հայ գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ From Wikipedia, the free encyclopedia
Պետրոս Հակոբի Դեմիրճյան (մայիսի 30, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր։ Հայաստանի գրողների միության անդամ (1977)[1]։
Պետրոս Դեմիրճյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 30, 1950 (74 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ և մանկավարժ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Աշխատավայր | Գրական թերթ, Հայաստանի պաշտպանության նախարարություն, Հայաստանի Կառավարություն, Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Գրականության ինստիտուտ և ՀԳՄ |
Պետրոս Դեմիրճյան Վիքիքաղվածքում | |
Պետրոս Դեմիրճյան Վիքիդարանում |
Պետրոս Դեմիրճյանը ծնվել է 1950 թվականի մայիսի 30-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Հայաստանի գրողների միության «Գրական թերթ»-ում աշխատել է որպես գրաքննադատության բաժնի գրական աշխատող, 1972-1998 թվականներին եղել է բաժնի վարիչ։ 1998-2013 թվականներին աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության վարչությունում, ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմերում՝ զբաղեցնելով հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատուի պաշտոններ։ Դասավանդել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում։ 2010 թվականից ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ 2013 թվականին ընտրվել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար։
Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական և գրաքննադատական հոդվածների, որոնք տպագրվել են հայաստանյան և օտարերկրյա մամուլում։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Էստոնիայում հայկական մշակութային ընկերության ստեղծմանն ու գործունեությանը, ընկերության «Վահագն» թերթի հրատարակմանը։ 1990 թվականին կազմել (թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանի հետ) և Բելգրադում հրատարակել է «Կնիժևնա րեչ» սերբական գրական թերթի` հայ գրականությանը նվիրված հատուկ համար (16 էջ)։ Հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ վարել է «Գրական անդաստան» և «Բանավեճի ակումբ» գրական-մշակութային հաղորդաշարերը։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.