Պերճ Ժամկոչյան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պերճ Ժամկոչյան (ապրիլի 20, 1930[1][2], Բոստոն, ԱՄՆ[1][2] - փետրվարի 21, 2004[2], Բոստոն, ԱՄՆ[2]), ամերիկահայ երաժիշտ, երգեհոնահար։ Բազմիցս մասնակցել է միջազգային մրցույթների և գրավել պատվավոր տեղեր։ Մի շարք մրցանակների հեղինակ է։
Պերճ Ժամկոչյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1930[1][2] Բոստոն, ԱՄՆ[1][2] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 21, 2004[2] (73 տարեկան) Բոստոն, ԱՄՆ[2] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | երգեհոնահար |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Նոր Անգլիայի կոնսերվատորիա, Բերկլիի երաժշտական քոլեջ, Բոստոնի սիմֆոնիկ նվագախումբ[1] և Boston Pops Orchestra? |
Կրթություն | Նոր Անգլիայի կոնսերվատորիա (1951)[1] |
1951 թ. ավարտել է Բոստոնի Նոր Անգլիայի կոնսերվատորիան։
Եղել է Բոստոնի երաժշտական քոլեջի երգեհոնային բաժնի ղեկավար, Չիկագոյի կոնսերվատորիայի պատվավոր դոկտոր, 1957 թ.-ից Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջին երգեհոնահար, նվագախմբի մենակատար և անդամ, ապա Սուրբ Թերեզա եկեղեցու երգեհոնահար։
Առաջին ելույթն ունեցել է 1951 թ.-ին։
Ժամկոչյանը եղել է ամերիկացի առաջին երգեհոնահարը, ով 1965 թվականին համերգային շրջագայությամբ այցելել է Խորհրդային Միություն։ Ունեցել է մի շարք համերգներ համաշխարհային սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Կատարել է Բախի, Ֆրեսկոբալդիի, Հենդելի, Վիվալդիի, Ֆրանսկի, ինչպես նաև Կոմիտասի, Եկմալյանի, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերից, հայկական միջնադարյան երաժշտություն, երգեհոնային փոխադրումներ։
Հյուրախաղերով հանդես է եկել Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Հայաստանում և այլուր։ Համերգային վերջին շրջագայությունը կատարել է 2003 թվականի դեկտեմբերին՝ այցելելով Իտալիա։
1970 թվականին ստեղծել է «Կոմիտաս» երգեհոնային հիմնադրամը։
Բազմիցս մասնակցել է միջազգային մրցույթների և գրավել պատվավոր տեղեր։
Նրա «Սրբերից սուրբը» և «Փուլենք» երգեհոնի համերգները «Նյու Յորք Թայմս» – թերթի կողմից ճանաչվել են բոլոր ժամանակների 50 լավագույն ձայնագրություններից մեկը։
Պարգևատրվել է շքանշաններով կարդինալ Աղաջանյանի, Վազգեն Ա. կաթողիկոսի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Վենետիկի Մխիթարյան միաբանության և Հայաստանի նախագահի կողմից։
1957 թ. Փարիզում արժանացել է Հոգևոր երաժշտության 1-ին կոնգրեսի 1-ին մրցանակին։
1983 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Պ. Ադամյանի անվան մրցանակին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.