Նովգորոդի հանրապետություն

From Wikipedia, the free encyclopedia

Նովգորոդի հանրապետություն
Remove ads

Նովգորոդի Հանրապետություն, ռուսական միջնադարյան պետություն, որը գոյություն է ունեցել 1136-1478 թվականներին և ձգվում էր Բալթիկ ծովից մինչև Ուրալյան լեռներ։

Արագ փաստեր
Remove ads

Պատմություն

Նովգորոդի՝ Կիևյան Ռուսիայից անկախություն ձեռք բերելու առաջին փորձերը տեղի ունեցան 11-րդ դարում։ Նովգորոդի իշխանները քաղաքային բնակչության օգնությամբ ցանկանում էին ազատվել Կիևի հարկումից և իրենց բանակն ստեղծել։ 1136 թվականին իշխան Վսևոլոդ Մստիսլավիչի արտաքսումից հետո Նովգորոդի հողերում հաստատվեց հանրապետական իշխանություն։

Ռուսաստանի վրա մոնղոլական և Հորդայի արշավանքների ժամանակ Նովգորոդին հաջողվեց խուսափել սնանկացումից հանրապետության՝ հեռու գտնվելու շնորհիվ։ Սակայն Նովգորոդի հարավարևելյան քաղաքները (Տվեր, Տորժոկ, Վոլոկ, Վոլոգդա, Բեժեցկ) թալանվեցին և ամայացվեցին։ 1259 թվականին Նովգորոդի հողը Ալեքսանդր Նևսկու աջակցությամբ ընկավ թաթար-մոնղոլական լծի տակ։ 1236-1240 և 1241-1252 թվականներին Նովգորոդում իշխում էր Ալեքսանդր Նևսկին, իսկ 1328-1337 թվականներին՝ Իվան Կալիտան։ Մինչև 1478 թվականը նովգորոդի իշխանական գահը զբաղեցնում էին հիմնականում Սուզդալի և Վլադիմիրի, այնուհետև Մոսկվայի, հազվադեպ՝ Լիտվայի իշխանները։

Մինչև 15-րդ դարը Նովգորոդի տարածքը ընդարձակվեց դեպի արևելք և հյուսիս-արևելք։ Հանրապետությունը տարածքներ ձեռք բերեց Լադոգայի լճի շրջակայքում՝ Հյուսիսային Դվինա գետի և Սպիտակ ծովի ափի մոտ։ Ուսումնասիրվում էր նաև Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը, Կարայի ծովը, Հյուսիսային Ուրալի արևմուտքը։ Մայրաքաղաքից հյուսիս-արևելք ընկած հատվածը հարուստ էր կենդանական աշխարհով և հողով։ Այդ ռեսուրսները մեծ դեր ունեին Նովգորոդի հանրապետության տնտեսության համար, որի հիմնական մասը առևտուրն էր։

Remove ads

Գրականություն

  • Лукин П. В. Существовал ли в средневековом Новгороде «Совет господ»? // Древняя Русь. Вопросы медиевистики. — 2012. — № 1 (47). — С. 15–27.
  • Янин В. Л. Средневековый Новгород.. — М.: Наука, 2004.
  • Фроянов, Игорь Яковлевич Древняя Русь IX-XIII веков. Народные движения. Княжеская и вечевая власть. — М.: Русский издательский центр, 2012.
Remove ads

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 342 Thumb
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads