From Wikipedia, the free encyclopedia
Ուրի Օռլև (եբրայերեն՝ אורי אורלב, փետրվարի 24, 1931[1][2][3][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4][5][6][…] - հուլիսի 25, 2022[7][8], Երուսաղեմ) իսրայելցի արձակագիր, սցենարիստ, մանկական գրքերի հեղինակ, թարգմանիչ։
Ուրի Օռլև եբրայերեն՝ אורי אורלב | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 24, 1931[1][2][3][…] |
Ծննդավայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4][5][6][…] |
Մահացել է | հուլիսի 25, 2022[7][8] (91 տարեկան) |
Մահվան վայր | Երուսաղեմ |
Քաղաքացիություն | Իսրայել և Լեհաստան |
Երկեր | Q97323180? |
Մասնագիտություն | գրող, մանկագիր, թարգմանիչ, սցենարիստ և արձակագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Uri Orlev Վիքիպահեստում |
Ծնվել է բժիշկ Մաքսիմիլիան (Մաքս) Օռլովսկու (1894-1941) ընտանիքում։ Մայրը՝ Սոֆյան, աշխատել է հոր կլինիկայում՝ որպես բժշկի օգնական։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Օտվոցկ, որտեղ հայրն աշխատել է որպես ընդհանուր բժիշկ[9]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940-1943 թվականներին, ամբողջ ընտանիքն արտաքսվել է Վարշավայի գետտո։ Մոր մահից հետո նրան եղբոր՝ Կազիմիրի հետ ուղարկել են Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար, որտեղ անցկացրել է մոտ երկու տարի։
Պատերազմից հետո՝ 1946 թվականին, եղբոր հետ ներգաղթել է Պաղեստին և բնակություն հաստատել Գալիլեայում։
1962 թվականին տեղափոխվել է Երուսաղեմ, որտեղ ապրել է մինչև մահ՝ կնոջ և երեք երեխաների հետ։
Մահացել է 2022 թվականի հուլիսի 25-ին։
Նրա առաջին «Առաջատար զինվորներ» վեպը լույս է տեսել 1956 թվականին[10]։ 1976 թվականին նա սկսել է գրքեր գրել երեխաների և երիտասարդների համար, սցենարներ՝ ռադիոյի և հեռուստատեսային շոուների համար և արտասահմանյան գրականություն է թարգմանել եբրայերեն։
Նրա մոտ 30 գրքեր թարգմանվել են աշխարհի 38 լեզուներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.