From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Կոնստանտինովիչ Ռերիխ (Ռյորիխ)[11] (ռուս.՝ Рерих, Николай Константинович, սեպտեմբերի 27 (հոկտեմբերի 9), 1874[1][2], Սանկտ Պետերբուրգ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4] - դեկտեմբերի 13, 1947[1][5][6][…], Նագգար, Հնդկաստանի տիրապետություն և Կուլլու, Հնդկաստանի տիրապետություն[3][4]), ռուս նկարիչ, հնագետ[12], սցենոգրաֆ[13], փիլիսոփա-միստիկ[14], ճանապարհորդ, հասարակական գործիչ[15]։
Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1893-1897 թթ., ակադեմիկոս 1909 թվականից), միաժամանակ՝ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (ավարտել է 1898 թվականին)։ Եղել է «Միր իսկուստովա»-ի անդամ (1910-1919 թվականներին՝ նախագահ)։
Աշխատել է սլավոն, հնագիտության բնագավառում։ Սկզբնական շրջանում ստեղծել է հին Ռուսիային նվիրված բանաստեղծական նկարներ («Սուրհանդակ», 1897 թ., «Անդրծովյան հյուրեր», 1901 թ., «Քաղաք են կառուցում», 1902 թ., երեքն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։
Հետագայում հակվել է դեպի դեկորատիվ ոճավորումն ու սիմվոլիզմը («Երկնային կռիվ», 1912 թ., Ռուսաստանի թանգարան, Լենինգրադ, «Նախանշանակ», 1915 թ., Օդեսայի գեղարվեստական թանգարան)։
1918 թվականից ապրել է արտասահմանում (1936 թվականից՝ մշտապես Հնդկաստանում)։ Կատարել է երկու մեծ հնագիտական արշավ (1924-1928 թթ. և 1934-1935 թթ.) Կենտրոնական և Արևելյան Ասիայում։
1929-1942 թվականներին հնագիտության և ազգագագրական նյութերի ուսումնասիրման կենտրոնը Հիմալայի հետազոտական ինստիտուտն էր («Ուրուսվատի»), որը հիմնադրել է իր որդու՝ Յու․ Ն․ Ռերիխի հետ Նագարում։
1920-1940-ական թվականներին ստեղծած նկարները (մոնղոլյան, տիբեթյան, հիմալայան լեռնային բնանկարների շարեր, սիմվոլիկ կոմպոզիցիաներ) առանձնանում են էմոցիոնալ բնույթով և հարուստ գունային էֆեկտներով («Գուգա Չոխան», 1931 թ., Տրետյակովյան պատկերասրահ, «Հիշիր», 1945 թ., Ռուսական թանգարան)։
Եղել է նաև ճանաչված բեմանկարիչ (Ա․ Պ․ Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայի ձևավորումը, 1914 թ., Փարիզ և այլն), մոնումենտալ գործերի հեղինակ (որմնանկարների, խճանկարների, պաննոների էսքիզներ)։ Նրա առաջ քաշած, այսպես կոչված «Ռերիխի պակտ»ի հիմամբ 1954 թվականին Հաագայում ստորագրվել է Ռազմական ընդհարումների դեպքում մշակութային արժեքները պաշտպանելու մասին միջազգային համաձայնագրի Եզրափակիչ ակտը, որ վավերացրել են բազմաթիվ երկրներ, այդ թվում և ԽՍՀՄ-ը։
Ռերիխը նշանակալի ներդրում է կատարել խորհրդային և հնդիկ ժողովուրդների մշակութային մերձեցման գործում։ Հիվանդությունը հնարավորություն չի ընձեռել նրան վերադառնալու հայրենիք։ Հնդկաստանում ստեղծած 400-ից ավելի գործեր հանձնվել են ԽՍՀՄ թանգարաններին, այդ թվում՝ «Ռոնդյան լեռներ», «Հսկաների ուղին» ևն գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.