From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Սթերն Հարթ (անգլ.՝ Michael Stern Hart; մարտի 8, 1947, Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ - սեպտեմբերի 6, 2011[1], Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ)[2], ամերիկացի հեղինակ, էլեկտրոնային գրքի հայտնագործող և Գուտենբերգ նախագծի հիմնադիր, որը էլկտրոնային գրքերը դարձրել է հասանելի համացանցի միջոցով[2][3][4]։ Առաջին նյութերի մեծամասնությունը նա տպել և զետեղել է անձամբ։
Մայքլ Հարթ | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1947 Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 6, 2011[1] (64 տարեկան) Ուրբանա, Իլինոյս, ԱՄՆ բնական մահով |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, համակարգչային գիտնական, գործարար և գյուտարար |
Ալմա մատեր | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան |
Կայք | pglaf.org/hart/ |
Michael S. Hart Վիքիպահեստում |
1971 թվականին Մայքլ Հարթը ստացել է անսահմանափակ մուտք ժամանակի խոշոր Xerox Sigma V համակարգիչ՝ Իլինոյս նահանգի համալսարանի օպերատորի կողմից։ Փորձելով արժանավայել օգտագործել այդ ռեսուրսը, նա ստեղծել է առաջին էլեկտրոնային գիրքը՝ ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, երբ նրա տեքստը տպավորություն է գործադրել համակարգչում։ Մեծ քանակությամբ գրքեր պատճենելու ճանապարհով սկսել են «Գուտենբերգ» նախագծի սկիզբը[5];
Իրեն պահպանել է նյութական ոչ մեծ աշխատանքների հաշվին, նվիրատվություն է հավաքել իր զավակի՝ Գուտենբերգ նախագծի համար[6]։
Խուսաբել է բժիշկների ծախսից, գերադասել է տնային միջոցները։ Հավաքել է շատ համակարգիչներ և ստերեո համակարգեր, այլ սարքավորումներ, հաճախ գործածությունից դուրս եկած սարքավորումներ, զոհաբերել է սեփական շքեղություն հանուն անգրագիտության դեմ պայքարի և պահպանել է հասարակության մուտքը դեպի տեղեկատվական ռեսուրսներ[7]։ Կյանքը վարում էր աղքատությանը մոտ՝ «սնվելով հիմնականում լոբազգիների պահածոներով»[8]։
Մայքլ Հարթը մահացել է 2011 թվականի սեպտեմբերի 6-ին՝ սրտի կաթվածից՝ իր տանը՝ Էրբանայում (Իլինոյս նահանգ)։ Նա եղել է 64 տարեկան[3][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.