիայի եկեղեցու ներկայացուցիչ Թոմի Դևիսին, առաջարկել է դատապարտել այդ օրինագիծը, և երբ Դևիսը պատասխանել է լռությամբ, Հագիսը հայտարարել է, որ «Լռությունը համաձայնության նշան է, Թոմի՛: Ես հրաժարվում եմ տալ իմ համաձայնությունը»[15][16][17]։ Այնուհետև նա թվարկել է այլ պահանջներ սաենթոլոգիայի վերաբերյալ, ներառյալ՝ իր բոլոր նախկին ընկերների հետ հարաբերությունների արգելքները և ԶԼՄ-ներում գաղտնի տեղեկություններ տարածելը համայնքի նախկին անդամների մասին, որոնք լքել են կազմակերպությունը[15][16]։ The Observer-ը Հագիսի հեռանալը սաենթոլոգիայից մեկնաբանել է այսպես․ «Հագիսի որոշումը թողնել սաենթոլոգիան, կարծես կրկին դժվարություններ է առաջացրել հանրային կապերի ոլորտում, ոչ պակաս Հոլիվուդի աստղերի փողերից կախվածության պատճառով՝ իր ամենաթանկ դասընթացներից և գովազդներից եկեղեցու համար եկամուտ ստանալու աղբյուր»[18]։ 2015 թվականին Հագիսը պատմել է իր սաենթոլոգիայի եկեղեցում գտնվելու պատմությունը Ալեքս Գիբնիի «Տեսիլք» («Ճանապարհ դեպի կղեր․ սաենթոլոգիա և հավատքի զնդան») վավերագրական ֆիլմում։
Հարցազրույցում Դենի Ռազերն ասել է, որ ինքը եղել է աթեիստ[19]։
Ֆիլմագրություն
Հեռուստատեսություն
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1975 | ս | Մի անգամ՝ մեկ անգամից | One Day at a Time | սցենարիստ |
1977 | ս | Սիրո նավակ | The Love Boat | սցենարիստ |
1978 | ս | Տարբեր նախասիրություններ | Diff'rent Strokes | սցենարիստ |
1979 | ս | Փաստեր կյանքից | The Facts of Life | պրոդյուսեր, սցենարիստ |
1979 | ս | Պլաստիկ մարդու կատակերգական-արկածային շոուն | The Plastic Man Comedy/Adventure Show | սցենարիստ |
1980 | ս | Ռիչի Ռիչիի և Սկուբի Դուի շոուները | The Ri¢hie Ri¢h/Scooby-Doo Show | սցենարիստ |
1986 | ս | Լոս Անջելեսի օրենքը | L.A. Law | սցենարիստ |
1987 | ս | Թրեյսի Ուլմանի շոուն | The Tracey Ullman Show | սցենարիստ |
1987 | ս | Եռեսուն և ավել | thirtysomething | պրոդյուսեր, սցենարիստ |
1994 | ս | Կտրուկ հարավ | Due South | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
1997 | ս | Կտրուկ հարավ | Due South | սցենարիստ |
1999 | ս | Ընտանեկան իրավունքներ | Family Law | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
2003 | ս | Պարոն Սթերլինգ | Mister Sterling | սցենարիստ |
2007 | ս | Դոնել եղբայրները | The Black Donnellys | ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ |
2008-2009 | ս | Բախում | Crash | պրոդյուսեր |
2015 | մս | Ցույց տվեք ինձ հերոսին | Show Me a Hero | ռեժիսոր, պրոդյուսեր |
Կինեմատոգրաֆիա
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1993 | ֆ | Կարմիր ջերմություն | One Day at a Time | ռեժիսոր, սցենարիստ |
2004 | ֆ | Միլիոն դոլարանոց աղջիկը | Million Dollar Baby | սցենարիստ, պրոդյուսեր |
2004 | ֆ | Բախում | Crash | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր |
2006 | ֆ | Հրաժեշտի համբույր | The Last Kiss | սցենարիստ |
2006 | ֆ | Նամակներ Իվոդզիմից | Letters from Iwo Jima | սցենարիստ, պրոդյուսեր |
2006 | ֆ | Մեր հայրերի դրոշները | Flags of Our Fathers | սցենարիստ |
2006 | ֆ | Կազինո Ռոյալ | Casino Royale | սցենարիստ |
2007 | ֆ | Էլայի հովտում | In the Valley of Elah | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
2008 | ֆ | Գթասրտության քվանտ | Quantum of Solace | սցենարիստ |
2009 | ֆ | Տերմինատոր։ Փրկիչը | Terminator Salvation | սցենարիստ |
2010 | ֆ | Վերջին երեք օրը | The Next Three Days | ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր |
2013 | ֆ | Երրորդ անձ | Third Person | ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ |
2015 | ֆ | Տեսիլք | Going Clear: Scientology and the Prison of Belief | մասնակից |
Ծանոթագրություն
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.