Նևշեհիր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նևշեհիր (թուրքերեն՝ Nevşehir), քաղաք Թուրքիայի կենտրոնական հատվածում, Նևշեհիրի մարզում։ Այն Նևշեհիրի մարզկենտրոնն է։ Գտնվում է Անատոլիական սարահարթի կենտրոնական հատվածում։ Քաղաքի նախկին անվանումը եղել է Մուշքար, իսկ հնում քաղաքը կոչվել է Նիսսա։ 2000 թվականի մարդահամարի տվյալներով, քաղաքի բնակչությունը կազմել է 67 864 մարդ։ Կենտրոնի միջին բարձրությունը կազմում է 1224 մետր։ Նևշեհիրի տակ գտնվել է հնագույն քաղաքի հետքեր։
Քաղաք | ||
---|---|---|
Նևշեհիր | ||
թուրքերեն՝ Nevşehir | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Նևշեհիրի մարզ | |
Համայնք | Նևշեհիրի մարզ | |
ԲԾՄ | 1224 մ | |
Բնակչություն | 67 864 մարդ (2000) | |
Ազգային կազմ | թուրքեր | |
Կրոնական կազմ | իսլամ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0384 | |
Փոստային ինդեքս | 50xxx | |
Փոստային դասիչ | 50000–50999 | |
Ավտոմոբիլային կոդ | 50 | |
Պաշտոնական կայք | nevsehir.bel.tr | |
| ||
Նևշեհիրի տարածքը հնում բնակեցված է եղել խեթերի կողմից։ Այն փոքր գյուղ էր, որը գտնվել է Քըզըլըրմաք գետի ափին։ Ավելի ուշ, Նևշեհիրը գրավվել է ասորիների, փռյուգիացիների, իսկ արդեն մ.թ.ա. 546 թվականին քաղաքը գրավել է պարսից Քիրոմ I-ը։ Մ.թ.ա. 333 թվականին քաղաքը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին։ Ալեքսանդրի մահից հետո, քաղաքը անցել է Սելևկյանների կայսրության կազմը, իսկ ավելի ուշ մտել է Կապադովկիայի թագավորության կազմը։ Նոր թվարկության սկզբին, քաղաքը անցել է Հռոմեական կայսրության կազմը։
2015 թվականին քաղաքի տակ հայտնաբերվել է ստորգետնյա քաղաք, որտեղ սելջուկների և քոչվոր այլ ցեղերի հարձակումների ժամանակ, կարող էին թաքնվել քաղաքի բնակիչները։ Այնտեղ կարող էր տեղավորվել, ավելի քան, 20 000 մարդ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կիրառվել է բյուզանդական ժամանակաշրջանից մինչև օսմանյան ժամանակաշրջան[1]։ Այլ տվյալներով, այն ի հայտ է եկել 5000 տարի առաջ[2]։ Այն ստորգետնյա ամենամեծ քաղաքն է աշխարհում, ընդ որում աշխարհի մեծությամբ երկրորդ ստորգետնյա քաղաքը՝ Դերինքույուն գտնվում է Նևշեհիրից 29 կիլոմետր հեռավորության վրա[1]։
1071 թվականից հետո քաղաքը գրավել են սելջուկները։ Ռումի սուլթան Քըլըչ Արսլան II-ը երկիրը բաժանել է իր որդիների միջև։ Նևշեհիրը անցել է Մեսութին, սակայն նրա ավագ եղբայր Սուլայման Ռուքն ադ Դինը ստիպեց եղբորը՝ քաղաքը թողնել իրեն։ 1308 թվականին քաղաքը անցել է մոնղոլների տիրապետության տակ։ 16-րդ դարի սկզբին քաղաքը գրավել են թուրքերը։ 1954 թվականին Նևշեհիրը, որը գտնվում էր Նիղդեի մարզում, դարձավ նորաստեղծ մարզի կենտրոն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.