Remove ads
ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով (ֆրանսերեն՝ Charles Auguste de Sainte-Beuve, դեկտեմբերի 23, 1804[1][2][3], Բոլուն սյուր Մեր, Առաջին ֆրանսիական կայսրություն - հոկտեմբերի 13, 1869[1][2][3], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն), ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ։
Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով Charles Auguste de Sainte-Beuve | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1804[1][2][3] Բոլուն սյուր Մեր, Առաջին ֆրանսիական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1869[1][2][3] (64 տարեկան) Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ուղղություն | ռոմանտիզմ |
Մասնագիտություն | գրող, ասացվածքների հեղինակ, բանաստեղծ, քաղաքական գործիչ, պրոֆեսոր, գրական քննադատ, պատմաբան և գրականության պատմաբան |
Հաստատություն(ներ) | Լյեժի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս և Բարձրագույն նորմալ դպրոց |
Պաշտոն(ներ) | Երկրորդ Կայսրության սենատոր և seat 28 of the Académie française? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա |
Ալմա մատեր | Շարլեմաժ լիցե, Կոնդորսե լիցեյ և Bourbon college? |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][4] |
Պարգևներ | |
Charles Augustin Sainte-Beuve Վիքիպահեստում |
Հայտնի է նրա «Գրական-քննադատական դիմանկարները» (1836-1839), որտեղ ներկայացրել է բազմաթիվ բանաստեղծների, արվեստագետների, ձգտել է հարություն տալ նրանց ապրած ժամանակաշրջանին, վերականգնել նրանց անձնական գծերը, բնավորությունը, հակումները և այլն[5]։
Սենտ Բյովի քննադատական մեթոդը հիմնված էր իր այն հիմնադրույթի վրա, որ գրողի ստեղծագործությունը նրա կյանքի արտացոլանքն է միշտ, ուրեմն և կարող է մեկնաբանվել նրա կենսագրության միջոցով; Ըստ Սենտ Բյովի՝ գրաքննադատը, գրականագետր որևէ գրական ստեղծագործություն վերլուծելիս իրենց առջև պետք է խնդիր դնեն՝ որոնել ու գտնել գրողի նպատակադրումը (intentionalism) և նրա անձնական հատկանիշները (կենսագրությունը)։ Քննադատական այս մեթոդը խիստ քննադատության է ենթարկվել ու մերժվել բազմաթիվ հեղինակությունների կողմից։ Առաջիններից մեկը ֆրանսիացի անվանի գրող Մարսել Պրուստն էր, որ իր Contre Sainte-Beuve («Ընդդեմ Սենտ Բյովի») էսսեում ընդվզել է այդ մեթոդի դեմ (հետագայում գրողը այդ թեմային անդրադարձել է նաև իր գլուխգործոցը համարվող «Ի խույզ կորուսյալ ժամանակի» վեպում)։
Շառլ Օգյուստենը ծնվել է 1804 թվականին, Փարիզի մերձակայքում՝ Բուլոնում։ Վաղ հասակում զրկվել է հորից և մնացել միայն մոր խնամքին։ Բուլոնում դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Փարիզում՝ Collège Charlemagne-ում, որտեղ բժշկագիտություն է ուսումնասիրել։ Սովորելուն զուգընթաց՝ Շառլը, դեռ ընդամենը քսանամյա պատանի, աշխատակցել է Globe թերթին։ 1827 թվականին այդ թերթում գրախոսություն է հրատարակել Վիկտոր Հյուգոյի նոր լույս ընծայած Odes et Ballades ժողովածուի մասին, և նրանք մտերմացել են։ Հյուգոյի