From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Դելրիմփլ (մարտի 20, 1965[1][2][3], Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի պատմաբան և գրող, արվեստի պատմաբան և վարչության անդամ, հայտնի է նաև որպես նշանավոր հաղորդավար և քննադատ։ Նրա գրքերը արժանացել են բազմաթիվ պարգևների և մրցանակների՝ «Դաֆֆ Կուպերի Հիշատակ»-ի, «Թոմաս Կուկ Շրջագայող Գրքեր»-ի, «Տարվա Երիտասարդ Բրիտանացի Գրող»-ի, «Հեմինգուեյ»-ի և «Ուոլֆսոն»-ի մրցանակներին[5][6][7]։
Ուիլիամ Դելրիմփլ | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1965[1][2][3] (59 տարեկան) |
Ծննդավայր | Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | պատմաբան, գրող և հեռուստասցենարիստ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Թրինիթի քոլեջ և Ամփլեֆորդ քոլեջ |
Թեմաներ | Հնդկաստան, Պակիստան, Աֆղանստան |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն, Թագավորական աշխարհագրական ընկերություն և Էդինբուրգի թագավորական ընկերություն[4] |
Աշխատավայր | Բրաունի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Olivia Mary Juliet Fraser? և Olivia Mary Juliet Fraser? |
Զավակներ | Իբբի, Սեմ, Ադամ |
Կայք | williamdalrymple.com |
William Dalrymple (Historian) Վիքիպահեստում |
Դելրիմփլը Սիր Հյու Հեմիլթոն-Դելրիմփլի որդին է, 10-րդ Բարոնետը և Վիրջինա Վուլֆի հորեղբոր տղան։ Նա ավարտել է «Ամփլեֆորդ Քոլեջ»-ը և «Թրինիթի Քոլեջ, Քեմբրիջ»-ը, որտեղ նա եղել է առաջին թոշակառուն իսկ հետո պատմության գիտնական։
Դելրիմփլը առաջին անգամ եկել է Դելհի հունվարի 26-ին, 1984 թվականին[8]։ Դելրիմփլը ապրել է Հնդկաստանում՝ 1989 թվականի սկզբից մինչև նույն թվականի վերջերը և շատ տարիներ անկացրել է իր Մեհրաուլի ֆերմային շենքում՝ Դելհիի ծայրամասում, իսկ ամառները Լոնդոնում և Էնդինբուրգում[9]։ Նրա կինը Օլիվիան արվեստագետ է։ Նրանք ունեն երեք զավակ՝ Իբբի, Սեմ և Ադամ։
Դերլիմփլը հետաքրքրում է պատմությունը և Հնդկաստանի, Պակիստանի, Աֆղանստանի, Մերձավոր Արևելքի արվեստները, հետաքրքրված է նաև Մուսուլմանական աշխարհով, Հինդուիզմով, Բուդիզմով։ Նա ազդվել է շրջագայող գրողներից, ինչպիսիք են՝ Ռոբերտ Բայրոնը, Էրիկ Նյուբայը և Բրյուս Չեթուինը։ Վերջերս Դերլիմփլը գրքում հրապարակել է իր էսսեները՝ Հարավային Ասիայի մասին։ Նրա գրքերը թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.