Շահումյան (Տուապսեի շրջան)
գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Ելիզավետկա գետի ափին From Wikipedia, the free encyclopedia
Շահումյան ( ռուսերեն՝ Шаумян), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Ելիզավետկա գետի ափին։ Գտնվում է Տուապսեից 42 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 246 մ բարձրության վրա։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Շահումյան | |||
ռուս.՝ Шаумян | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Դաշնային սուբյեկտ | Կրասնոդարի երկրամաս | ||
Շրջան | Տուապսեի շրջան | ||
Համայնք | Q4521038?[1] | ||
Հիմնադրված է | 1864 թ. | ||
ԲԾՄ | 246 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | 1603 մարդ (2010) | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +786167 | ||
Փոստային դասիչ | 352825 | ||
ՍՎՏԲՀԴ | 03 255 813 001 | ||
|
Բնակչությունը
Շահումյանում բնակվում են հայեր, ռուսներ, ադըղեներ և այլ ազգություններ։ 1987 թվականին գյուղում բնակվել է 1535 մարդ, իսկ 1989 թվականին՝ 1479 մարդ, որից 704 հայեր, 679 ռուսներ, 24 ուկրաինացիներ, 11 հույներ, 4 գերմանացիներ և 3 ադըղեներ։
Բնակիչներն զբաղվում են թեյի և ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կա միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և հիվանդանոց։
Պատմությունը
Գյուղը հիմնադրվել է 1864 թվականին՝ Կուբանի կազակական զորքերի կողմից, տեղահանված չերքեզական աուլի տեղում և կոչվել Ելիսավետպոլսկայա։ 1869 թվականին ստանիցան դարձել է գյուղ և կոչվել Ելիսավետպոլսկոյե։ 1936 թվականին, ի պատիվ Ստեփան Շահումյանի, կոչվել է Շահումյան։
1925-1953 թվականներին մտել է Հյուսիս-Կովկասյան երկրամասի Հայկական ազգային շրջանի կազմի մեջ։
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.