միջոցով Սենտ Բյովը սերտ հարաբերություններ է հաստատել ռոմանտիկ բանաստեղծ Շառլ Նոդիեի նախաձեռնած «Cénacle» գրական խմբակի անդամների հետ, հաճախել «Արսենալ»-ի գրադարանում նրանց պարբերական հավաքույթներին, որոնք նվիրված էին իր դարն ապրած կլասիցիզմի ջախջախման և զարթոնք ապրող ռոմանտիզմի տեսական ու գործնական հիմքերի ստեղծման բազմազան ու բազմաբնույթ հարցերին։ Փորձել է սիրային կապի մեջ մտնել Հյուգոյի կնոջ՝ Ադել Ֆուշեի հետ[6]., ինչի պատճառով ընկերների հարաբերությունները, մեղմ ասած՝ սառնացել են։ Ճակատագրի հեգնանքով, երբ Սենտ Բյովն ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1845 թ.), ընդունելության առթիվ նրա ճառը նվիրված է եղել Վիկտոր Հյուգոյի ստեղծագործությանը։
Սենտ Բյովը մի շարք փորձեր է կատարել համբավի հասնելու որպես վիպասան, սակայն՝ ապարդյուն։ Հրատարակել է նաև բանաստեղծական մի քանի ժողովածու և դարձյալ առանց լուրջ հաջողության։ Չհուսահատվելով՝ իր ուժերը փորձել է գրաքննադատության և գրականագիտության ասպարեզում։ 1848 թ. եվրոպական հեղափոխությունների ժամանակաշրջանում բելգիական Լիեժ քաղաքում հանդես է եկել «Շատոբրիանն ու նրա շրջանակը» թեմայով դասախոսությունների շարքով։ Հաջորդ տարի վերադարձել է Փարիզ, Le Constitutionnel թերթում գրականագիտական ու քննադատական հոդվածների շարքեր լույս ընծայել Causeries du lundi («Երկուշաբթի օրվա զրույցներ») խորագրի ներքո[7]։ Երբ Լուի Նապոլեոնը դարձել է կայսր, Սենտ Բյովին դարձրել է լատինական պոեզիայի պրոֆեսոր Collège de France-ում, սակայն միապետականության դեմ տրամադրված ուսանողները սուլել են նրան ու հարկադրել, որ հրաժարվի[8]։ Սենտ Բյովը շարունակել է աշխատակցել թերթերին, մասնավորապես՝ Revue contemporaine -ին։ Նրա հրատարակած ուսումնասիրություններից ամենանշանակալիցը Port-Royal -ն է (1837 - 1859), որը համարվում է նրա գլուխգործոցը։ Հեղինակն այդտեղ ներկայացնում է յանսենիզմի օրրան համարվող, մերձփարիզյան Port-Royal -des-Champs աբբայության պատմությունը՝ սկզբից մինչև վերացումը։ Սենտ Բյովի այդ աշխատությունը կարևոր դեր է խաղացել կրոնի ու դավանանքի պատմությունը նորովի ներկայացնելու, պատմության փիլիսոփայության և գեղագիտության պատմության բազում խնդրահարույց հարցեր նոր մոտեցումներով մատուցելու գործում[9]։
Ի տարբերություն Վիկտոր Հյուգոյի՝ նա համաձայնել է 1852 թ. համագործակցել Ֆրանսիական երկրորդ կայսրության հետ։ 1865 թվականից մինչև իր մահը՝ 1869 թվականը եղել է սենատի անդամ։ Այստեղ նա բարձրացրել է մտքի և խոսքի ազատության հետ կապված հարցեր[10]։
Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Սենտ Բյովն իր գրաքննադատական աշխատություններում շատ դեպքերում առաջնորդվել է անձնական շահագրգռություններով, գովերգել այնպիսի գրողների ու բանաստեղծների, որոնք այսօր մոռացության են մատնված, և, ընդհակառակը, սուր քննադատության ենթարկել հետագայում դասականի համբավ ձեռք բերած Շառլ Բոդլերին, Ստենդալին, Բալզակին...
Գեղարվեստական արձակ
Բանաստեղծական ժողովածուներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.