From Wikipedia, the free encyclopedia
«Ոգով ուժեղները» (ռուս.՝ «Сильные духом»), երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիկտոր Գեորգիևը 1967 թվականինի Դմիտրի Մեդվեդևի համանուն վեպի հիման վրա։
Ոգով ուժեղները ռուս.՝ Сильные духом | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կենսագրական ֆիլմ, ռազմական ֆիլմ և արկածային ֆիլմ |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ և Նիկոլայ Կուզնեցով |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Viktor Georgiyev? |
Սցենարի հեղինակ | Անատոլի Գրեբնև |
Դերակատարներ | Գունար Ցիլինսկի, Իվան Պերեվերզև, Եվգենի Վեսնիկ և Լյուսենա Օվչիննիկովա |
Երաժշտություն | Էդիսոն Դենիսով |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Տևողություն | 182 րոպե |
Ֆիլմը պատմում է խորհրդային հետախույզ Նիկոլայ Կուզնեցովի մասին, որն Ուկրաինայում թշնամու թիկունքում ներթափանցել է գերմանական հրամանատարության շտաբ, առևանգել է պատժիչ զորքերի հրամանատարին և ի կատար է ածել ժողովրդի դատավճիռը՝ մահապատժի ենթարկելով կայսերական խորհրդականին։
Ֆիլմը 29-ամյա ռեժիսոր-շրջանավարտ Վիկտոր Գեորգիևի առաջին լիամետրաժ ֆիլմն է և նրան համամիութենական ճանաչում է բերել։ Երկու տարվա ընթացքում ֆիլմը դիտել է 55 մլն 200 հազար մարդ, այսինքն՝ ԽՍՀՄ յուրաքանչյուր չորրորդ բնակիչը։ Արդյունքում՝ ֆիլմը դարձել է Սվերդլովսկի կինոստուդիայի ամենահանրաճանաչ աշխատանքը։ Կինոքննադատները գրել են, որ այն խորհրդային պատմության մեջ առաջին ֆիլմն է, որտեղ «հետախույզի աշխատանքը ներկայացվել է ոչ թե որպես արկածային, ռոմանտիկ սխրանք, այլ որպես վտանգավոր, հոգնեցուցիչ, քրտնաջան և սովորական աշխատանք»։ Գրախոսների կարծիքով՝ ոճի և կառուցվածքի տեսանկյունից «Հոգով ուժեղները» «կանխագուշակում են» «Գարնան տասնյոթ ակնթարթ» լեգենդար հեռուստասերիալը, որը թողարկվել է ավելի ուշ՝ 1973 թվականին։ Դա հետևում է մի շարք նշաններից, որոնցից առավել նկատելի է սև-սպիտակ նկարահանումը, որը Գեորգիևն օգտագործել է գիտակցաբար, թեև այն ժամանակ արդեն կարելի էր նկարել գունավոր ֆիլմ[1]։ 1968 թվականին ֆիլմը ստացել է 3-րդ համամիութենական կինոփառատոնի ժյուրիի դիպլոմ «ռազմահայրենասիրական թեմայի մշակման համար»[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.