From Wikipedia, the free encyclopedia
Ու Չենեն (չինարեն՝ 吳承恩, 1500[1] կամ 1504, Հուայան, Ցզյանսու, Չինական կայսրություն - 1582[1][2][3][…], Shanyang County, Չինական կայսրություն), չինացի ականավոր արձակագիր, բանաստեղծ, «Ճանապարհորդություն դեպ Արևմուտք» վեպի հեղինակը, որը մեծ ազդեցություն է ունեցել չինական գրականության մեջ ֆանտաստիկ-հերոսական վիպագրության զարգացման գործում։
Ու Չենեն չինարեն՝ 吳承恩 | |
---|---|
Ծնվել է | 1500[1] կամ 1504 |
Ծննդավայր | Հուայան, Ցզյանսու, Չինական կայսրություն |
Վախճանվել է | 1582[1][2][3][…] |
Վախճանի վայր | Shanyang County, Չինական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, գեղագիր և scholar |
Լեզու | ավանդական չինարեն |
Քաղաքացիություն | Մին դինաստիա |
Ուշագրավ աշխատանքներ | Ճանապարհորդություն դեպի Արևմուտք |
Wu Cheng'en Վիքիպահեստում |
Ու Չենենը ծնվել է 1500 թվականին Հուայան քաղաքում՝ աղքատ ընտանիքում։ Վաղ մանկությունից հակվածություն է ցուցաբերել արվեստների և գրականության նկատմամբ։ Չենենը որոշ ժամանակ զբաղվում է առևտրով, ապա անցնում պետական ծառայության, սակայն կարճ ժամանակ անց լքում է այս պաշտոնը և իրեն նվիրում միայն գրական գործունեության։ Նա վախճանվում է 1582 թվականին՝ աղքատության և միայնության մեջ։
Բացի իր նշանավոր «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք» վեպից, Ու Չենենի գրչին են պատկանում նաև մի շարք բանաստեղծություններ և պատմվածքներ, որոնց մեծ մասը ցավոք մեզ չի հասել։ Նրա պահպանված ստեղծագործություններն ամփոփվել են «Ոսուցիչ Շե Յանի պահպանված ձեռագրերը» վերտառությունը կրող երկերի քառահատոր ժողովածուում։
Ու Չենենի գրական ստեղծագործություններն աչքի են ընկնում հատկապես իրենց ռելիստական տրամադրություններով և սոցիալական անհավասարության խիստ քննադատությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.