From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Վասիլևիչ Տոմսկի (ռուս.՝ Никола́й Васи́льевич То́мский, 1900, դեկտեմբերի 19, 1900[1] կամ դեկտեմբերի 6, 1900[2], Ռամուշևո (գյուղ, Ստարոռուսկի շրջան), Q23896146?, Ստարոռուսկի շրջան, ԽՍՀՄ - նոյեմբերի 22, 1984[2] կամ նոյեմբերի 17, 1984[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քանդակագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1949, պրեզիդենտ՝ 1968 թվականից)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1970)։ ԽՄԿԿ անդամ 1950 թվականից։
Նիկոլայ Տոմսկի ռուս.՝ Николай Васильевич Томский | |
---|---|
Ծնվել է | 1900, դեկտեմբերի 19, 1900[1] կամ դեկտեմբերի 6, 1900[2] |
Ծննդավայր | Ռամուշևո (գյուղ, Ստարոռուսկի շրջան), Q23896146?, Ստարոռուսկի շրջան, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 22, 1984[2] կամ նոյեմբերի 17, 1984[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Սերովի անվան գեղարվեստի ուսումնարան[3] |
Երկեր | Լենինի հուշարձան |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և դիզայներ |
Աշխատավայր | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Nikolai Tomski Վիքիպահեստում |
Սովորել է Լենինգրադի Գեղարվեստա–արդյունաբերական տեխնիկումում (1923-1927)։ Տոմսկու վաղ շրջանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ է գրավել Մ․ Մ․ Կիրովի կերպարի վրա աշխատանքը։ 1930-ական թվականներին նրա լավագույն գործերում սոցիալիստ, ռեալիզմի սկզբունքների կիրառումը եղել է օրգանական։ Համադրելով անհատականը և տիպականը, բնորոշ ժեստը և ավարտուն, մանրազնին մոդելավորված ձևերը՝ Տոմսկին ստեղծել է հերոսական պաթոսով տոգորված կերպարներ (Ս․ Մ․ Կիրովի հուշարձանը Լենինգրադում, բրոնզ, գրանիտ, ԽՍՀՍ մրցանակ, 1921, «Ա․ Րուսիգին արձանը, գիպս, 1937, Վ․ Ի․ Լենինի հուշարձանը Վորոնեժում, բրոնզ, գրանիտ, բացվել է 1940 թվականին)։ Տոմսկու ստեղծագործության վերոհիշյալ գծերը դրսևորվել են նաև Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված դիմաքանդակներում («Ի. Դ․ Չեռնյախովսկի», մարմար, 1947, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948, «Մ. Դ․ Գարեև», բազալտ, 1947, «Պ․ Ա․ Պոկրիշև» և Ա․ Ս. Սմիռնով», երկուսն էլ՝ մարմար, 1948, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա, «Ի․ Ն․ Կոժեդուբ, բրոնզ, 1948, Դուս, թանգարան, Լենինգրադ, բոլորը՝ ԽՍՀՄ պետ․ մրցանակ, 1949) և հուշարձաններում (Ի․ Ռ․ Ապանսաենկո, բրոնզ, 1944-1949, Բելգորոդում և այլն)։ Ապանասենկոյի հուշարձանի, պատմահեղափոխական թեմայով ռելիեֆների (գիպս, համահեղինակների հետ, 1949), Ս․ Մ․ Կիրովի դիմաքանդակի (մարմար, 1949, Տրետյակովյան պատկերասրահ) համար Տ․ 1950-ին արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի։ 1951-ին կերտել է Ն․ Վ․ Գոգոլի դիմաքանդակը (մարմար, Տրետյակովյան պատկերասրահ, ԽՍՀՄ պետակաան մրցանակ, 1952), իսկ 1952 թվականին՝ գրողի հուշարձանը Մոսկվայում (բրոնզ, գրանիտ)։ Տոմսկին երկար տարիներ աշխատել է Վ․ Ի․ Լենինի կերպարի վրա (հուշարձաններ Օրյոլում (1949-1961), Վիլնյուսում (1952), Վոլոգդայում (1958, բոլորը բրոնզ, գրանիտ) և այլ քաղաքներում։ 1950-ական թվականներին 2-րդ կեսից մոնումենտալ կոմպոզիցիաներում Տոմսկին դիմել է առավել ակտիվ և արտահայտիչ ձևերի որոնումների (Վ․ Ի․ Լենինի հուշարձանը Բեռլինում, գրանիտ, 1970, լենինյան մրցանակ, 1972), ընդգծել բնորդի անհատական բնութագիրը (Դ․ Ռիվերայի դիմաքանդակը, բրոնզ, 1956-1957, Տրետյակովյան պատկերասրահ)։ Դասավանդել է Մոսկվայի Վ․ Ի․ Սուրիկովի անվան գեղարվեստական ինստիտուտում (1948 թվականից, պրոֆեսոր՝ 1949 թվականից, ռեկտոր՝ 1964-1970 թվականներին)։ Մոսկվայի նկարիչների միության նախագահ (1951-1956)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.