Remove ads
քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Պյառնու (էստ․՝ Pärnu, գերմ.՝ Pernau), Էստոնիայի չորրորդ ամենամեծ քաղաքը, գտնվում է Էստոնիայի հարավ-արևմտյան մասում՝ Պյառնու ծոցի ափին, Բալթիկ ծովի Ռիգայի ծոցի մոտ։ Առավել հայտնի է որպես ամառային հանգստի քաղաք իր հյուրանոցներով, ռեստորաններով և խոշոր ծովափերով։ Քաղաքի միջով հոսում է Պյառնու գետը՝ թաափվելով Ռիգայի ծոց։ Քաղաքից 4 կմ հեռավորության վրա է գտնվում Պյառնու օդանավակայանը։
2012 թվականի տվյալներով քաղաքում բնակվում էր 40401[2] մարդ։
Քաղաքն այն ժամանակ հայտնի էր գերմանական Պերնաու անունով, հանդիսացել է Հանզայական միության անդամ և Լիվոնիայի համար կարևոր նավահանգիստ։ 1560–1617 թվականներին քաղաքը գտնվել է Լեհական թագավորության հսկողության ներքո։ 16-րդ դարում Լիվոնյան պատերազմի ընթացքում Շվեդիան իր ձեռքն է վերցրել քաղաքի հսկողությունը որպես Շվեդական Լիվոնյայի մաս։
Քաղաքը անկախ Էստոնիայի մաս է դարձել 1918-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։
Խորհրդային Կարմիր բանակը գրավել է քաղաքը 1940-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և գերմանացի բնակչությունը լքել է քաղաքը։
1941-ից 1944 Գերմանիան գրավել է քաղաքը։ Այնուհետև, 1944-1991 թվականներին, այն գրավվել է Խորհրդային Միության կողմից՝ որպես Էստոնիայի Խորհրդային Սոցիալիստական հանրապետության մաս։
Հյուսիսային պատերազմի ժամանակ Տարտուի համալսարանը 1699–1710-ին տեղափոխվել է Պերնաու։ Համալսարանն այսօր Պյառնու քաղաքում ունի իր մասնաճյուղը (2004/2005 ուսումնական տարվա ընթացքում 1000 ուսանող)[3]։
2002-ին Պյառնույում պատերազմին նվիրված հուշահամալիր է տեղադրվել, որն իրենից ներկայացնում է Waffen SS կազմակերպության համազգեստով զինվորի, ինչպես նաև հետևյալ տողերը.
«Բոլոր էստոնացի զինվորներին, ովքեր 1941-1945 թվականներին զոհվել են իրենց երկրի և ազատ Եվրոպայի համար ազատագրման պատերազմում»[4]։
Տարի | 1881 | 1897 | 1922 | 1934 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2000 | 2011 | 2012 | 2017 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչություն | 12,966 | 12,898 | 18,499 | 20,334 | 22,367 | 50,224 | 54,051 | 53,885 | 45,500 | 39,728 | 40,401 | 40,700 |
Ազգություն | 2000 մարդահամար | 2011 մարդահամար[5] | ||
---|---|---|---|---|
Թվաքանակ | % | Թվաքանակ | % | |
Էստոնացիներ | 36,112 | 79.37 | 33,000 | 83.07 |
Ռուսներ | 6,951 | 15.28 | 5,076 | 12.78 |
Ուկրաինացիներ | 966 | 2.12 | 671 | 1.69 |
Ֆիններ | 331 | 0.73 | 254 | 0.64 |
Բելառուսներ | 297 | 0.65 | 179 | 0.45 |
Ընդհանուր | 45,500 | 39,728 |
Լեզու | 2000[6] | 2011[5] | ||
---|---|---|---|---|
Թվաքանակ | % | Թվաքանակ | % | |
Էստոներեն | 35,928 | 78.96 | 32,762 | 82.47 |
Ռուսերեն | 8,360 | 18.37 | 6,263 | 15.77 |
Ուկրաիներեն | 426 | 0.94 | 245 | 0.62 |
Ֆիններեն | 163 | 0.36 | 129 | 0.33 |
Բելառուսերեն | 100 | 0.22 | 32 | 0.08 |
Ընդհանուր | 45,500 | 39,728 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.