Շրիդևի

From Wikipedia, the free encyclopedia

Շրիդևի

Շրիդևի (հինդի` श्री देवी, իրական անունը` Շրի Ամմա Յանգեր Այյապան, օգոստոսի 13, 1963(1963-08-13)[1], Սիվակասի, Virudhunagar district, Թամիլ Նադու, Հնդկաստան[2] - փետրվարի 24, 2018(2018-02-24)[3][4], Դուբայ, ԱՄԷ[5]), հնդիկ դերասանուհի և պրոդյուսեր։ Նկարահանվել է հինդի, թամիլերեն, տելուգու և մալայալամ լեզուներով մոտ 265 ֆիլմերում[7][8][9][10][11]։ Պարգևատրվել է կառավարական Պադմա Շրի պարգևով (2013 թ.) և Filmfare Awards մրցանակներով։

Կենսագրություն

Շրիդևին ծնվել է փաստաբանի ընտանիքում։ Նրա մայրենի լեզուն թամիլերենն է։ Ունի մեկ հարազատ քույր և հայրական կողմից երկու եղբայր։

Շրիդևին կինոյում նկարահանվել է մանկական տարիներից։ Առաջին մեծ դերը խաղացել է 1976 թվականին նկարահանված «Moondru Mudichu» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Քամալ Հասանը և Ռաջնիկանտը։ 1983 թվականին Շրիդևին առաջին անգամ «Տխուր պատմություն» ֆիլմի համար ներկայացվել է Filmfare Award մրցանակի։ Հիշարժան են նրա դերակատարումները «Դատավոր Չոուդրին» (1982 թ.), «Արտիստը» (1983 թ.), «Թանկագին ընկեր» (1983 թ.), «Օձային Աստված» (1984 թ.), «Երջանիկ տունը» (1986 թ.), «Կախարդական ադամանդը» (1986 թ.), «Միսթր Հնդկաստան» (1987 թ.), «Հարազատ երեխան» (1987 թ.), «Խարդախը» (1988 թ., առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար), «Չանդնի» (1988 թ.), «Սիրո ակնթարթ» (1991 թ., երկրորդ Filmfare Award մրցանակը), «Գող Չանդուն» (1992 թ., Նանդի մրցանակ), «Լուսներեսը» (1994 թ.), «Բաժանում» (1997 թ.) և այլ ֆիլմերում։

Ամուսնանալուց հետո Շրիդևին որոշ ժամանակով լքեց կինոնկարահանման հրապարակը, սակայն 2004 թվականին կրկին վերադարձավ։ Նրա խաղընկերներն են եղել Քամալ Հասանը, Ջիտենդրան, Միթհուն Չակրաբորտին, Անիլ Կապուրը, Ամիթաբհ Բաչչանը, Շահրուխ Խանը, Սալման Խանը և ուրիշներ։

Անձնական կյանքը

Շրիդևին սիրավեպ է ունեցել Միթհուն Չակրաբորտիի հետ և նույնիսկ լուրեր էին պտտվում նրանց գաղտնի ամուսնության մասին։ Սակայն բաժանվել են, երբ Միթհուն Չակրաբորտին հրաժարվել է ամուսնալուծվել իր օրինական կնոջից՝ դերասանուհի Յոգիտա Բալիից։ 1996 թվականին Շրիդևին ամուսնացել է կինոպրոդյուսեր Բոնի Կապուրի հետ, ով հանուն Շրիդևիի լքել է իր առաջին կնոջը։ Ամուսնության ընթացքում Շրիդևին և Բոնի Կապուրը ունեցել են երկու դուստր։

Մահը

Շրիդևին մահացել է 2018 թվականի փետրվարի 24-ին, Դուբայում գտնվող Jumeirah Emirates Towers հյուրանոցի իր համարի լոգարանում` պատահաբար խեղդվելուց[12][13][14][15][16][17]։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել Մումբայում[18][19]։ Դիակիզումից հետո դերասանուհու աճյունը Ռամեշվարամում իջեցվել է ծովը[20][21][22]։

