From Wikipedia, the free encyclopedia
«Նոր մեծ խաղ», 1990-ականների վերջերին որոշ լրագրողների կողմից օգտագործվող արտահայտություն՝ ուղղված նկարագրելու նրանց առաջարկը, այն է՝ Կենտրոնական Ասիայի հանդեպ աշխարհաքաղաքական հետաքրքրության թարմացումը, որը հիմնվում է տարածաշրջանի հանքային հարստության վրա։ Այն օտարերկրյա հետաքրքրվողների համար հասանելի է դարձել ԽՍՀՄ փլուզումից հետո։
1997 թվականին Նյու Յորք Թայմսը հրատարակել է կարծիքների մի հոդված՝ «Նոր մեծ խաղ» վերնագրով, որում գրված էր.
Ինչպես քչերն են նկատել Կենտրոնական Ասիան կրկին ի հայտ է եկել, որպես մռայլ ռազմաճակատի վայր` ներգրավված մեծ տերությունների շրջանում, հին և կոպիտ աշխարհաքաղաքական խաղի մեջ։ Արևելյան մասնագետները հավատում են, որ Կասպից ծովի նավթի և գազի զգալի չօգտագործված պաշարները, երկրները կարող են դարձնել այդ շրջանը հաջորդ դարի Պարսից ծոցը։ Վերածնված խաղի իմաստը աջակցել նախկին Սովետական պետությունների առաջնորդներին,որոնք զբաղվում են նավթի կառավարմամբ, ընկերանալ և միաժամանակ չեզոքացնել Ռուսաստանի կասկածները և մշակել այլընտրանքային խողովակաշարի անվտանգությունը աշխարհի շուկայում[1]։ |
2004 թվականին լրագրող Լուց Կլեվեմանը գրել է գիրք, որտեղ այս արտահայտությունը վերաբերում է այս շրջանի հանքային հարստության ուսումնասիրությանը[2]։ Թեև շատերի համար անմիջական ամերիկյան զինվորականության ներգրավվածությունը այդ տարածաշրջանում Ահաբեկչության դեմ պատերազմի մի մասն էր կազմում, այլ ոչ թե անուղղակիորեն Արևմուտքի կառավարական հետաքրքրությունները հանքային հարստության հանդեպ։ Մեկ այլ լրագրող Էրիկ Վալբերգը իր գրքում առաջարկում է, որ շրջանների մուտքը հանքային կամ նավթի խողովակաշարերով դեռ կարևոր գործոն է[3][4]։
Այլ խմբագիրներ համաձայն չեն այս տեսակետների հետ։ Ստրատեգիական վերլուծողներից մեկը գրել է, որ կենտրոնական Ասիական շրջանները զինվորներ չեն ոչ մի խաղում,իսկ այսպես կոչված «Նոր մեծ խաղը», սա թյուրիմացություն է, որը չի հանգուցալուծվել։ Ավելի քան 2 կայսրություններ կենտրոնացել են այս տարածաշրջանի վրա, ինչպես անցյալում։ Այժմ կան շատ գլոբալ և տարածաշրջանային ուժեր,որոնք ակտիվացել են Չինաստանի և Հնդկաստանի աճի հետ, որպես գլխավոր տնտեսական ուժեր։ Ռուսաստանը տեղական մակարդակի խաղացող լինելուց դարձել է միջազգային մակարդակի՝ կենտրոնական Ասիայի տարածաշրջաններից, որոնք բաժանված են իրենց քաղաքական, տնտեսական և անվտանգության հարաբերություններով[5]։ Այլ գրող հրապարակել է, որ «Մեծ խաղը» կամ «Նոր մեծ խաղը» ենթադրում է, որ Կենտրանական Ասիայի շրջանները պասիվ պայքարողներ են ավելի ուժեղ շրջանների ձեռքերում։ Այնուամենայնիվ նրանց անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության`հիմնադրված 2001 թվականին, ցույց է տալիս, որ նրանք ձեռք են բերել իրական անկախության աստիճան, իսկ Չինաստանը առաջարկում է կանխատեսելիության աստիճան, որը անհայտ է «Մեծ խաղին»[6]։
Անունը հղում է իրական Մեծ խաղին, տերմինը օգտագործված պատմաբանների կողմից բացահայտելու համար 19-րդ դարի քաղաքական և դիվանագիտական խաղը Բրիտանական և Ռուսական կայսրությունների միջև` Կենտրոնական Ասիայի շրջաններում տարածքի և ազդեցության համար։ «Մեծ խաղը» որպես տերմին նկարագարվել է որպես cliché-metaphor[7], և կան գրողներ, ովքեր այժմ գրում են «Մեծ խաղի» թեմայով Անտարկտիկայում[8], աշխարհի հեռու հյուսիսում[9] և տիեզերքում[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.