From Wikipedia, the free encyclopedia
Նուարը (ֆր.՝ Noir նշանակում է սև, ժանրը ընդունված է անվանել նաև սև վեպ կամ սև դետեկտիվ) 1920-1960 թթ. ամերիկյան գրականության ժանր է, իրենից ներկայացնում է դետեկտիվի ենթաժանր՝ կոպիտ ռեալիզմի և նատուրալիզմի տարրերով։ Նուարին հատուկ են սեքսի և դաժանության տեսարանները, ժարգոնի օգտագործումը երկխոսություններում և մռայլ ֆոնը[1]։ Ժանրը ծագել և զարգացել է 1920-1930-ական թթ., հրատարակվել է էժան ամսագրերում, որոնցից ամենահայտնին Black Mask բուլվարային ամսագիրն է։ Այդ ամսագրում հրատարակել են իրենց ստեղծագործությունները ժանրի ստեղծողները, այն ստեղծվել է 1920 թ. The Smart Set ամսագրի ծախսերը ծածկելու համար[2][3]։
Նուարը դասակարգվում է որպես hardboiled ժանրի դետեկտիվի ենթաժանր, սակայն տարբերվում է դրանից մի քանի առանձնահատկություններով. նուարում գլխավոր հերոսը ոչ թե նա է, ով հետաքննում է հանցագործությունը (դետեկտիվը, ոստիկանը կամ լրագրողը), այլ նա, ով անմիջականորեն մասնակցել է հանցագործությանը (հանցագործը կամ զոհը)։
Այս ժանրը համարվում է էժանագին գրականություն և որոշ քննադատների կարծիքով ամերիկյան բելետրիստիկ արտադրանք է, որը վարպետորեն շոշափում է սուր սոցիալական հարցերը՝ միաժամանակ շեշտը դնելով դաժանության վրա[4]։
Ֆրանսիացիները առաջին անգամ օգտագործեցին նուար անվանումը 18-րդ դարում անգլիական գոտիկական վեպերը դասակարգելու համար[5]։ 1946 թ. այդ տերմինը օգտագործում էր Ֆրանսիայում հատուկ ժանրի ֆիլմերի համար։ Ամերիկայում նուար անվանումը առաջին անգամ օգտագործվեց 1968 թ. կինոքննադատների կողմից 1940-ականների ֆիլմերի համար։ 1984 թ. այն առաջին անգամ օգտագործվեց գրականության նկատմամբ, երբ 1920-ականների վեպերը սկսեցին վերահրատարակվել։ Այդ հեղինակները մոռածության էին մատնվել ԱՄՆ-ում, սակայն Ֆրանսիայում բավականին հայտնի էին[5]։
Առաջին հեղինակները, որոնք ստեղծագործում էին այս ժանրում, համարվում են Քերոլլ Ջոն Դալին և Դեշիլ Հեմմեթը, որը դարձել է ամենահայտնի դետեկտիվ ժանրի գրողներից մեկը։ Նուարի ստեղծողների շարքին են դասում նաև Քորնելլ Վուլրիչին, որը հայտնի դարձավ այն հատուկ սև մթնոլորտոմ, որը տիրում էր նրա բոլոր գրքերում[6]։ Վուլրիչի վեպերի մեծ մասը էկրանավորվել են և համարվում են նուար ֆիլմերի լավագույն նմուշներից։
1930-ականներին սև դետեկտիվի ժանրը զարգացրին Ռեյմոնդ Չանդլերը և Ջեյմս Քեյնը։ Ջեյմս Քեյնի հենց առաջին գիրքը ("Փոստատարը միշտ երկու անգամ է զանգում") դարձավ բեսթսելլեր, նրա ոճը բնութագրվում է մեկ գեղարվեստական առանձնահատկությամբ. բոլոր գրքերում սյուժեն զարգանում է մեկ շղթայով, ըստ որի ամեն ինչում մեղավոր է կինը[7]։ Ռեյմոնդ Չանդլերի վեպերում շոշափվում է կաշառակերության և ռեկետի թեման[1]։
40-ական և 50-ական թթ. հեղինակներից հայտնի են Ռոսս Մաքդոնալդը, Ջոն Մաքդոնալդը, Ռիչարդ Պրատերը, Միքի Սփիլլեյնը։ Ռոսս Մաքդոնալդը հրաժարվեց իր գրքերոմ բռնության և էռոտիկայի օգտագործումից, ինչը նրան քննադատների դրական գնահատականներ բերեց։ Որոշ քննադատների կարծիքով, Ռոսս Մաքդոնալդը մտնում է Hardboiled ժանրի մեծ եռյակի մեջ Հեմմեթի և Չանդլերի հետ[8]։ Սփիլլեյնը, չնայած նրան, որ ամբողջ կյանքի ընթացքում խիստ քննադատության էր ենթարկվում իր ոչ գրական ոճի համար, և ինքն իրեն գրող չէր համարում, այնուամենայնիվ 20-րդ դարի ամենավաճառվող հեղինակներից է[9]։ Hardboiled ժանրում ստեղծագործող գրող կար նաև Ֆրանսիայում։ Դա Բորիս Վիանն է, որը մի շարք նուար-վեպեր հրատարակեց կեղծանվան տակ։ Ժանրում ստեղծագործում էին նաև կանայք, այդ թվում Սարա Պարետսկին և Սյու Գրաֆթոնը։
Այստեղ բերվում են ժանրի առավել հայտնի վեպերը.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.