Շառլ Ադոլֆ Վյուրց

From Wikipedia, the free encyclopedia

Շառլ Ադոլֆ Վյուրց
Remove ads

Շառլ Ադոլֆ Վյուրց (ֆր.՝ Charles Adolphe Wurtz, նոյեմբերի 26, 1817(1817-11-26)[1][2][3][…], Ստրասբուրգ[4][1] - մայիսի 12, 1884(1884-05-12)[1][2][3][…], Փարիզ, Փարիզի շրջան[4][5]), ֆրանսիացի քիմիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1867

Արագ փաստեր Շառլ Ադոլֆ ՎյուրցCharles Adolphe Würtz, Ծնվել է ...
Remove ads

Քիմիա ուսումնասիրել է Լիբիխի (Հիսեն) և Դյումայի (Փարիզ) լաբորատորիաներում։ 1853 թվականից՝ Սորբոնի համալսարանի օրգանական քիմիայի պրոֆեսոր։ Հայտնաբերել է բազմաթիվ օրգանական նյութեր և սինթեզի եղանակներ։ Ստացել և ուսումնասիրել է ճարպային ամինների պարզագույն ներկայացուցիչները՝ մեթիլամինը և էթիլամինը (1849 թ.)։ Առաջարկել է (1855 թ.) հագեցած ածխաջրածինների ստացման ընդհանուր եղանակ, սինթեզել է էթիլենգլիկոլը (1856 թ.), էթիլենքլորհիդրինը և էթիլենի օքսիդը (1859 թ.), որից ստացել է ամինասպիրտներ, խոլինը (1867 թ.) և նեյրինը (1869 թ.)։ Բենգոլսուլֆոթթուների և կալիումի հիդրօքսիդի փոխազդեցությամբ ստացել է ֆենոլ (1867 թ.), նկարագրել է ալդոլային կոնդենսումը (1872 թ.)։ Կարևոր են նաև ցիանի քլորիդի, ուրետանի, ամիլսպիրտի, ամիլենի, խառը ռադիկալների, կաթնաթթվի վերաբերյալ հետազոտությունները։ Վյուրցը ատոմամոլեկուլային ուսմունքի, Ա․ Բուտլերովի կառուցվածքային տեսության և Դ. Մենդելեևի պարբերական օրենքի ջատագովն էր։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads