From Wikipedia, the free encyclopedia
«Պերիկոլա» (ֆր.՝ La Périchole), ֆրանսիացի երգահան Ժակ Օֆենբախի օպերա երեք գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակներն են Անրի Մելյակը և Լյուդովիկ Հալեվին՝ ըստ Պրոսպեր Մերիմեի մեկ գործողությամբ «Փոխթագավորի կառքը» կատակերգության։ 2 գործողությունից կազմված նախնական տարբերակի առաջնախաղը կայացել է 1868 թվականի հոկտեմբերի 6-ին Փարիզում «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնում։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | Բուֆ օպերա |
Կոմպոզիտոր | Ժակ Օֆենբախ |
Լիբրետտոյի հեղինակ | Անրի Մելյակ, Լյուդովիկ Հալեվի |
Լիբրետտոյի լեզու | ֆրանսերեն |
Սյուժեի աղբյուր | Պրոսպեր Մերիմե. «Փոխթագավորի կառքը» կատակերգություն |
Գործողությունների քանակ | 3 և 2 արար[1] |
Առաջնախաղի տարեթիվ | հոկտեմբերի 6, 1868[1] |
Առաջնախաղի վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
La Périchole Վիքիպահեստում |
Ստեղծագործության առաջին հրատարակությունն ուներ երկու գործողություն և առաջին անգամ կատարվել է 1868 թվականի հոկտեմբերի 6-ին Փարիզի «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնում, գլխավոր դերում Հորտենզիա Շնեյդեր, Պիկիլոյի դերում՝ Խոսե Դյուպյուի։
Ֆրանսիայից դուրս «Պերիկոլան» առաջին անգամ բեմադրվել է.
1874 թվականի ապրիլի 25-ին կայացավ օպերետի երեք գործողություն ունեցող տարբերակի թողարկումը, նույն թատրոնում և գլխավոր դերերում նույն դերասաններով՝ Շնեյդեր և Դյուպյուի։ 1877 թվականի մարտի 9-ին «Կոմեդի ֆրանսեզ» թատրոնում երկրորդ վերաթողարկման մեջ գլխավոր դերը խաղում էր Աննա Ժյուդիկը։ Ապա ներառյալ 1895 թվականը «Պերիկոլան» անհետացավ փարիզյան բեմերից՝ չնայած հաճախ բեմադրվում էր Ֆրանսիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.