From Wikipedia, the free encyclopedia
Շինեյդ Մոնիկա Հարնեթ (անգլ.՝ Sinéad Monica Harnett, հոկտեմբերի 12, 1989[1], Hat Yai, Hat Yai, Songkhla, Թաիլանդ[2]), անգլիացի երգչուհի և երգերի հեղինակ։
Շինեյդ Հարնեթ | |
---|---|
Շինեյդ Հարնեթի ելույթը 2015 թվականի հուլիսին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Sinéad Harnett |
Ի ծնե անուն | Շինեյդ Մոնիկա Հարնեթ |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1989 (35 տարեկան) Լոնդոն, Անգլիա |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր |
|
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2011-այժմ |
Լեյբլ |
|
Կրթություն | Բորնմութի արվեստի համալսարան |
Sinéad Harnett Վիքիպահեստում |
Ծնվել է թաիլանդացի մոր և իռլանդացի հոր ընտանիքում։ Մեծացել է Լոնդոնի հյուսիսային մասում գտնվող Ֆինչլի համայնքում[3][4]։ Հաճախել է Բորնմութի արվեստի համալսարանական քոլեջը, որտեղ սովորել է դերասանական վարպետության աստիճանի համար և ելույթներ ունեցել մի շարք ուսանողական ներկայացումներում, ինչպիսին է օրինակ «Հազար ու մի գիշեր»-ը[5][6]։
Որպես երգչուհի Հարնեթը հայտնի է դարձել 2011 թվականին, երբ Թվիթթերում հետևորդներին ուղղված առաջարկների և թեկնածուների համար բաց հարցումից հետո, գրայմ արտիստ Ուայլիի կողմից ընտրվել է իր «Chill Out Zone» ալբոմի «Walk Away» սինգլին մասնակցելու համար[7][8][9]։ 2012 թվականին մասնակցել է «Disclosure»-ի «Boiling» թրեքին («The Face» մինի ալբոմից)։ Իր դեբյուտային սինգլը՝ «Got Me»-ն, երգչուհին թողարկել է 2013 թվականին Black Butter Records-ում[10]։ Նա նաև մասնակցել է որպես երգերի հեղինակ և լրացուցիչ վոկալիստ Rudimental-ի դեբյուտային՝ «Home» ալբոմին[4][11]։ Հարնեթը նաև մասնակցել է Ռայան Հեմսվորթի «Guilt Trips» սոլո ալբոմի «Small + Lost» մեկնարկային թրեքի ձայնագրմանը[12] և չարձանագրվող վոկալ է ձայնագրել Kidnap Kid-ի «So Close» սինգլի համար[13]։
«N.O.W.» անվամբ դեբյուտային մինի ալբոմը թողարկվել է 2014 թվականի օգոստոսին «333 Records» լեյբլում[14][15]։ Այն ներառել է «No Other Way» սինգլը, որը The Guardian-ի կողմից անվանվել է շաբաթվա թրեք[16]։ Մինի ալբոմի մեկ այլ թրեքը՝ «Paradise»-ն արժանացել է նույն պատվին The Huffington Post-ի կողմից[17]։ Snakehips խումբը, որը մասնակցել է «No Other Way»-ին, ներառել է Հարնեթի մասնակցությունը իր «Days with You» սինգլում[18]։ 2014 թվականի վերջին նա ձայնագրել է իր դեբյուտային ալբոմը պրոդյուսեր Քրիս Լոքոյի հետ Virgin EMI Records լեյբլում թողարկելու համար և առաջադրվել է MTV UK-ի Brand New for 2015 մրցանակի կարճ ցանկում[19]։ Ալբոմը թողարկվել է 2015 թվականին և ներառել է մասնակցություններ այնպիսի երաժիշտների կողմից, ինչպիսիք են Ջեյմս Ֆաունթլերոյը, Քլոի Մարտինին, KOZ-ը, TMS-ը և Two Inch Punch-ը[20]։ Դրա առաջին սինգլը՝ «She Ain't Me»-ն, թողարկվել է 2015 թվականի հունիսին, որին նույն թվականի սեպտեմբերին հետևել է «Do It Anyway»-ը[20][21]։
2016 թվականի սկզբին Հարնեթը մասնակցել է ռեփեր Նիք Բրյուերի «Never Say Never?» սինգլի ձայնագրմանը[22]։ Օգոստոսին նա թողարկել է «Sinead Harnett» մինի ալբոմը Rinse FM-ում, որը ներառել է համագործակցություններ GRADES-ի, JD. Reid-ի, Kaytranada-յի և Snakehips-ի հետ, և արտադրել է «If You Let Me» և «Rather Be with You» սինգլները[23][24]։
2019 թվականի հունիսին Մեդիսոն սքուեր գարդենում Հարնեթը երգել է Միացյալ Թագավորության ազգային օրհներգը՝ Էնթոնի Ջոշուա-Էնդի Ռուիս կրտսեր բռնցամարտի հանդիպումից առաջ։
Հարնեթի վրա ազդեցություն թողած երաժիշտների ցանկում են «The Fugees»-ը, Ուիթնի Հյուսթոնը, Լորին Հիլը, Մայքլ Ջեքսոնը, Դիզի Ռասկալը, Թինա Թըրները և Էմի Ուայնհաուսը[4][25][26]։ 2013 թվականին Billboard-ը գրել է, որ «Հարնեթի հարուստ, անկեղծ ձայնը և դիապազոնը համեմատելի է Ադելի հետ, սակայն նրա ձայնագրություններն ավելի փորձառական և ժամանակակից են՝ ջազային երանգի դիրքերից, մեղեդային էլեկտրոնային փոփը մի փոքր հիշեցնում են Ջեսսի Ուերին կամ Ջենեյ Այքոյին»[27]։
Տարեթիվ | Երգ | Ալբոմ |
---|---|---|
2011 | Walk Away (Wiley՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
Chill Out Zone |
2012 | Boiling (Disclosure՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
The Face EP |
What's in Your Head (Disclosure) (չարձանագրված վոկալ Շինեյդ Հարնեթի կողմից) | ||
2013 | So Close (Kidnap Kid) (չարձանագրված վոկալ Շինեյդ Հարնեթի կողմից) |
Ոչ ալբոմային սինգլ |
Hide (Rudimental՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
Home | |
Baby (Rudimental՝ MNEK-ի և Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) | ||
Small + Lost (Ռայան Հեմսվորթ՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
Guilt Trips | |
2014 | Days with You (Snakehips՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
Ոչ ալբոմային սինգլ |
2015 | Treading on Water (Rudimental՝ Շինեյդ Հարնեթի և Ուիլ Հերդի մասնակցությամբ) |
We the Generation |
2016 | Never Say Never? (Նիք Բրյուեր՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
Ոչ ալբոմային սինգլ |
2017 | Love in Ruins (Gryffin՝ Շինեյդ Հարնեթի մասնակցությամբ) |
Ոչ ալբոմային սինգլ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.