From Wikipedia, the free encyclopedia
Պատրիկ Շիկ (չեխ․՝ Patrik Schick, հունվարի 24, 1996[1][2][3][…], Պրահա, Չեխիա[1]), չեխ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռոմայից վարձավճարով հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի և Չեխիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։
Շիկը Չեխիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Չեխիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1996[1][2][3][…] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Պրահա, Չեխիա[1] | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
ՌԲ Լայպցիգ (վարձավճարով Ռոմայից) | ||
Համար | 21 | ||
Պատանեկան կարիերա | |||
2013-2014 | Սպարտա Պրահա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2016 | Սպարտա Պրահա | 4 | (0) |
2015-2016 | → Բոհեմիանս 1905 | 27 | (8) |
2016-2017 | Սամպդորիա | 32 | (11) |
2017-ներկա | Ռոմա | 46 | (5) |
2019-ներկա | → ՌԲ Լայպցիգ | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 | Չեխիա Մ16 | 2 | (0) |
2012-2013 | Չեխիա Մ17 | 11 | (8) |
2014 | Չեխիա Մ18 | 2 | (0) |
2014-2015 | Չեխիա Մ19 | 11 | (6) |
2015-2017 | Չեխիա Մ21 | 12 | (11) |
2016-ներկա | Չեխիա | 18 | (8) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Շիկը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սպարտա Պրահայում[5][6]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2014 թվականի մայիսի 3-ին՝ Տեպլիցեի դեմ խաղում[7]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Եվրոպայի Լիգայի Յանգ Բոյզի դեմ խաղում[8]։ 2015-16 մրցաշրջանում վարձավճարով անցկացրեց Բոհեմիանս 1905-ում[9][10]։ Նոր ակումբի կազմում իր դեբյուտը նշեց 2015 թվականի հուլիսի 26-ին՝ Ֆաստավ Զլինի դեմ խաղում[11]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Տեպլիցեի դեմ խաղում[12]։ Բոհեմիանսի կազմում Շիկը անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ[13]։
2016 թվականի հունիսի Շիկը 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սամդպորիա[14][15]։ Իտալական ակումբի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Բասանո Վիրտուսի դեմ խաղում[16]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[17]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 26-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[18]։ Նոյեմբերի 30-ին՝ Իտալիայի գավաթի Կալյարիի դեմ խաղում Շիկը դուբլ ձևակերպեց, ինչի շնորհիվ Սամպդորիան հաղթեց 3-0 հաշվով[19] և անցավ գավաթի 1/8 եզրափակիչ։ Իր առաջին մրցաշրջանում Շիկը մասնակցեց 35 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[20][21]։
2017 թվականի օգոստոսի 29-ին Շիկը սկզբից՝ վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Ռոմա[22][23][24]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 16-ին՝ Վերոնայի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Իտալիայի գավաթի Տորինոյի դեմ խաղում[26]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2018 թվականի ապրիլի 10-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում, որը ավարտվեց Ռոմայի հաղթանակով 3-0 հաշվով[27]։ Սերիա A-ում Ռոմայի կազմում իր առաջին գոլը խփեց ապրիլի 21-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[28][29]։ Իր առաջին մրցաշրջանում Շիկը անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
2018 թվականի դեկտեմբերի 26-ին Շիկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում[30]։ 2019 թվականի հունվարի 14-ին չեխը դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Վիրտուս Էնտելայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Ռոմային հաղթել 4-0 հաշվով[31]։ Մարտի 11-ին նա խփեց Էմպոլիի դեմ հանդիպման հաղթական գոլը՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[32]։
2019 թվականի սեպտեմբերի 2-ին Շիկը 1 տարվա վարձավճարով միացավ ՌԲ Լայպցիգին[33][34][35][36]։
Շիկը ներկայացրել է Չեխիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Չեխիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի մայիսի 27-ին՝ Մալթայի դեմ խաղում։ Այս խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[37]։ 2018 թվականի մարտի 26-ին՝ Չինաստանի դեմ խաղում նույնպես Շիկը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[38]։ 2019 թվականի հունիսի 7-ին նա դուբլ ձևակերպեց Բուլղարիայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Չեխիային[39]։ 3 օր անց Շիկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեռնոգորիայի դեմ խաղում[40]։
2019 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[41]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սպարտա Պրահա | 2013–14 | Առաջին Լիգա | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | |
2014–15 | 2 | 0 | 3 | 1 | 2 | 0 | 7 | 1 | ||||
Ընդհանուր | 4 | 0 | 4 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 10 | 1 | ||
Բոհեմիանս 1905 (վարձավճար) | 2015–16 | Առաջին Լիգա | 27 | 8 | 1 | 0 | — | 28 | 8 | |||
Սամպդորիա | 2016–17 | Սերիա A | 32 | 11 | 3 | 2 | 35 | 13 | ||||
Ռոմա | 2017–18 | 22 | 2 | 1 | 1 | 3 | 0 | — | 26 | 3 | ||
2018–19 | 24 | 3 | 2 | 2 | 6 | 0 | 32 | 5 | ||||
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||
Ընդհանուր | 46 | 5 | 3 | 3 | 9 | 0 | 0 | 0 | 58 | 8 | ||
Կարիերայի ընդհանուր | 109 | 24 | 11 | 6 | 11 | 0 | 0 | 0 | 131 | 30 |
2019 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ[41]
Չեխիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 3 | 1 |
2017 | 2 | 0 |
2018 | 9 | 4 |
2019 | 4 | 3 |
Ընդհանուր | 18 | 8 |
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Մայիսի 27, 2016 | Կուֆշտայն Արենա, Կուֆշտայն, Ավստրիա | Մալթա | 6–0 | 6–0 | Ընկերական խաղ |
2. | Մարտի 26, 2018 | Գուանգջի Սպորտ կենտրոն, Նանյնին, Չինաստան | Չինաստան | 2–1 | 4–1 | Չինաստանի գավաթ 2018 |
3. | Սեպտեմբերի 6, 2018 | Միրոսլավ Վալենտա մարզադաշտ, Ուհերսկե-Գրադիշտե, Չեխիա | Ուկրաինա | 1–0 | 1–2 | Ազգերի Լիգա B 2018–19 |
4. | Հոկտեմբերի 13, 2018 | Անտոն Մալատինսկի մարզադաշտ, Տրնավա, Սլովակիա | Սլովակիա | 2–1 | 2–1 | |
5. | Նոյեմբերի 19, 2018 | Սինոբո մարզադաշտ, Պրահա, Չեխիա | 1–0 | 1–0 | ||
6. | Հունիսի 7, 2019 | Ջեներալի Արենա, Պրահա, Չեխիա | Բուլղարիա | 1–1 | 2–1 | Եվրո 2020 Որակավորում |
7. | 2–1 | |||||
8. | Հունիսի 10, 2019 | Անդրուվ մազրադաշտ, Օլոմոուց, Չեխիա | Չեռնոգորիա | 3–0 | 3–0 |
Սպարտա Պրահա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.