Մասնակի ֆիլմագրությունը

Մանրամասն տեղեկատվություն Թվական, Անվանում ...
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1973Ատամն ընդ ատամանJaise Ko TaisaՄուննի
1977Տասնվեց տարեկանումPathinaru VayathinileՄայիլ
1978Կարմիր վարդըSigappu Rojakkal-
1978ՊրիյաPriya-
1979Կալյանարամ և ՌամանKalyanaramanՇենբագամ
1980ԳուրուGuru-
1980Աղքատության գույնը` կարմիրVarumayin Niram Sigappu-
1981Հարազատական կապերIllaluՋյոթհի
1982Չադնրամուքհի և Դևդաս. Սիրո անմահ պատմությունVazhve MayamԴևի
1982Կիսալուսինը հայտնվում է երրորդ օրըMoondram PiraiԲհագյալակշմի, Վիջի
1982Անվախ ՌաջանPokkiri Raja-
1982Դատավոր ՉոուդրինJustice Chowdhary-
1983ՀերյուրանքHimmatwalaՌեքհա Բանդուկվալա
1983Թանկագին ընկերJaani DostՇալու
1983Տխուր պատմությունSadmaՆեհալատա Մալհոտրա
1983Դատավոր ՉոուդրինJustice ChaudhuryՌեքհա
1983ԱրտիստըKalaakaarՌադհա Կհաննա
1983ԺառանգորդուհինAdutha Varisu-
1984ԱնողորմըInquilaabԱշա Նաթհ
1984ՆվերըTohfaԼալիտա
1984Օձային աստվածMaqsadԲհարատի
1984Նոր հույսNaya KadamԼակշմի
1984ԽանդAkalmandՊրիյա
1984ՊայծառացումJaag Utha InsanՍանդհյա
1985ՎտարանդինSarfaroshՎիջայա
1985ԶոհըBalidaanՈւմա
1985Սուտ երդումMasterjiՌադհա
1985ԱնհնազանդըAaj Ka Dada-
1986Սուլթանի տիրույթներըSultanatՇեհզադի Յասմին
1986Աստվածային հայրիկըBhagwaan DadaԲիջլի, Գիտա
1986Հատուցում հանցագործության համարAakhree RaastaՎինիտա Բհատնագար
1986ԽիզախըJanbaazՍիմա
1986ԿարմաKarmaՌադհա
1986Կախարդական ադամանդըNaginaՌաջնի
1986Կրակ և բոցAag Aur SholaԱարտի
1986ՆշանադրությունSuhagan-
1986Երջանիկ տունըGhar SansarՌադհա
1986Ես ծառա չեմNaan Adimai Illai-
1987Անգին նվերըNazranaՏուլսի
1987Միսթր ՀնդկաստանMr IndiaՍիմա Սոհնի
1987Հպարտություն և առնականությունHimmat Aur MehanatՋյոտի
1987Հարազատ երեխանAuladԴևկի
1987Հայրենիքի պաշտպաններըWatan Ke RakhwaleՌադհա Պրատապ
1987Կեղծ վկանJawab Hum DengeՋյոտի
1988ՎագրուհինSherniԴուրգա
1988Սիրո զոհըRam-AvtarՍանգիտա «Շանո»
1988Ժամանակի ձայնըWaqt Ki AwazԼատա Պրասադ
1988Կյանքի աստառըSone Pe SuhaagaՄինա
1989ԳուրուGuruՈւմա, Ռոմա
1989Օրենքից դուրսGair KaanooniԼակշմի
1989ՉանդնիChandniՉանդնի Մաթհուր
1989Խաբեբա կինըChaalBaazԱնջու Դաս, Մանջու Դաս
1989Կախարդական ադամանդը 2Nigahen: Nagina Part IIՆիլամ
1989Ես քո թշնամին եմMain Tera DushmanՋուգնի
1990Քարե սրտով մարդըPathar Ke InsanԼատա Ռայ
1991Կանացի բախտFarishtayՌասբհարի
1991Գող ՉանդունKshana KshanamՍատյա
1991Սիրո ակնթարթLamheՊալավի, Պուջա Բհատնագար
1991ԳնչուներըBanjaranՌեշմա, Դևի
1992ՀիասթափությունHeer RanjhaՀիր
1993Երդումը պահելRoop Ki Rani Choron Ka RajaՍիմա Սոնի, Շանտա
1993Ճանապարհից շեղվածըGumrahՌոշնի Չադհա
1993Աստված վկաKhuda GawahԲենազիր, Մեհդի
1993Մտերիմ ընկերներըGurudevՍունիտա, Պրիյա
1993Չանդրա ՄուքհիChandra MukhiՉանդրա Մուքհի
1994ԹանկագինսLaadlaՇիտալ Ջեթլի
1994ԼուսներեսըChaand Kaa TukdaaՌադհա
1996ՎրիժառունArmyԳիտա
1996Կորցնել ինքն իրենMr. BecharaԱշա, Անիտա
1997ԲաժանումJudaaiԿաջալ Վերմա
1997Ճիշտն ու սուտըKaun Sachcha Kaun JhoothaՍապնա Մաթհուր
2004Իմ անկրկնելի կինըMeri Biwi Ka Jawab NahinԴուրգա
2012Ինգլիշ-վինգլիշEnglish VinglishՇաշի Գոդբոլ
2015ՎագրըPuliՅավանարանի
Փակել

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.